Գլխավոր տեղեկություն
Համար
N 208-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
OBMOFA RA 2014.10.15/3(29) Հոդ.187
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 2015 թվականի N 208-Ն

 

ՄԵԿ ԽՄԲԱՔԱՆԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔԻ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 14.09.23 N 1536-Ն)

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 86-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 14.09.23 N 1536-Ն)

1. Սահմանել մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ սահմանված` մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասելու դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.09.23 N 1536-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 10
 Երևան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 5-ի N 208-Ն որոշման

 

ՄԵԿ ԽՄԲԱՔԱՆԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔԻ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը փոփ. 14.09.23 N 1536-Ն)

 

1. Սույն հավելվածի դրույթները կիրառվում են Հայաստանի Հանրապետության սահմանով «Բացթողում` ներքին սպառման համար», «Արտահանում», «Հրաժարում՝ հօգուտ պետության», «Ոչնչացում» մաքսային ընթացակարգերով, հատուկ մաքսային ընթացակարգով և հատուկ մաքսային ընթացակարգն ավարտելիս կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքների տեղափոխման նկատմամբ:

(1-ին կետը խմբ. 14.09.23 N 1536-Ն)

2. Սույն որոշման իմաստով որպես մեկ խմբաքանակ համարվում են ապրանքներ տեղափոխող միևնույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցով և սահմանային անցման նույն կետով միաժամանակ տեղափոխվող ապրանքները:

3. Սույն հավելվածով հաստատված դրույթները տարածվում են անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` մեկ խմբաքանակում գտնվող այն ապրանքների նկատմամբ, որոնց բնաիրային չափերը չեն գերազանցում 100 կգ-ը և ձեռքբերման արժեքը` 600 հազ. դրամը: Սույն կետով սահմանված բնաիրային և արժեքային չափերը չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ:

4. Մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները կարող են հայտարարագրվել այդ խմբաքանակում առկա այն ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրով, որի համար Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ սահմանված է մաքսատուրքի առավելագույն դրույքաչափը, եթե այդ խմբաքանակում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվում են առնվազն մեկ ԱՏԳ ԱԱ ենթախմբում դասվող առնվազն երեք տարբեր դիրքերին դասվող ապրանքներ:

(4-րդ կետը փոփ. 14.09.23 N 1536-Ն)

5. Սույն հավելվածով սահմանված դրույթները չեն տարածվում ենթաակցիզային (ակցիզային հարկով հարկման ենթակա) և ոչ սակագնային կարգավորման ենթակա ապրանքների նկատմամբ, ինչպես նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգման հնարավորություն ունեն:

6․ Հայտարարատուն մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ծածկագրի նշմամբ մաքսային հայտարարագրի հետ մեկտեղ մաքսային մարմին է ներկայացնում հայտ, որում պետք է պարունակվեն ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝ չորս նիշի մակարդակով, եթե հայտարարագրում ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերում այդպիսի տեղեկատվություն առկա չէ, ինչպես նաև այդ խմբաքանակի հայտարարագրման հետ կապված հայտարարատուի կողմից հաշվարկված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն:

(6-րդ կետը խմբ. 14.09.23 N 1536-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 14.09.23 N 1536-Ն)

8․ Հայտարարագրված ապրանքների բացթողման համար «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված ժամկետներում մաքսային մարմնի կողմից ուսումնասիրվում է սույն հավելվածի 6-րդ կետում նշված հայտը և ապրանքների բացթողման համար օրենսգրքով սահմանված պայմանների պահպանվածության դեպքում ապրանքները բաց են թողնվում մաքսային մարմնի կողմից։

(8-րդ կետը խմբ. 14.09.23 N 1536-Ն)

9․ Մաքսային մարմինը մերժում է մեկ խմբաքանակում գտնվող՝ մեկ ԱՏԳ ԱԱ ծածկագրով հայտարարագրված ապրանքների բացթողումը հետևյալ դեպքերում՝

1) հայտարարատուի կողմից չեն ներկայացվել սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունները․

2) տեղափոխվող ապրանքները չեն համապատասխանում սույն հավելվածի 2-5-րդ կետերով նախատեսված պահանջներին և պայմաններին․

3) սույն հավելվածի 6-րդ կետում նշված հայտում պարունակվող տեղեկատվությունը տարբերվում է փաստացի հայտարարագրվող ապրանքներից․

4) պահպանված չեն ապրանքների բացթողման համար օրենսգրքով սահմանված պայմանները․

5) հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերով չի հաստատվում սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված՝ ապրանքների մաքսային արժեքը։

(9-րդ կետը խմբ. 14.09.23 N 1536-Ն)

10․ Մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման մերժման, ինչպես նաև սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված դեպքում մաքսային մարմնի կողմից ներկայացված ԱՏԳ ԱԱ ծածկագրով ապրանքների հայտարարագրման՝ հայտարարատուի կողմից անհամաձայնության դեպքում մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները հայտարարագրվում են մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով։

(10-րդ կետը խմբ. 14.09.23 N 1536-Ն)

11․ Սույն հավելվածով նախատեսված հայտի կամ տեղեկությունների ուսումնասիրության փուլում մաքսային մարմինը հայտարարատուին կարող է առաջարկել մեկ խմբաքանակում ներառված ապրանքների համար հայտարարատուի կողմից հայտարարագրված ԱՏԳ ԱԱ ծածկագրից տարբերվող ԱՏԳ ԱԱ ծածկագիր։

(11-րդ կետը լրաց. 14.09.23 N 1536-Ն)

12․ Սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված դեպքում ապրանքների բացթողման համար սահմանված ժամկետի սահմաններում հայտարարատուն մաքսային հայտարարագրում կատարում է համապատասխան փոփոխություններ կամ հրաժարվում է մաքսային մարմնի կողմից ներկայացված ԱՏԳ ԱԱ ծածկագրով ապրանքները հայտարարագրելուց, որի մասին հայտնում է մաքսային մարմնին։

(12-րդ կետը լրաց. 14.09.23 N 1536-Ն)

13․ Սույն հավելվածին համապատասխան՝ մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները ԱՏԳ ԱԱ մեկ ծածկագրով և մաքսային արժեքի որոշման առաջին մեթոդով հայտարարագրվելու դեպքում մաքսային արժեքի որոշման և մաքսային վճարների հաշվարկման համար որպես հիմք ընդունվում է տվյալ խմբաքանակի արժեքը՝ օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան։

(13-րդ կետը լրաց. 14.09.23 N 1536-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 14.09.23 N 1536-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.09.2023, N 1536-Ն 15.09.2023, N 208-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան