041.0433.10.09.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի1997 թ. N 433
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով`
1. (կետն ուժը կորցրել է 17.08.98 N 492)
2. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման համար պետական պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովին ներկայացնել`
ա) մինչև 1998 թվականի օգոստոսի 31-ը` Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.
բ) մինչև 1999 թվականի օգոստոսի 15-ը` համայնքների սահմանների նկարագիրը և մարզերի 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզները` նշելով բնակավայրերի (համայնքների) սահմանները:
(3-րդ կետը փոփ. 14.04.98 N 175, 17.08.98 N 492)
4. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
ա) մինչև 1997 թվականի նոյեմբերի 30-ը` առաջարկություն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին.
բ) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 30-ը` Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.
գ) մինչև 1999 թվականի օգոստոսի 30-ը` համայնքների սահմանների նկարագիրը և մարզերի 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզները` նշելով բնակավայրերի (համայնքների) սահմանները:
(4-րդ կետը փոփ. 14.04.98 N 175, 17.08.98 N 492)
5. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքների կազմակերպման մասին» N 123 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի N 123 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 27 որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Զ Մ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(կազմն ուժը կորցրել է 17.08.98 N 492)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.09.2001, N 667 | 13.09.2001, N 433 | |
15.08.2000, N 533 | 08.09.2000, N 433 | |
18.11.1999, N 704 | 29.11.1999, N 433 | |
17.08.1998, N 492 | 13.09.1998, N 433 | |
14.04.1998, N 175 | 10.05.1998, N 433 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|