Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-20-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2008-01.07.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.14/78(450) Հոդ.448
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի ապրիլի 8-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը «երկու տարվա ստաժ» բառերից հետո լրացնել «կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) դատական դեպարտամենտի ղեկավարին՝ Դատարանների նախագահների խորհուրդը՝ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ.»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1. երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ պաշտոնում նշանակել այն դատական ծառայողին, որը՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները.

2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:»:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի «մասով» բառը փոխարինել «և 5-րդ մասերով» բառերով.

2. 2-րդ մասի «թափուր պաշտոնն առաջանալուց հետո» բառերը փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարելու դեպքում» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «առաջանալու» բառից հետո լրացնել «և սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարելու» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «ներկայացուցիչ լինելու» բառերից հետո լրացնել «և ի պաշտոնե գործելու դեպքերի» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. ապրիլի 30

Երևան

ՀՕ-20-Ն