Գլխավոր տեղեկություն
Համար
N 1024
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.11.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«24» հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2001 թվականի N 1024

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 250 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 51495 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Եղվարդշին» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (Արագածի 4 հասցեում գտնվող շենքի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ 3 գործակից):

1.2. Սահմանել «Եղվարդշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 41648 հազ. դրամ, որը համապատասխանում է 41648 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մասնավորեցման ենթակա «Եղվարդշին» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը 33318 հազ. դրամ է, որը համապատասխանում է 33318 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 8330 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

1.5. «Եղվարդշին» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 9847 հազ. դրամ, այդ թվում` 

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1424 հազ. դրամ. 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 4247 հազ. դրամ. 

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 2503 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1673 հազ. դրամ:

1.6. «Եղվարդշին» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 232216 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գազի և նավթի հայկական գիտահետազոտական և նախագծային «Հայգազնախագիծ» գլխամասային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (Օրբելի եղբայրների 45 հասցեում գտնվող շենքի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ 6 գործակից):

2.2. Սահմանել «Գազի և նավթի հայկական գիտահետազոտական և նախագծային «Հայգազնախագիծ» գլխամասային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 195590 հազ. դրամ, որը համապատասխանում է 195590 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մասնավորեցման ենթակա «Գազի և նավթի հայկական գիտահետազոտական և նախագծային «Հայգազնախագիծ» գլխամասային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը 195590 հազ. դրամ է, որը համապատասխանում է 195590 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 48898 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

2.5. «Գազի և նավթի հայկական գիտահետազոտական և նախագծային «Հայգազնախագիծ» գլխամասային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 36626 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 620 հազ. դրամ. 

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 9567 հազ. դրամ. 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 24516 հազ. դրամ. 

սոցիալական ապահովագրության գծով` 1923 հազ. դրամ:

2.6. «Գազի և նավթի հայկական գիտահետազոտական և նախագծային «Հայգազնախագիծ» գլխամասային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. «Գազի և նավթի հայկական գիտահետազոտական և նախագծային «Հայգազնախագիծ» գլխամասային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցել պետական կարևորություն ունեցող արխիվային փաստաթղթերի պահպանության պարտավորությունները:

2.8. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 3963 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շիվ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հավանական գնորդ Սրապ Թադևոսյանին:

3.2. Սահմանել «Շիվ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 3792 հազ. դրամ, որը համապատասխանում է 3792 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 950 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

3.4. «Շիվ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 171 հազ. դրամ, այդ թվում` 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3 հազ. դրամ, 

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 121 հազ. դրամ. 

սոցիալական ապահովագրության գծով` 47 հազ. դրամ:

3.5. «Շիվ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.6. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 30391 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մաստարայի կոշիկի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Մաստարայի կոշիկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 25463 հազ. դրամ, որը համապատասխանում է 25463 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 25463 հազ. դրամ է, որը համապատասխանում է 25463 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 6366 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

4.5. «Մաստարայի կոշիկի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 4928 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքեր` 346,8 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 241 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1511 հազ. դրամ.

հաշվարկներ հաշվետու անձանց հետ` 135,2 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 9 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ` 1995 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 92 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 598 հազ. դրամ:

4.6. «Մաստարայի կոշիկի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 1288 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 737 հազ. դրամ, որը համապատասխանում է 737 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 737 հազ. դրամ է, որը համապատասխանում է 737 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 184 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

5.5. «Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 551 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 230 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 144 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 177 հազ. դրամ:

5.6. «Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության 2000 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 100 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

5.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

5.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հրազդանի ավտոտեխսպասարկման կայանի գույքի ներդրմամբ ստեղծել «Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը:

(6.1-ին կետը խմբ. 23.09.04 N 1490-Ն)

6.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 8146 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» բաց բաժնետիրական ընկերության:

6.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 8146 հազ. դրամ, որը համապատասխանում է 8146 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 6516 հազ. դրամ է, որը համապատասխանում է 6516 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 1629 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

6.6. «Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

6.7. «Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.10. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

6.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 1784115 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարար-32» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ 2 գործակից):

7.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 8820 հազ. դրամ, որը համապատասխանում է 8220 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 6576 հազ. դրամ է, որը համապատասխանում է 6576 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 1644 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

7.5. «Շինարար-32» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրության կազմում են 1780005 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8833 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով`8175 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 567 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ` 7879 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1754551 հազ. դրամ:

7.6. «Շինարար-32» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

7.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

7.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 42275 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վարդենիսշին-1» բաց բաժնետիրական ընկերության:

8.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 41589 հազ. դրամ, որը համապատասխանում է 41589 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 33271 հազ. դրամ է, որը համապատասխանում է 33271 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 8318 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

8.5. «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 686 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 194 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 49 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 67 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ` 323 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 53 հազ. դրամ:

8.6. «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

8.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

8.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

8.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

8.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 4313 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վարդենիսշին-6» բաց բաժնետիրական ընկերության:

9.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 3156 հազ. դրամ, որը համապատասխանում է 3156 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 2525 հազ. դրամ է, որը համապատասխանում է 2525 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 631 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

9.5. «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1157 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 40 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 30 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ` 1087 հազ. դրամ:

9.6. «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

9.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

9.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

9.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

9.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Հաշվեկշռային մեթոդով 60292 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երկաթուղիմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Երկաթուղիմատ» բաց բաժնետիրական ընկերության (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածային ուղղիչ 2 գործակից):

10.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 36056 հազ. դրամ, որը համապատասխանում է 36056 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 36056 հազ. դրամ է, որը համապատասխանում է 36056 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 18028 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

10.5 «Երկաթուղիմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 24236 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 5134 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 562 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 18292 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 112 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 136 հազ. դրամ:

10.6. «Երկաթուղիմատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2000 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

10.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

10.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

10.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

10.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

10.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. 314107 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 442465 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ավիահամալիր» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:

11.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը 81667 հազ. դրամ է, որը համապատասխանում է 81667 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 150 դրամ:

11.4. «Ավիահամալիր» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 173312 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3529 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 48049 հազ. դրամ.

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 105229 հազ. դրամ.

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 12797 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 3119 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 589 հազ. դրամ:

11.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

11.6. Աճուրդն իրականացնել «Ավիահամալիր» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

11.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. 41246 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ջերմոցի անավարտ շինարարության օբյեկտը (Արագածոտնի մարզ, գ. Փարպի) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Բագրատ-Լևոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 10312 հազ. դրամ արժեքով, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին:

12.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժեքով:

12.3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` երկամսյա ժամկետում:

13. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 250 որոշման 6.1.-6.7-րդ կետերը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 24-ից: