Basic information
Number
թիվ 72
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.04.1995-01.01.1996)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
20.04.1995
Signing date
20.04.1995
Effective date
20.04.1995
Interrupt date
01.01.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 1995 թվականի թիվ 72

 

Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ իրականացնելու կարգի մասին

 

Հաշվի առնելով ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշվապահական հաշվառման, հարկային կարգապահության և վիճակագրական հիմնախնդիրների լուծման կապակցությամբ հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնությունների իրականացման կանոնակարգման անհրաժեշտություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ փոփոխություններ կատարելու հետևյալ առաջարկությունը.

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի առաջին պարբերությունում «որոշում է հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու կարգը» բառերը փոխարինել «սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից կանխիկ դրամ ստանալու և կանխիկ դրամը բանկերին հանձնելու կարգը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամաշրջանառության կարգավորման, գործառնական, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչություններին` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից կանխիկ դրամ ստանալու և կանխիկ դրամը բանկերին հանձնելու» կարգը:

քաղ. Երևան
թիվ 72