ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվար 2021 թվականի N 10-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի «Հրազդան համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները, սոցիալական պաշտպանության բնագավառում Հրազդան համայնքի կամավոր խնդիրների և դրանց ուղղված սեփական լիազորությունների իրականացման կարգը սահմանելու մասին» N 104-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:
2. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
25 փետրվար 2021 թ. ք. Հրազդան |
Հավելված Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 25-ի N 10-Ն որոշման |
Հավելված Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշման |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՉԱՓԵՐԸ
1. Հրազդան համայնքի կամավոր խնդիրներն են՝
1) բնակարանային և սոցիալական նշանակության այլ օբյեկտների շինարարությունը և կապիտալ վերանորոգումը.
2) արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանն աջակցելը.
3) տոների և հիշատակի օրերի հետ կապված` զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը նպաստելը.
4) համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպաստումը, սպորտային հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարության իրականացումը, հանգստի գոտիների ստեղծումը.
5) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների (անձանց) սոցիալական (դրամական) օգնության տրամադրման կազմակերպումը.
6) պետական բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև պետության կողմից հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի հատկացումը.
7) սոցիալական ծրագրերի իրականացմանը, սոցիալական պաշտպանության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանն աջակցելը։
8) բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանն աջակցումը.
9) բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը.
10) բնակչության սանիտարահիգիենիկ կրթության, առողջ ապրելակերպի քարոզչությունը.
11) սանիտարական վիճակի բարելավման աջակցումը:
2. Սոցիալական աջակցության (դրամական օգնության) վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչներն են՝
2) անհետաձգելի լուծում պահանջող` կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերը՝ բնակարանի հրդեհի, բնակարանի (մի մասի) փլուզման, ներտնային հաղորդակցուղիների վթարների, տարերային աղետների և այլ պատճառներով առաջացած ֆինանսական խնդիրների առկայությունը և նմանատիպ այլ հանգամանքները.
3) միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, ծնողական խնամքից զրկված, հաշմանդամություն ունեցող և այլն երեխա լինելը, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանելը (18-23 տարեկան).
4) Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի կամ կամավորականի անապահով ընտանիքների կարգավիճակում գտնվելը.
5) ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի երկարատև, ինչպես նաև անսպասելի վրա հասած հիվանդությունը.
3. Սոցիալական աջակցությունը (դրամական Համայնքի ղեկավարը իրականացնում է հետևյալ կամավոր /սեփական/ լիազորությունները՝ սոցիալական պաշտպանության բնագավառում.
1) միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին,
2) նպաստում է համայնքում բնակվող սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների սոցիալական կարիքների բավարարմանը՝ կազմակերպելով տնային այցելություններ և հնարավորության դեպքում մատուցելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ կամ ուղղորդելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ կամ մասնագիտացված այլ կազմակերպություններ:
4. Նշված լիազորություններն իրականացվում են թիրախային և հասցեական մոտեցմամբ:
5. Այն դեպքում, երբ համայնքի ղեկավարի կողմից կամավոր լիազորությունների իրականացման համար չի պահանջվում ֆինանսական միջոցների հատկացում, համայնքի ղեկավարը դրանք իրականացնում է ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ:
6. Համայնքի ղեկավարին թույլատրվում է արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի (բնական և տեխնածին աղետներ) առաջացմամբ կամավոր լիազորությունների իրականացման համար հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ, բայց ոչ ավել, քան տվյալ տարվա համայնքի բյուջեով նախատեսված սեփական եկամուտների 1 (մեկ) տոկոսի չափով:
7. Կամավոր խնդիրների լուծման համար սահմանվում են աջակցության հետևյալ չափերը (առավելագույն չափերը Հայաստանի Հանրապետության դրամով կամ դրան համարժեք բնաիրային, ծառայությունների տեսքով)՝
1) համայնքի սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչին կամ ընտանիքին՝ 20.000 (քսան հազար) դրամ,
2) արտակարգ իրավիճակից (բնական, տեխնածին աղետ) տուժած բնակչին (ընտանիքին)՝ մինչև 300.000 (երեք հարյուր հազար) դրամ,
3) Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված անձանց ընտանիքին` միանվագ 300.000 (երեք հարյուր հազար) դրամ,
4) Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած անձանց կամ ընտանիքին` միանվագ 50.000 (հիսուն հազար) դրամ,
5) սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքի անդամի կամ հարազատ չունեցող բնակչի հուղարկավորության ծախսերի համար՝ մինչև 100.000 (հարյուր հազար) դրամ:
8. Մշակութային միջոցառումների կազմակերպման, իրականացման և մասնակցության համար՝ մինչև 20.000.000 (քսան միլիոն) դրամ՝ ըստ տվյալ տարվա բյուջեի հիմքում դրված միջոցառումների ցուցակի և դրա հիման վրա համայնքի ավագանու կողմից բյուջեով հաստատված հատկացումների շրջանակներում համայնքի ղեկավարի կայացրած որոշումների:
9. Սպորտային միջոցառումների կազմակերպման, իրականացման և մասնակցության համար՝ մինչև 5.000.000 (հինգ միլիոն)՝ ըստ տվյալ տարվա բյուջեի հիմքում դրված միջոցառումների ցուցակի և դրա հիման վրա համայնքի ավագանու կողմից բյուջեով հաստատված հատկացումների շրջանակներում համայնքի ղեկավարի կայացրած որոշումների:
10. Համայնքի ղեկավարի կողմից կամավոր լիազորությունների իրականացման շրջանակներում շահույթ չհետապնդող կազմակերպություններին և ոչ պետական, ոչ ֆինանսական կազմակերպություններին հատկացվելիք (դրամաշնորհներ, նվիրատվություններ և սուբվենցիաներ) ֆինանսական միջոցների առավելագույն չափը սահմանվում է մինչև 1.000.000 (մեկ միլիոն) դրամ յուրաքանչյուրին (Հայաստանի Հանրապետության դրամով կամ դրան համարժեք բնաիրային, ծառայությունների տեսքով):
11. Կամավոր լիազորությունների իրականացման համար ֆինանսական միջոցներ հատկացվում են յուրաքանչյուր տարվա համար՝ ըստ տվյալ տարվա բյուջեի հիմքում դրված ծրագրերի:
12. Նույն անձին կամ ընտանիքին օրացուցային տարվա ընթացքում կարող է տրամադրվել մեկից ավելի անգամ սոցիալական աջակցություն:
13. Համայնքի ավագանու որոշմամբ կարող է տրամադրվել սույն որոշմամբ սահմանվածից ավելի չափով սոցիալական աջակցություն:
14. Արգելվում է սոցիալական աջակցության տրամադրումը համայնքում հաշվառում չունեցող և (կամ) համայնքում մշտական բնակիչ չհանդիսացող քաղաքացուն:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մարտի 2021 թվական: