Գլխավոր տեղեկություն
Համար
N 1536-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1536-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 208-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված` մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասելու դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը հաստատելու մասին» N 208-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ» բառերով, իսկ «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառը՝ «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառով․

2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 168-րդ հոդվածը» բառերը փոխարինել «օրենքի 86-րդ հոդվածը» բառերով․

3) որոշման 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ» բառերով․

4) որոշման հավելվածի վերնագրում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ» բառերով․

5) որոշման հավելվածի առաջին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն հավելվածի դրույթները կիրառվում են Հայաստանի Հանրապետության սահմանով «Բացթողում` ներքին սպառման համար», «Արտահանում», «Հրաժարում՝ հօգուտ պետության», «Ոչնչացում» մաքսային ընթացակարգերով, հատուկ մաքսային ընթացակարգով և հատուկ մաքսային ընթացակարգն ավարտելիս կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքների տեղափոխման նկատմամբ:»․

6) որոշման հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ» բառերով․

7) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6․ Հայտարարատուն մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ծածկագրի նշմամբ մաքսային հայտարարագրի հետ մեկտեղ մաքսային մարմին է ներկայացնում հայտ, որում պետք է պարունակվեն ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝ չորս նիշի մակարդակով, եթե հայտարարագրում ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերում այդպիսի տեղեկատվություն առկա չէ, ինչպես նաև այդ խմբաքանակի հայտարարագրման հետ կապված հայտարարատուի կողմից հաշվարկված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն:»․

8) որոշման հավելվածի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

9) որոշման հավելվածի 8-10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8․ Հայտարարագրված ապրանքների բացթողման համար «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված ժամկետներում մաքսային մարմնի կողմից ուսումնասիրվում է սույն հավելվածի 6-րդ կետում նշված հայտը և ապրանքների բացթողման համար օրենսգրքով սահմանված պայմանների պահպանվածության դեպքում ապրանքները բաց են թողնվում մաքսային մարմնի կողմից։

9․ Մաքսային մարմինը մերժում է մեկ խմբաքանակում գտնվող՝ մեկ ԱՏԳ ԱԱ ծածկագրով հայտարարագրված ապրանքների բացթողումը հետևյալ դեպքերում՝

1) հայտարարատուի կողմից չեն ներկայացվել սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունները․

2) տեղափոխվող ապրանքները չեն համապատասխանում սույն հավելվածի 2-5-րդ կետերով նախատեսված պահանջներին և պայմաններին․

3) սույն հավելվածի 6-րդ կետում նշված հայտում պարունակվող տեղեկատվությունը տարբերվում է փաստացի հայտարարագրվող ապրանքներից․

4) պահպանված չեն ապրանքների բացթողման համար օրենսգրքով սահմանված պայմանները․

5) հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերով չի հաստատվում սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված՝ ապրանքների մաքսային արժեքը։

10․ Մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման մերժման, ինչպես նաև սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված դեպքում մաքսային մարմնի կողմից ներկայացված ԱՏԳ ԱԱ ծածկագրով ապրանքների հայտարարագրման՝ հայտարարատուի կողմից անհամաձայնության դեպքում մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները հայտարարագրվում են մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով։».

10) որոշման հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-13-րդ կետերով․

«11․ Սույն հավելվածով նախատեսված հայտի կամ տեղեկությունների ուսումնասիրության փուլում մաքսային մարմինը հայտարարատուին կարող է առաջարկել մեկ խմբաքանակում ներառված ապրանքների համար հայտարարատուի կողմից հայտարարագրված ԱՏԳ ԱԱ ծածկագրից տարբերվող ԱՏԳ ԱԱ ծածկագիր։

12․ Սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված դեպքում ապրանքների բացթողման համար սահմանված ժամկետի սահմաններում հայտարարատուն մաքսային հայտարարագրում կատարում է համապատասխան փոփոխություններ կամ հրաժարվում է մաքսային մարմնի կողմից ներկայացված ԱՏԳ ԱԱ ծածկագրով ապրանքները հայտարարագրելուց, որի մասին հայտնում է մաքսային մարմնին։

13․ Սույն հավելվածին համապատասխան՝ մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները ԱՏԳ ԱԱ մեկ ծածկագրով և մաքսային արժեքի որոշման առաջին մեթոդով հայտարարագրվելու դեպքում մաքսային արժեքի որոշման և մաքսային վճարների հաշվարկման համար որպես հիմք ընդունվում է տվյալ խմբաքանակի արժեքը՝ օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական: