Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 487
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.10.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
«31» հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 1999 թվականի թիվ 487

 

ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի «ժգ» կետով և 3, 4, 5, 8, 9, 12, 15, 16, 19 հոդվածներով նախատեսված դեղագործական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, իսկ նույն հոդվածներով նախատեսված անասնաբուժության ոլորտում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման նպատակով օգտագործվող կենսապատվաստուկներին, շիճուկներին և ախտորոշիչ միջոցներին վերաբերողը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, ինչպես նաև 14 հոդվածով նախատեսված դեղերի ոչնչացման գործի կանոնակարգման հարցերին վերաբերողը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

(1-ին կետը խմբ. 12.10.00 N 639)

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 31-ից: