ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2023 թվականի N 1599-Ն
ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ արգելքների և սահմանափակումների պահպանումը հավաստող՝ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից տրամադրվող թույլատվական փաստաթղթերն ապրանքների հայտարարատուի դիմումի հիման վրա կարող են մաքսային մարմիններին ներկայացվել հետևյալ ապրանքների ներմուծման դեպքերում՝
1) ախտորոշման կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման համար ռադիոդեղորայքային պատրաստուկների, ռադիոիմունոլոգիական անալիզների հավաքածուներ.
2) մինչև 100 օր կիսատրոհման պարբերությամբ իոնացնող ճառագայթման ռադիոիզոտոպային բաց աղբյուրներ.
3) 1-ին և 2-րդ դասի (բարձր ակտիվությամբ) ռադիոակտիվ նյութեր։
2. Սահմանել, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ ապրանքների հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումի մեջ ներառվում է ներմուծվող ապրանքների՝ սույն որոշման 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում նշված նկարագրերին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|