Գլխավոր տեղեկություն
Համար
N 886-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.24/27(202) Հոդ.624
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2002 թվականի N 886-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններն ու գրադարանները` համաձայն NN 1 և 2 հավելվածների, վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն NN 3 և 4 հավելվածների:

2. Մինչև վերակազմակերպումը՝ պետական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից տրամադրված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) սույն որոշմամբ մշակութային գործունեություն է մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումն ու մեկնաբանումը, մշակութային բարիքների՝ ծառայությունների և արտադրանքի (ապրանքների) մատուցումը և իրացումը.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.

գ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում և արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.

դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.1. Սահմանել, որ «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են՝

ա) գրադարանային գործունեության իրականացումը.

բ) գրական ժառանգության պահպանման, տարածման ու գրավոր մշակույթի զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը.

գ) ազգային և համաշխարհային դասական ու ժամանակակից լավագույն գրական ստեղծագործություններին հանրությանը հաղորդակից դարձնելը.

դ) հայ դասական ու ժամանակակից գրականության հանրահռչակումն օտարերկրյա պետություններում:

(4.1-ին կետը լրաց. 05.04.18 N 389-Ն)

5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(5-րդ կետը խմբ. 16.12.10 N 1686-Ն, փոփ. 30.04.15 N 441-Ն, 21.11.19 N 1652-Ն)

5.1. (կետն ուժը կորցրել է 30.04.15 N 441-Ն)

6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների` պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետին համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 26
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 886-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եվ սպորտի նախարարության ենթակայության թանգարանների

 

NN
ը/կ

Թանգարանի անվանումը

1.

Հայաստանի ազգային պատկերասրահ

2.

Հայաստանի պատմության պետական թանգարան

3.

Գրականության և արվեստի պետական թանգարան

4.

Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարան

5.

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան

6.

Սիսիանի պատմության թանգարան

7.

Հրազդանի երկրագիտական թանգարան

8.

Փայտարվեստի պետական թանգարան

9.

Ռուսական արվեստի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) թանգարան

10.

«Երվանդ Քոչար» թանգարան

11.

Հովհ. Թումանյանի թանգարան

12.

Ս. Փարաջանովի թանգարան

13.

Ա. Իսահակյանի տուն - թանգարան

14.

Ե. Չարենցի տուն - թանգարան

15.

Ա. Սպենդիարյանի տուն - թանգարան

16.

Ա. Խաչատրյանի տուն - թանգարան

17.

Օրբելի եղբայրների թանգարան

18.

Մ. Սարյանի թանգարան

19.

Խ. Աբովյանի տուն - թանգարան

20.

Ցուցահանդեսային կենտրոն

21.

Հայաստանի ազգային ֆիլմադարան

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 886-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եվ սպորտի նախարարության ենթակայության գրադարանների

 

NN
ը/կ

Գրադարանի անվանումը

1.

Հայաստանի ազգային գրադարան

2.

Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարան

3.

Հանրապետական երաժշտական գրադարան

4.

Արագածոտնի մարզի հանրապետական գրադարան

5.

Արարատի մարզի հանրապետական գրադարան

6.

Արմավիրի մարզի հանրապետական գրադարան

7.

Գեղարքունիքի մարզի հանրապետական գրադարան

8.

Լոռու մարզի հանրապետական գրադարան

9.

Շիրակի մարզի հանրապետական գրադարան

10.

Կոտայքի մարզի հանրապետական գրադարան

11.

Սյունիքի մարզի հանրապետական գրադարան

12.

Վայոց ձորի մարզի հանրապետական գրադարան

13.

Տավուշի մարզի հանրապետական գրադարան

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 886-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

պետական ոչ առեվտրային կազմակերպությունների վերակազմակերպված թանգարանների

 

NN
ը/կ

Թանգարանի անվանումը

1.

Հայաստանի ազգային պատկերասրահ

2.

Հայաստանի պատմության թանգարան

3.

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

4.

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան

5.

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան

6.

(կետն ուժը կորցրել է 13.04.23 N 533-Ն)

7.

(կետն ուժը կորցրել է 14.09.23 N 1537-Ն)

8.

(կետն ուժը կորցրել է 13.02.20 N 168-Ն)

9.

Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)

10.

Երվանդ Քոչարի թանգարան

11.

Հ. Թումանյանի թանգարան

12.

Ս. Փարաջանովի թանգարան

13.

Ա. Իսահակյանի տուն - թանգարան

14.

Ե. Չարենցի տուն - թանգարան

15.

Ա. Սպենդիարյանի տուն - թանգարան

16.

Ա. Խաչատրյանի տուն - թանգարան

17.

Օրբելի եղբայրների տուն - թանգարան

18.

Մ. Սարյանի տուն - թանգարան

19.

Խ. Աբովյանի տուն - թանգարան

20.

(կետն ուժը կորցրել է 24.11.16 N 1204-Ն)

21.

(կետն ուժը կորցրել է 04.08.05 N 1237-Ն)

22.

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան

(հավելվածը փոփ. 04.08.05 N 1237-Ն, 20.11.08 N 1343-Ն, 24.11.16 N 1204-Ն, 13.02.20 N 168-Ն, լրաց. 18.06.20 N 998-Ն, փոփ. 13.04.23 N 533-Ն, 14.09.23 N 1537-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 886-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

պետական ոչ առեվտրային կազմակերպությունների վերակազմակերպված գրադարանների

 

NN
ը/կ

Գրադարանի անվանումը

1.

Հայաստանի ազգային գրադարան

2.

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան

3.

(կետն ուժը կորցրել է 24.11.16 N 1204-Ն)

4.

Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարան

5.

Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան

6.

Արմավիրի մարզային գրադարան

7.

Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան

8.

Լոռու մարզային գրադարան

9.

Շիրակի մարզային գրադարան

10.

 Կոտայքի մարզային գրադարան

11.

Սյունիքի մարզային գրադարան

12.

Վայոց ձորի մարզային գրադարան

13.

Տավուշի մարզային գրադարան

(հավելվածը խմբ. 20.03.03 N 276-Ն, 20.05.04 N 751-Ն, փոփ. 24.11.16 N 1204-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան