ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2020 թվականի N 60-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի` ավագանին որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ըստ հատվածների, որից՝
եկամուտների գծով` 443 454.0 հազար դրամ
ծախսերի գծով՝ 466 444.3 հազար դրամ
դեֆիցիտը (պակասուրդը)՝ 22 990.3 հազար դրամ
1) համայնքի բյուջեի եկամուտները` հատված 1.
2) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ հատված 2.
3) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ հատված 3.
4) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ հատված 4.
5) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ հատված 5.
6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6:
(1-ին կետը խմբ. 15.01.21 N 02-Ն)
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.
2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ - 6 |
Դեմ-0 | Ձեռնպահ-0 |
1. ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ 2. ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ 3. ԽԱՆԶԱԴՅԱՆ ԱՐՄԱՆ 4. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ 5. ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ 6. ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ |
(հավելվածը խմբ. 15.01.21 N 02-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: