Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 335
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 դեկտեմբերի 2001 թվականի

թիվ 335

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. (կետն ուժը կորցրել է 23.07.02 N 249-Ն)

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին`

2.1. հիմք ընդունելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից հրապարակվող տեղեկատվությունը, ինչպես նաև տեսչական և փաստաթղթային վերահսկողության արդյունքներով պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան կիսամյակը մեկ, վերանայել սույն որոշման 1-ին կետով հաստատված օֆշորային տարածքների ցանկը.

2.2. սույն որոշման 2.1 ենթակետով նախատեսված կարգով օֆշորային տարածքների վերանայված ցանկերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը.

2.3. օֆշորային տարածքների ցանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատվելուց հետո մեկօրյա ժամկետում`

2.3.1. ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` Internet տեղեկատվական համակարգի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում» տեղադրելու նպատակով,

2.3.2. տեղեկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին օֆշորային տարածքների ցանկի յուրաքանչյուր փոփոխության մասին:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտից սույն որոշման 2.3.1 ենթակետով նախատեսված օֆշորային տարածքների ցանկը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում տեղադրել Internet տեղեկատվական համակարգի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 

ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ
(ցանկն ուժը կորցրել է 23.07.02 N 249-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.07.2002, N 249-Ն 03.09.2002, թիվ 335
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան