«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«18» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2002 թվականի N 142
ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի և նկատի ունենալով, որ Երևանի «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան տարածքի` հայտարարված աճուրդային վաճառքը 2001 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին չի կայացել մեկ հայտատուի մասնակցության պատճառով, և հաշվի առնելով այդ հայտատուի` «Միջազգային բիզնես կենտրոն» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից նպաստավոր ներդրումային առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 20.03.02 N 272)
2. (կետն ուժը կորցրել է 20.03.02 N 272)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող տարածքներում ընդգրկված պետական սեփականության հողերն աճուրդով վաճառելու մասին» N 463 և 2001 թվականի օգոստոսի 7-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի պայմանները հաստատելու մասին» N 716 որոշումները` «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան հատվածի մասով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 18-ից: