Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2021
Ընդունող մարմին
Բալահովիտ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.01.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
27.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԲԱԼԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 05-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲԱԼԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 41-Ն որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15%-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -5

 

ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄՀՈՅԱՆ ՄԱՋԻԹ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԿԱՄՈ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Բալահովիտ

համայնքի ավագանու 

2020 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 41-Ն որոշման

 

Խմբագրված

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Բալահովիտ

համայնքի ավագանու 

2021 թվականի հունվարի 27-ի

թիվ 05-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԲԱԼԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵ

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2021 թվական: