ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2004 թվականի N 902-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 715 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի N 497-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրության 14-րդ կետի համաձայն`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 715 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. դեկտեմբերի 30 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 902-Ա որոշման |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչություն
Ֆինանսաբյուջետային և ակտուարական հաշվարկների վարչություն
Վերահսկողության և մոնիտորինգի վարչություն
Սոցիալական ապահովագրության և առանձին ծրագրերի վարչություն
Տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչություն
Անհատական (անձնավորված) հաշվառման վարչություն
Արտաքին և հասարակայնության հետ կապերի բաժին
Վճարումների ծառայություն
Գործերի կառավարչություն
(հավելվածը խմբ. 27.04.05 N 273-Ա)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.04.2005, N 273-Ա | 28.04.2005, N 902-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|