Գլխավոր տեղեկություն
Համար
N 665-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.10.2023-02.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.775
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 665-Ն

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 11-րդ, 14-րդ, 19-րդ, 24-րդ, 31-րդ, 32-րդ, 33‑րդ, 35-րդ, 36‑րդ, 39-րդ, 40‑րդ, 44-րդ, 48-րդ հոդվածների և 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 19.01.23 N 78-Ն)

1. Սահմանել, որ`

1) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, իսկ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասի 8-12-րդ կետերով սահմանված լիազորություններն իրականացնում է` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը.

1.1) (ենթակետն ուժը կորցրել է 14.03.19 N 237-Ն)

2) կենսաթոշակ նշանակող իրավասու մարմիններն են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը.

3) սույն որոշմամբ հաստատված կանոններով աշխատանքային կենսաթոշակները, 2023 թվականի հունվարի 1-ից՝ հարկադիր կատարողների զինվորական կենսաթոշակները և ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված շարքային կազմի զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակները, իսկ այդ անձանց մահվան դեպքում նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակները նշանակում ու վճարումն ապահովում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը՝ իր տարածքային ստորաբաժանումների միջոցով.

4) սույն որոշմամբ հաստատված կանոններով իրենց համակարգի զինվորական ծառայողներին երկարամյա ծառայության, հաշմանդամության զինվորական կենսաթոշակներ, իսկ այդ անձանց մահվան դեպքում` նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակներ նշանակում ու վճարումն ապահովում են Պաշտպանության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը՝ իրենց համապատասխան ստորաբաժանումների միջոցով.

4.1) սույն որոշմամբ հաստատված կանոններով` Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակում ու վճարումն ապահովում է նաև պրոբացիայի այն ծառայողին, որն այդ պաշտոնին նշանակվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից.

5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված մարմինների՝ կենսաթոշակներ նշանակող ու վճարումն ապահովող համապատասխան ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է այդ մարմնի ղեկավարը:

(1-ին կետը լրաց., փոփ. 16.08.12 N 1084-Ն, 08.05.14 N  490-Ն, 19.10.17 N 1328-Ն, խմբ., փոփ. 14.03.19 N 237-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, 18.11.21 N 1875-Ն, 19.01.23 N 78-Ն, 01.06.23 N 842-Ն, լրաց. 05.10.23 N 1703-Ն)

2. Հաստատել`

1) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները` համաձայն N 2 հավելվածի.

3) կենսաթոշակ նշանակելու համար զինվորական ծառայության ստաժը հաշվարկելու կանոնները` համաձայն N 3 հավելվածի.

4) (ենթակետն ուժը կորցրել է 17.07.14 N 816-Ն)

5) քաղաքացիական ավիացիայի աշխատողներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների ցանկը` համաձայն N 5 հավելվածի.

6) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկը` համաձայն N 6 հավելվածի.

7) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների և մասնագիտությունների ցանկը` համաձայն N 7 հավելվածի.

8) քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան ֆունկցիոնալության գնահատման ենթարկելու կարգը՝ համաձայն N 8 հավելվածի.

9) բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն N 9 հավելվածի.

10) կենսաթոշակ նշանակելու, չվճարած կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 10 հավելվածի.

11) (ենթակետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

12) (ենթակետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

13) (ենթակետն ուժը կորցրել է 14.03.19 N 237-Ն)

14) կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանի ձևը` համաձայն N 14 հավելվածի.

15) (ենթակետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

16) (ենթակետն ուժը կորցրել է 17.07.14 N 816-Ն)

17) Ուկրաինայի դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց կենսաթոշակի իրավունքն իրացնելու կարգը՝ համաձայն N 17 հավելվածի.

18) 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակը վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը հաշվարկելու կանոնները, կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները՝ համաձայն N 18 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 27.06.13 N 660-Ն, փոփ. 17.07.14 N 816-Ն, 14.03.19 N 237-Ն, լրաց. 29.12.22 N 2116-Ն, 19.01.23 N 78-Ն, փոփ. 01.06.23 N 842-Ն)

2.1. Սույն որոշման դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:

(2.1-ին կետը լրաց. 02.02.17 N 89-Ն)

2.2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը փոխանցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համակարգի կենսաթոշակառուների կենսաթոշակի գործերը:

(2.2-րդ կետը լրաց. 19.01.23 N 78-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

4. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով հաշմանդամության կենսաթոշակը, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը վճարելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում՝

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

4) անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են նաև բժշկասոցիալական փորձաքննության նկատմամբ․

5) անձի կրկնակի գնահատմանը կամ վերագնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են բժշկասոցիալական վերափորձաքննության նկատմամբ․

6) սույն որոշման՝ վնասվածք ստացած անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած անձանց վրա․

7) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված վարչական ակտի քաղվածքները (տեղեկանքները) ընդունվում են որպես ֆունկցիոնալության գնահատում իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված որոշումներ (վարչական ակտեր)։ Ընդ որում՝ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվն ընդունվում է որպես «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվ, իսկ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթիվն ընդունվում է որպես «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթիվ։

(4-րդ կետը լրաց. 01.06.23 N 842-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մայիսի 27
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կանոնները:

2. Սույն կարգով սահմանված կանոններով կենսաթոշակները նշանակում ու վճարումն ապահովում, կենսաթոշակի գործերը (փաստաթղթերը) հաշվառում և վարում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն), Պաշտպանության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ համապատասխան մարմին)` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների միջոցով:

(2-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, 14.03.19 N 237-Ն, 25.03.21 N 396-Ն, լրաց. 05.10.23 N 1703-Ն)

3. Կենսաթոշակը նշանակվում է համաձայն Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա՝ Հայաստանի Հանրապետությունում անձի մշտական բնակության վայրի (հասցեի) մասին տվյալների (այսուհետ՝ հաշվառման վայր):

3.1. Կենսաթոշակ նշանակելու համար դիմող անձի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ հաշվառման վայրը և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ինքնաշխատ եղանակով:

(3.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

3.2. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա նույնականացված՝ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ է նշանակվում` անկախ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու հանգամանքից: Եթե այդ անձը, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, ապա կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:

(3.2-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

4. Աշխատանքային կենսաթոշակ, ինչպես նաև ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված շարքային կազմի զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, այդ անձանց մահվան դեպքում նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:

(4-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, փոփ., լրաց. 08.05.14 N  490-Ն, փոփ. 20.10.16 N 1082-Ն, 08.12.16 N 1250-Ն, լրաց. 18.11.21 N 1875-Ն, փոփ. 01.06.23 N 842-Ն)

5. Համապատասխան մարմնի զինծառայողներին զինվորական կենսաթոշակ, իսկ այդ անձանց մահվան դեպքում նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է այդ մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:

(5-րդ կետը լրաց. 14.03.19 N 237-Ն)

5.1. Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից պրոբացիայի ծառայողի պաշտոնի նշանակված անձը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

(5.1-ին կետը լրաց. 19.10.17 N 1328-Ն, փոփ. 14.03.19 N 237-Ն)

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին կամ 18 տարին չլրացած (անչափահաս) անձին կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմում է ներկայացնում նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը:

(6-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

6.1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին և հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ: Այս դեպքում այդ անձը ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի դեպքում՝ նաև համապատասխան հաստատության ղեկավարի կողմից վավերացված լիազորագիրը:

(6.1-ին կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն, խմբ. 19.10.17 N 1328-Ն, փոփ. 01.06.23 N 842-Ն)

6.2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի պատճառով (պատճառական կապով) հաշմանդամություն ունեցող անձի կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը, այդ անձի տված լիազորագիրը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ, եթե հաշմանդամություն ունեցող անձը հիվանդանոցային պայմաններում բուժվում է օտարերկրյա պետությունում (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը):

(6.2-րդ կետը լրաց. 14.03.19 N 237-Ն, փոփ. 01.06.23 N 842-Ն)

7. 14 տարին լրացած անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմելու անձամբ:

(7-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

8. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումը ներկայացվում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:

(8-րդ կետը խմբ. 19.10.17 N 1328-Ն)

8.1. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումը ներկայացվում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող կամ ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:

(8.1-ին կետը լրաց. 19.10.17 N 1328-Ն, 18.11.21 N 1875-Ն)

9. Կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումը գրանցվում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի (այսուհետ՝ շտեմարան) էլեկտրոնային մատյանում: Դիմումի վավերապայմանները (դիմումում ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը) սահմանում է ծառայությունը:

(9-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն)

 

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

10. Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) կամ կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը`

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի բնօրինակների տվյալների հետ.

2) տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան.

3) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստորագրված ստացական (ծանուցում)` իր մոտ պահելով այն փաստաթղթերի բնօրինակները, որոնք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի համաձայն պետք է պահպանվեն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում (այսուհետ` բնօրինակ փաստաթղթեր): Մյուս բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումը ներկայացնողին.

4) (ենթակետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

(10-րդ կետը փոփ., խմբ. 16.08.12 N 1084-Ն, լրաց., փոփ. 20.10.16 N 1082-Ն)

11. Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) հիման վրա, որի «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը հաշմանդամություն սահմանելու օրն է, երբվանից նշանակվում է կենսաթոշակը։ Ընդ որում՝ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից:

(11-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 12.03.20 N 268-Ն, խմբ. 01.06.23 N 842-Ն)

12. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ստուգում է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը և որոշում է`

1) կենսաթոշակը նշանակել, կենսաթոշակը նշանակել և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին, վերահաշվարկել կամ կենսաթոշակ նշանակելը, վերահաշվարկելը մերժել, կամ կենսաթոշակի տեսակը փոխել, կամ կենսաթոշակի տեսակը փոխելը մերժել.

2) կենսաթոշակ վճարելը դադարեցնել կամ վերսկսել՝ նշելով օրենքով սահմանված հիմքը.

3)  (ենթակետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

(12-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 23.01.14 N 46-Ն)

12.1. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, ըստ անհրաժեշտության, կարող է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունն ստուգել նաև կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու որոշումն ընդունելուց հետո` փաստաթղթերը տված մարմիններին, կազմակերպություններին հարցումներ կատարելու կամ օրենքով սահմանված այլ միջոցներով:

(12.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 23.01.14 N 46-Ն)

12.2. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձին արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ չի նշանակվում:

(12.2-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

12.3. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու որոշում ընդունելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը, իսկ եթե կենսաթոշակ նշանակելը մերժվել է օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու պատճառով, ապա ծանուցում է նրա` կենսաթոշակի տեսակը փոխելու իրավունքի և դրա իրականացման կարգի մասին:

(12.3-րդ կետը լրաց. 23.01.14 N 46-Ն)

12.4. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում ընդունելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով, թե ինչ լրացուցիչ փաստաթուղթ պետք է ներկայացնի:

(12.4-րդ կետը լրաց. 23.01.14 N 46-Ն)

13. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ նշանակելը մերժելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակը վերահաշվարկելը մերժելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակի տեսակը փոխելը մերժելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և կենսաթոշակ վճարելը դադարեցնելու որոշումը ձևակերպում է համապատասխան էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությամբ։ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով և պահվում է շտեմարանում (կենսաթոշակի էլեկտրոնային գործում)։ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրության մեջ ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը սահմանում է ծառայությունը:

(13-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն, խմբ. 10.01.13 N 3-Ն,19.10.17 N 1328-Ն)

14. Եթե կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) համար դիմելու դեպքում քաղաքացին դիմումին չի կցում սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա անձի համար սոցիալական վճարներ կատարած լինելը, 2013 թվականի հունվարի 1-ից հետո՝ անձի կողմից եկամտային հարկ վճարած լինելը, 2018 թվականի հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կողմից շահութահարկ վճարած լինելը ճշտում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ծառայության սահմանած կարգով:

(14-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 23.01.14 N 46-Ն, փոփ. 14.03.19 N 237-Ն)

14.1. Եթե անձն աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել համապատասխան մարմնի հետ և սույն կարգի 15-րդ կետում նշված գրանցամատյաններում և էլեկտրոնային տվյալների բազաներում բացակայում է անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա համապատասխան մարմնում աշխատելու (վարձու աշխատանք կատարելու) ժամանակահատվածում սոցիալական վճարներ կամ եկամտային հարկ վճարած լինելը կամ աշխատավարձ ստանալը ճշտվում է համապատասխան մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

(14.1-ին կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

14.2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված ժամանակահատվածում մինչև 2013 թվականի հունվարի 1-ը սոցիալական վճարներ կատարած լինելը չի ճշտվում (սոցիալական վճարներ կատարելը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում): Այս դեպքում օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է համապատասխան մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

(14.2-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

14.3. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված ժամանակահատվածում 2013 թվականի հունվարի 1-ից հետո աշխատավարձ (եկամուտ) ստանալը կամ եկամտային հարկ վճարելը հաստատվում է համապատասխան մարմնի տված տեղեկանքի հիման վրա, եթե անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:

(14.3-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

14.4. Սույն կարգի 14.1-ին, 14.2-րդ և 14.3-րդ կետերում նշված տեղեկանքում նշվում են տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, հիմքերը (հրամաններ, անձնական հաշվառման գրքեր (քարտեր) և այլ փաստաթղթեր), անձի ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում նշված լինելու դեպքում), պաշտոնը (միայն սույն կարգի 14.1-ին կետում նշված դեպքում), վարձու աշխատանք կատարելու կամ ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը), տեղեկանքը տվող համապատասխան մարմնի անվանումը և պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը: Տեղեկանքը կնքվում է համապատասխան մարմնի կնիքով:

(14.4-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

14.5. Մինչև 1996 թվականի նոյեմբերի 10-ը աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, եթե անձն աշխատել է քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում, դրանց ենթակա դպրոցներում, գրադարաններում, բնակշահագործման (բնակարանային շահագործման) գրասենյակներում (տեղամասերում, տնտեսություններում):

(14.5-րդ կետը լրաց. 12.03.20 N 268-Ն, փոփ. 19.01.23 N 78-Ն)

14.6. 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, եթե անձն աշխատել է (զբաղեցրել է պաշտոն) քաղաքացիական ավիացիայի գործարաններում և կազմակերպություններում, ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման NN 6, 7 հավելվածներում նշված կազմակերպություններում՝ անկախ այդ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնից կամ կատարած աշխատանքից։

(14.6-րդ կետը լրաց. 19.01.23 N 78-Ն)

15. Անձի համար սոցիալական վճարներ կատարած լինելը ճշտելու համար հիմք է ընդունվում`

1) ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում հաշվառված ապահովադիրներին և նրանց կատարած սոցիալական վճարներին վերաբերող` ապահովադիրների հաշվառման գրանցամատյաններում և էլեկտրոնային տվյալների բազայում առկա տեղեկատվությունը.

2) անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան և հարկային մարմնի կողմից ծառայությանը տրամադրվող՝ ապահովադիրների սոցիալական վճարների մասին եռամսյակային (ամսական) հաշվետվությունների ու կատարած սոցիալական վճարների (փոխանցումների) մասին տվյալների բազան (տեղեկատվությունը):

(15-րդ կետը խմբ., փոփ. 16.08.12 N 1084-Ն)

15.1. Եթե կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու կամ այլ դեպքերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտով սահմանված է արխիվային տեղեկանքներ կամ արխիվային տվյալներ (տեղեկություններ) պարունակող այլ փաստաթղթեր (այսուհետ՝ արխիվային փաստաթուղթ) ներկայացնելու անհրաժեշտություն, սակայն դրանք համապատասխան դիմումին կից չեն ներկայացվում, ապա արխիվային փաստաթուղթը «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ՝ ազգային արխիվ) ստանում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը՝ համապատասխան հարցում կատարելու միջոցով: Հարցումը կատարելու և հարցմանը պատասխանելու կարգը սահմանվում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի և արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի ղեկավարների համատեղ հրամանով սահմանած կարգով: Ընդ որում, սույն կետում նշված դեպքում (եթե կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն արխիվային փաստաթուղթն ստանում է ազգային արխիվից) այդ փաստաթուղթը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու օր է համարվում այն դիմումը ներկայացնելու օրը, որի հիման վրա կատարվել է հարցումը (ազգային արխիվից ստացվել է արխիվային փաստաթուղթը): Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար (ամբողջությամբ): Հարցումը կատարվում է, եթե կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվել՝

1) գործատուի անվանումը (ըստ անհրաժեշտության՝ տեղեկատվություն գործատուի անվանափոխության վերաբերյալ).

2) գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածի սկիզբը և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը կամ ամիսը, տարեթիվը, կամ տարեթիվը).

3) ըստ անհրաժեշտության (եթե տվյալների սուբյեկտը փոխել է անունը կամ հայրանունը, կամ ազգանունը)՝ տեղեկություններ անունը կամ հայրանունը, կամ ազգանունը փոխելու մասին.

4) սույն կետում նշված համատեղ հրամանով սահմանած դեպքում՝ այլ տվյալներ:

(15.1-ին կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

15.2. Սույն կարգի 32-րդ կետում նշված՝ համաձայնագրի մասնակից պետությունում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է այդ պետությունում սոցիալական վճարներ (դրանց փոխարինող հարկեր կամ այլ պարտադիր վճարներ) կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթի հիման վրա: Եթե կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) կամ կենսաթոշակի տեսակը փոխելու գրավոր դիմումին չի կցվում այդ փաստաթուղթը, ապա փաստաթուղթն ստանում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը՝ հարցման միջոցով: Հարցումը կատարվում է դիմումը ներկայացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե, համաձայն ստացված պատասխանի, անձն այդ պետությունում չի կատարել սոցիալական վճարներ (դրանց փոխարինող հարկեր կամ այլ պարտադիր վճարներ) կամ չի ստացել աշխատավարձ, ապա հարցման պատասխանն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրա մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար դիմած անձին: Եթե, համաձայն ստացված պատասխանի, անձը համաձայնագրի մասնակից պետությունում կատարել է սոցիալական վճարներ (դրանց փոխարինող հարկեր կամ այլ պարտադիր վճարներ) կամ ստացել է աշխատավարձ, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, անկախ կենսաթոշակառուի կողմից կրկին դիմելու հանգամանքից, փաստաթուղթը (հարցման պատասխանը) ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացնելու օրվանից նշանակում է կենսաթոշակ (վերահաշվարկում է կենսաթոշակի չափը) կամ փոխում է կենսաթոշակի տեսակը՝ համապատասխան աշխատանքային գործունեության ժամանակահատվածը հաշվառելով աշխատանքային ստաժում: Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար (ամբողջությամբ):

(15.2-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

15.3. Սույն կարգի 15.2-րդ կետի իմաստով փաստաթուղթը (հարցման պատասխանը) ստացվելու օր է համարվում փոստային կնիքի վրա նշված օրը կամ առձեռն ներկայացված պատասխանը ծառայությունում մուտքագրվելու օրը:

(15.3-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

15.4. Աշխատանքային ստաժում հաշվառվում է 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի՝ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ մասնակից հանդիսացող պետության տարածքում մինչև 2017 թվականի հունվարի 1-ն աշխատանքային գործունեության ժամանակահատվածը:

(15.4-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն, խմբ. 19.01.23 N 78-Ն)

15.5. Անձի աշխատանքային գրքույկում կամ արխիվային տեղեկանքում նշված՝ 1992-2003 թթ․ ժամանակահատվածում սոցիալական վճարներ կատարած լինելը հավաստվում է ապահովադիրի կողմից սոցիալական վճարներ կատարելու մասին սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ բազայում առկա տեղեկատվությամբ։ Լուծարված ապահովադիրների կողմից մինչև լուծարումը աշխատանքային գրքույկում կամ արխիվային տեղեկանքում նշված՝ 1992-2003 թթ․ ժամանակահատվածում սոցիալական վճարներ կատարված լինելը հավաստվում է օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարումը հաստատող տվյալներով և ապահովադիրի կողմից մինչև լուծարումն ընկած ժամանակահատվածն ընդգրկող վերջին ամսաթվի դրությամբ սոցիալական վճարներ կատարելու մասին սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ բազայում առկա տեղեկատվությամբ։ Սույն կետում նշված դեպքերում հիմք է ընդունվում աշխատանքային գրքույկում կամ արխիվային տեղեկանքում նշված ժամանակահատվածը, բայց ոչ ավելի, քան բազայում առկա տեղեկատվությամբ սոցիալական վճար կատարած վերջին ամսաթիվը։

(15.5-րդ կետը լրաց. 18.11.21 N 1875-Ն, փոփ. 19.01.23 N 78-Ն)

15.6. Անձի աշխատանքային գրքույկում կամ արխիվային տեղեկանքում նշված՝ 2004-2012 թթ․ ժամանակահատվածում սոցիալական վճարներ կատարած լինելը հավաստվում է ապահովադիրի կողմից սոցիալական վճարներ կատարելու մասին սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բազաներից որևէ մեկում առկա տեղեկատվությամբ։ Ընդ որում` ըստ հարկային մարմնի կողմից ծառայությանը տրամադրվող տվյալների բազայի (տեղեկատվության)՝ հիմք է ընդունվում այն ժամանակահատվածը, որի համար կատարված են սոցիալական վճարներ, և առկա չէ ապառք։

(15.6-րդ կետը լրաց. 18.11.21 N 1875-Ն)

15.7. Եթե ազգային արխիվը, ի պատասխան սույն կարգի 15.1-ին կետի համաձայն կատարված հարցման, չի տրամադրում տեղեկատվություն արխի- վային փաստաթղթերի բացակայության հիմքով և գրության մեջ նշում է գործատուի գտնվելու վայրի հասցեն, որտեղից կարող է ձեռք բերվել անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ազգային արխիվից պատասխանը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում տվյալ գործատուին։ Այս դեպքում ևս չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար (ամբողջությամբ):

(15.7-րդ կետը լրաց. 18.11.21 N 1875-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

18. 2011 թվականին տարիքային աշխատանքային կենսաթոշակ է նշանակվում 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 5 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, իսկ 2012 թվականից՝ եթե ունի օրենքի 9-րդ հոդվածում նշված աշխատանքային ստաժը՝ ըստ սանդղակի: Եթե անձն ունի օրենքի 9-րդ հոդվածում նշված սանդղակով ըստ տարեթվի սահմանված աշխատանքային ստաժը, և այդ տարեթվին լրացել է նրա 63 տարին, ապա նա տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ՝ իր հայեցողությամբ:

(18-րդ կետը լրաց. 08.05.14 N  490-Ն)

19. Եթե մինչև 2011 թվականի հունվարի 1-ը լրացել է կնոջ 62,5 տարին և նա օրենքով ունի տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք, ապա նրան կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմելու օրվանից:

19.1. Զինծառայողին օրենքի 18-րդ հոդվածով երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում է նաև, եթե`

1) 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ունեցել է 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմել է առնվազն 8 օրացուցային տարի, և զինվորական ծառայությունից արձակվել է մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը` սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում).

1.1) մինչև 2005 թվականի հունիսի 30-ը ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ ունեցել է առնվազն 20 տարվա (այդ թվում` արտոնյալ հաշվարկով հաշվարկված) զինվորական ծառայության ստաժ.

2) զինծառայողը «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն նշանակվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի (համարվել է քաղաքացիական հատուկ ծառայող)՝ մեկ տարվա ընթացքում պահպանելով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը, 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ
ունեցել է 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմել է առնվազն 8 օրացուցային տարի, և 50 տարեկանը լրացել է մինչև 2011 թվականի հունվարի 1-ը:

(19.1-ին կետը լրաց. 17.11.11 N 1624-Ն, 14.03.19 N 237-Ն)

19.2. Սույն կարգի 19.1-ին կետում նշված` երկարամյա ծառայության կենսաթոշակի չափը հաշվարկվում է օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով:

(19.2-րդ կետը լրաց. 17.11.11 N 1624-Ն)

19.3. Պրոբացիայի ծառայողին օրենքի 18-րդ հոդվածով երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակվում է, եթե նա, ըստ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի, պրոբացիայի ծառայողի պաշտոնի է նշանակվել Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից ազատվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում: Այս դեպքում, «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի համաձայն, պրոբացիայի ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը (երեք տարվանից ոչ ավելի) հաշվառվում է զինվորական ծառայության ստաժում: Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո պրոբացիայի ծառայողի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում չի հաշվառվում: Պրոբացիայի ծառայողին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից` անկախ դիմելու օրվա դրությամբ այդ պաշտոնն զբաղեցնելու հանգամանքից:

(19.3-րդ կետը լրաց. 19.10.17 N 1328-Ն, փոփ., լրաց. 14.03.19 N 237-Ն)

19.4. Պրոբացիայի ծառայողի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս, որպես զինծառայողի անձնական գործակից, հաշվի է առնվում քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված գործակիցը:

(19.4-րդ կետը լրաց. 19.10.17 N 1328-Ն, 19.01.23 N 78-Ն)

20. Արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս` 25 օրացուցային տարվա ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները, իսկ արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող ստաժում՝ միայն այդ կենսաթոշակի իրավունքը տվող մասնագիտություններով և պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:

20.1. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 3 ցուցակում նշված պաշտոններում աշխատած ժամանակահատվածները:

(20.1-ին կետը լրաց. 08.07.15 N 741-Ն)

20.2. Թիվ 3 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 1 ցուցակում նշված արտադրություններում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածները:

(20.2-րդ կետը լրաց. 08.07.15 N 741-Ն)

20.3. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 1, թիվ 3 և թիվ 4 ցուցակներում նշված արտադրություններում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածները:

(20.3-րդ կետը լրաց. 08.07.15 N 741-Ն)

20.4. Թիվ 4 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 1, թիվ 2 և թիվ 3 ցուցակներում նշված արտադրություններում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածները:

(20.4-րդ կետը լրաց. 08.07.15 N 741-Ն)

21. Եթե մինչև 2011 թվականի հունվարի 1-ը լրացել է կնոջ 52,5 տարին և նա օրենքով ունի թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակի իրավունք կամ լրացել է նրա 57,5 տարին և նա օրենքով ունի թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակի իրավունք, ապա նրան կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմելու օրվանից:

22. Քաղաքացիական ավիացիայի աշխատողներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս 25 օրացուցային տարվա (իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքից ազատված լինելու դեպքում` 20 օրացուցային տարվա) ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:

(22-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

23. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս` 25 օրացուցային տարվա ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները: 25 օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների, բորտօպերատորների և բորտուղեկցորդների ծառայության ստաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:

(23-րդ կետը խմբ. 08.05.14 N  490-Ն)

24. Օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) օդային երթևեկության կառավարման աշխատանքային 15 օրացուցային տարվա (իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքից ազատված լինելու դեպքում` 10 օրացուցային տարվա) ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները: Օդային երթևեկության կառավարման օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածների ստաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:

(24-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

25. Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողի երկարամյա ծառայության ստաժում հաշվառվում են ինժեներատեխնիկական ծառայության պաշտոնում աշխատելու, օդային երթևեկության կառավարման աշխատանք կատարելու, ինչպես նաև օրացուցային հաշվարկով հաշվառված` թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները: Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողի երկարամյա ծառայության 20 օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածների ստաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:

(25-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

25.1. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակաշրջանի մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի, ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի (ավիաէսկադրիլիայի) թռիչքային և թռիչքափորձարկման անձնակազմերի պաշտոններում ծառայելու (աշխատելու) ժամանակահատվածները:

(25.1-ին կետը լրաց. 12.03.20 N 268-Ն)

25.2. Քաղաքացիական ավիացիայի ինժեներատեխնիկական ծառայության աշխատողների ծառայելու ժամանակահատվածների մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի ինժեներատեխնիկական ծառայությունում, ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի (ավիաէսկադրիլիայի) ինժեներաավիացիոն ծառայությունում սույն որոշման N 5 հավելվածի 4-րդ կետում նշված պաշտոններում աշխատելու ժամանակահատվածները:

(25.2-րդ կետը լրաց. 12.03.20 N 268-Ն)

25.3. Օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունում 2009 թվականի մայիսի 1-ից հետո սույն որոշման N 5 հավելվածի 4-րդ կետում նշված պաշտոններում աշխատած ժամանակահատվածները հաշվառվում են այդ կազմակերպության` օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելու իրավունք տվող սերտիֆիկատի վավերականության ժամանակահատվածում:

(25.3-րդ կետը լրաց. 12.03.20 N 268-Ն)

26. Մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

27. Մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս` 25 օրացուցային տարվա ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները, իսկ մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ցանկում նշված կազմակերպությունում այդ իրավունքը տվող մասնագիտություններով ու պաշտոններում աշխատած ժամանակահատվածը: Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին կենսաթոշակ նշանակելիս` նրանց մասնագիտական ստաժում հաշվառվում է նաև թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածը:

(27-րդ կետը լրաց. 23.01.14 N 46-Ն)

28. (կետն ուժը կորցրել է 12.03.20 N 268-Ն)

29. (կետն ուժը կորցրել է 12.03.20 N 268-Ն)

30. Մասնակի կենսաթոշակի չափը հաշվարկելիս` հաշվի է առնվում միայն մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժը:

30.1. Ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրին կենսաթոշակ է նշանակվում`

1) եթե մահացած կերակրողը կենսաթոշակառու է եղել, ապա` հիմնական կենսաթոշակի և կերակրողին նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսի գումարի չափով.

2) եթե մահացած կերակրողը կենսաթոշակառու չի եղել, ապա` հիմնական կենսաթոշակի և կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսի գումարի չափով:

(30.1-ին կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 23.01.14 N 46-Ն)

30.2. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև մահացած կերակրողի` 18 տարին լրացած և հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող զավակին:

(30.2-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

31. Եթե մինչև 2010 թվականի նոյեմբերի 1-ը հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված, սակայն զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք չբերած անձը զինվորական կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել օրենքով, ապա նրան զինվորական կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմելու օրվանից:

32. 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» և 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին», 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերի մասնակից պետությունների (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն)` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում համաձայն Հայաստանի Հանրապետությունում նրանց հաշվառման վայրի:

(32-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

33. Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում (վճարվում) այդ պետությունում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու և ստացված կենսաթոշակի գործի կամ այդ պետությունում կենսաթոշակ նշանակված չլինելու մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի գրությամբ տված տեղեկանքի հիման վրա:

(33-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 19.10.17 N 1328-Ն)

33.1. Եթե սույն կարգի 33-րդ կետում նշված անձին կենսաթոշակ նշանակելը (վճարելը) մերժվում է այդ կետում նշված տեղեկանքը չներկայացնելու հիմքով (եթե այդ տեղեկանքի առկայության դեպքում անձին կնշանակվեր կենսաթոշակ), ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, տեղեկանքն ստանալու համար, ոչ ուշ, քան դիմումը մերժելու օրը, համապատասխան հարցում է կատարում համաձայնագրի մասնակից պետության կենսաթոշակ նշանակող մարմին: Հարցման պատասխանն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրա մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար դիմած անձին, եթե, համաձայն ստացված պատասխանի, այդ պետությունում անձին կենսաթոշակ է նշանակվել:

(33.1-ին կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

33.2. Եթե, համաձայն սույն կարգի 33.1-ին կետում նշված պատասխանի, անձին համաձայնագրի մասնակից պետությունում կենսաթոշակ չի նշանակվել, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, անկախ կենսաթոշակառուի կողմից կրկին դիմելու հանգամանքից, հարցման պատասխանն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում անձին նշանակում է կենսաթոշակ: Ընդ որում, այս դեպքում կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար դիմելու օր է համարվում հարցումը կատարելու համար հիմք հանդիսացած՝ սույն կարգի 33.1-ին կետում նշված դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար (ամբողջությամբ):

(33.2-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

33.3. Սույն կարգի 31.1-ին և 33.2-րդ կետերի իմաստով հարցման պատասխանն ստացվելու օր է համարվում փոստային կնիքի վրա նշված օրը կամ առձեռն ներկայացված պատասխանը ծառայությունում մուտքագրվելու օրը:

(33.3-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

34. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանած անձին կենսաթոշակ է նշանակվում և վճարվում՝

1) Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կենսաթոշակ չվճարելու) ամսվա 1-ից, եթե անձը Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կենսաթոշակ չվճարելու) ամսվանից հաշված՝ 6 ամսվա ընթացքում և կենսաթոշակ նշանակելու համար դիմել է հաշվառման օրվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում․

2) դիմելու օրվանից, եթե անձը Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կենսաթոշակ չվճարելու) ամսվանից հաշված՝ 6 ամսվա ընթացքում և կենսաթոշակ նշանակելու համար դիմել է հաշվառման օրվանից 3 ամիս հետո․

3) հաշվառման օրվանից, եթե անձը Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կենսաթոշակ չվճարելու) ամսվանից հաշված՝ 6 ամիս հետո և կենսաթոշակ նշանակելու համար դիմել է հաշվառման օրվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում․

4) դիմելու օրվանից, եթե անձը Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կենսաթոշակ չվճարելու) ամսվանից հաշված՝ 6 ամիս հետո և կենսաթոշակ նշանակելու համար դիմել է հաշվառման օրվանից 3 ամիս հետո։

(34-րդ կետը փոփ. 08.05.14 N  490-Ն, լրաց. 19.10.17 N 1328-Ն, խմբ. 19.01.23 N 78-Ն)

35. Աշխատանքային վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամություն ունեցող անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը հաշվարկվում է նրա աշխատանքային ստաժում, եթե անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված վարչական ակտի քաղվածքում (տեղեկանքում) կատարված է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում (մինչև 2003 թվականի հունվարի 1‑ը՝ աշխատունակության 90-100 տոկոս կորուստ) ունենալու մասին նշում:

(35-րդ կետը փոփ. 01.06.23 N 842-Ն)

36. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը` նշանակված կենսաթոշակը 2011 թվականի հունվարի 1-ից վերահաշվարկվում է օրենքի 15-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ հոդվածների համաձայն՝ կենսաթոշակը նշանակելու (վերահաշվարկելու) օրվա դրությամբ գործող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված փաստացի ստաժին համապատասխան: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

36.1. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը նշանակված աշխատանքային կենսաթոշակները 2014 թվականի հունվարի 1-ից վերահաշվարկվում են ըստ կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված փաստացի ստաժի՝ հաշվի առնելով օրենքի 15-րդ հոդվածի և 55-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

(36.1-ին կետը լրաց. 08.05.14 N 490-Ն)

36.2. Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակները 2014 թվականի հուլիսի 1-ից վերահաշվարկվում են ըստ կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված զինվորական ծառայության ստաժի` օրենքի 19-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածների դրույթներին համապատասխան: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

(36.2-րդ կետը լրաց. 17.07.14 N 816-Ն)

36.3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի 1,89 անձնական գործակիցը:

(36.3-րդ կետը լրաց. 17.07.14 N 816-Ն)

36.4. 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոններ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող զինծառայողի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի և նրա տեղակալի, Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի և նրա տեղակալի պաշտոններն զբաղեցնող զինծառայողի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է դրամական բավարարման և դրանից պահված եկամտային հարկի տարբերության 70 տոկոսի չափով. 20 տարվանից ավելի զինվորական ծառայության ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և դրանից պահված եկամտային հարկի տարբերության 2 տոկոսը, իսկ մինչև զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնելն աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը: Սույն կետով սահմանված կենսաթոշակի չափը նշանակման պահին չի կարող գերազանցել դրամական բավարարման և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափը: Սույն կետում նշված անձին նշանակված կենսաթոշակը նշանակվելուց հետո վերահաշվարկվում է օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով: Այս դեպքում անձնական գործակիցը որոշվում է կենսաթոշակառուի` որպես զինծառայող զբաղեցրած վերջին պաշտոնի և կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված զինվորական ծառայության ստաժի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 815-Ն որոշմամբ սահմանված կարգով: Եթե վերահաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

Սույն կետով սահմանված` դրամական բավարարման չափը ներառում է 2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը, զինվորական կոչման դրույքաչափը, սննդի փոխհատուցման գումարը և զինծառայողի ծառայության ստաժի համար այդ դրույքաչափերից հաշվարկվող հավելումը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններ զբաղեցրած զինծառայողների երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը սույն կետով սահմանված կարգով հաշվարկելիս՝ դրամական բավարարման չափը ներառում է պաշտոնային դրույքաչափը, որը սահմանվում է 402.810 դրամ, զինվորական կոչման դրույքաչափը, սննդի փոխհատուցման գումարը և զինծառայողի ծառայության ստաժի համար այդ դրույքաչափերից հաշվարկվող հավելումը:

(36.4-րդ կետը լրաց. 17.07.14 N 816-Ն, 10.03.16 N 247-Ն, 03.12.20 N 1949-Ն, փոփ. 18.11.21 N 1875-Ն)

37. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը` նշանակված աշխատանքային կամ զինվորական (երկարամյա ծառայության կամ հաշմանդամության) և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ (երկու կենսաթոշակ) ստացող անձի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը չի վերահաշվարկվում:

(37-րդ կետը փոփ. 08.05.14 N  490-Ն)

38. Մահացած (զոհված) կերակրողի երեխային, եղբորը, քրոջը կամ թոռանը խնամող ընտանիքի անդամին կամ խնամակալ ճանաչված անձին մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի ժամկետը, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, փոխվում է (եթե 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրան վճարվել է այդ կենսաթոշակը, և նա օրենքով ունի այդ կենսաթոշակի իրավունքը), և կենսաթոշակը շարունակում է վճարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մինչև երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան 14 տարին լրանալը:

39. Եթե ընտանիքի անդամը կամ խնամակալ ճանաչված անձը զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով և չի աշխատում, ապա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը դիմելու դեպքում նրան կենսաթոշակ է նշանակվում 2011 թվականի հունվարի 1‑ից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

40. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը՝

1) զինվորական կենսաթոշակին կենսաթոշակառուի տարիքի համար տրվող հավելման գումարն օրենքով վերահաշվարկված կենսաթոշակի հետ շարունակում է վճարվել մինչև զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը (այսուհետ` զինծառայողի անձնական գործակից) կամ հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու կապակցությամբ զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելը.

2) զինվորական կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուի խնամքի տակ գտնվող՝ 18 տարին չլրացած երեխայի, 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող զավակի (եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը) կամ խնամարկյալի (այն անձի, ում նկատմամբ զինծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խնամակալ է ճանաչվել) համար կենսաթոշակին տրվող հավելման գումարն օրենքով վերահաշվարկված կենսաթոշակի հետ շարունակում է վճարվել մինչև այդ հավելման իրավունքը (յուրաքանչյուր անձի համար) կորցնելը կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, կամ զինծառայողի անձնական գործակիցը, կամ հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու կապակցությամբ զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելը.

3) զինվորական կենսաթոշակին ընդհանուր հիվանդությունից հաշմանդամության համար տրվող հավելման գումարն օրենքով վերահաշվարկված կենսաթոշակի հետ շարունակում է վճարվել մինչև հաշմանդամության ժամկետը լրանալը (ըստ կենսաթոշակի գործում առկա՝ նրան հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի մինչև 2011 թվականի հունվարի 1-ը տված վարչական ակտի քաղվածքի) կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, կամ զինծառայողի անձնական գործակիցը, կամ հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու կապակցությամբ զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելը:

(40-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 17.07.14 N 816-Ն, լրաց. 19.01.23 N 78-Ն, փոփ. 01.06.23 N 842-Ն)

40.1. Եթե մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի աշխատանքային մասի տոկոսաչափը հաշվարկվել է երկու անձի համար` 90 տոկոս, ապա նրանցից յուրաքանչյուրի կենսաթոշակի աշխատանքային մասը հաշվարկվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսի չափով:

(40.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 20.10.16 N 1082-Ն)

41. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակները վերահաշվարկում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի՝

1) աշխատանքային կենսաթոշակները՝ եթե փոխվել է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 08.05.14 N  490-Ն)

3) զինվորական կենսաթոշակները` եթե փոխվել է զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կամ զինծառայողի անձնական գործակիցը կամ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը.

4) ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը փոխվելու դեպքում կամ հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու պատճառով ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը կամ պատճառական կապը փոխվելու դեպքում՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված որոշման (վարչական ակտի) հիման վրա.

5) աշխատանքային վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության պատճառով հաշմանդամություն ունեցող և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում կամ աշխատունակության 90-100 տոկոս կորուստ ունեցող անձի հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակը (կենսաթոշակի գործում առկա՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման (վարչական ակտի) հիման վրա) վերահաշվարկվում է տասներկու ամիսը մեկ անգամ` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու ժամանակահատվածը հաշվառելով աշխատանքային ստաժում, բայց մինչև նրա 63 տարին լրանալը.

6) եթե կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ (ոչ հավաստի) փաստաթուղթ, որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը.

7) եթե կենսաթոշակի գործում հայտնաբերվել է փաստաթուղթ (տեղեկատվություն), որի արդյունքում ավելանում է կենսաթոշակի չափը.

Սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերի դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ այդ ենթակետերում նշված փաստաթղթերը հայտնաբերվել են զինծառայողի անձնական գործում:

(41-րդ կետը փոփ., խմբ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 11.04.13 N 352-Ն, խմբ. 23.01.14 N 46-Ն, փոփ. 08.05.14 N  490-Ն, խմբ. 17.07.14 N 816-Ն, 08.07.15 N 741-Ն, լրաց. 19.10.17 N 1328-Ն, փոփ., լրաց. 12.03.20 N 268-Ն, խմբ. 01.06.23 N 842-Ն)

42. Սույն կարգի 41-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված դեպքերում կենսաթոշակները վերահաշվարկվում են այդ հանգամանքներն առաջանալու ամսվա 1-ից, 6-րդ ենթակետում նշված դեպքում` կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթի հիման վրա կենսաթոշակը հաշվարկելու (վերահաշվարկելու) օրվանից, իսկ 4-րդ և 5‑րդ ենթակետերում նշված դեպքերում՝ այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սույն կարգի 41-րդ կետի 7-րդ ենթակետում նշված դեպքում կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է այն օրվանից, երբվանից պետք է հաշվարկվեր (վերահաշվարկվեր)` հաշվի առնելով կենսաթոշակի գործում հայտնաբերված փաստաթուղթը (տեղեկատվությունը), բայց ոչ շուտ, քան դիմումը (որի հետ ներկայացվել է այդ փաստաթուղթը) ներկայացնելու օրը: Եթե կենսաթոշակի գործում առկա չէ դիմում, որի հետ ներկայացվել է հայտնաբերված փաստաթուղթը (տեղեկատվությունը), ապա կենսաթոշակը վերահաշվարկվում է այն օրվանից, երբ հայտնաբերվել է այդ փաստաթուղթը (տեղեկատվությունը)։

(42-րդ կետը փոփ. 20.10.16 N 1082-Ն, խմբ. 19.10.17 N 1328-Ն, 12.03.20 N 268-Ն)

43. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակները վերահաշվարկում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա, եթե`

1) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց կամ կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն դիմել է այդ ընթացքում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու համար.

2) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց կամ կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ.

2.1) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուն ներկայացրել է մահացած կերակրողի աշխատանքային կամ այլ գործունեության մասին փաստաթուղթ.

2.2) կենսաթոշակ նշանակելուց կամ կենսաթոշակի տեսակը փոխելուց հետո կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը կամ կենսաթոշակի տեսակը փոխելն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժի կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության մասին փաստաթուղթ.

3) օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6‑րդ կետով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում անձը ներկայացրել է զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո ընկած ժամանակահատվածում զինվորական ծառայության ստաժի մասին փաստաթուղթ.

3.1) կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով վերականգնվելու դեպքում անձը ներկայացրել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո ընկած ժամանակահատվածում աշխատանքային ստաժի մասին փաստաթուղթ.

4) (ենթակետն ուժը կորցրել է  17.07.14 N 816-Ն)

5) կենսաթոշակի գործում առկա է փաստաթուղթ (տեղեկատվություն), որը կենսաթոշակը հաշվարկելու (վերահաշվարկելու) ժամանակ ստաժը հաշվարկելիս հաշվի չի առնվել:

(43-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 11.04.13 N 352-Ն, փոփ., լրաց. 23.01.14 N 46-Ն, փոփ. 08.05.14 N  490-Ն, 17.07.14 N 816-Ն, 20.10.16 N 1082-Ն, լրաց. 19.10.17 N 1328-Ն, փոփ. 14.03.19 N 237-Ն, լրաց. 12.03.20 N 268-Ն)

43.1. Սույն կարգի 43-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հիմքով զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմումը ներկայացվում է այն համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ ծառայել է անձը՝ կենսաթոշակ նշանակելուց հետո: Այս դեպքում՝

 1) համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, գրավոր հարցման հիման վրա, պահանջում է անհրաժեշտ փաստաթղթերն այն համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից, որտեղ գտնվում է կենսաթոշակի գործը.

2) գործը տնօրինող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկանքը, աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին տեղեկանքը, որում նշվում են կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետով սահմանված կարգով դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը, վերջին անգամ կենսաթոշակ վճարելու ամիսը և տարեթիվը.

3) գործն ստացող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը ճշտում է կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետով սահմանված կարգով դադարեցնելու ժամկետները և վերահաշվարկում է զինվորական կենսաթոշակը` հիմք ընդունելով վերջին անգամ զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեցած զինվորական ծառայության ստաժը, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, զինծառայողի անձնական գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը: Սույն ենթակետով սահմանված դեպքում, եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվել օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետով սահմանված կարգով, ավելի վճարված կենսաթոշակի գումարները հետ են գանձվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(43.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 17.07.14 N 816-Ն, լրաց. 08.07.15 N 741-Ն, փոփ. 20.10.16 N 1082-Ն, 19.10.17 N 1328-Ն)

43.2. (կետն ուժը կորցրել է 14.03.19 N 237-Ն)

44. Սույն կարգի 43-րդ կետում նշված դեպքերում կենսաթոշակները վերահաշվարկվում են դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1‑ից, բացառությամբ այդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքի: Այս դեպքում կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է լրացուցիչ փաստաթուղթը (տեղեկատվությունը) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու օրվանից:

(44-րդ կետը լրաց. 19.10.17 N 1328-Ն)

44.1. Սույն կարգի 43-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում կենսաթոշակի վերահաշվարկի դիմումն աշխատող կենսաթոշակառուն կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով, եթե դիմելու օրվա դրությամբ կենսա- թոշակի վճարումը դադարեցված չէ։ Այս դեպքում կենսաթոշակառուն www.ssa.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ՝ ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է կենսաթոշակը վերահաշվարկելու համար անհրաժեշտ և պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները։ Դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում՝

1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)՝ www.ssa.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է www.ssa.am կայքէջում գրանցվելիս).

2) նույնականացման քարտի կիրառմամբ.

3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։

(44.1-ին կետը լրաց. 18.11.21 N 1875-Ն)

44.2. Եթե դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ սույն կարգով սահմանված հեռախոսահամարի միջոցով, ապա դիմողի նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն։

(44.2-րդ կետը լրաց. 18.11.21 N 1875-Ն)

44.3. Առցանց դիմումի հիման վրա՝

1) վերահաշվարկվում է կենսաթոշակը, և դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում կենսաթոշակառուին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա չեն անհամապատասխանություններ (սխալներ)․

2) մերժվում է կենսաթոշակ վերահաշվարկելը, և դրա մասին առցանց ծանուցվում է կենսաթոշակառուին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ)։

(44.3-րդ կետը լրաց. 18.11.21 N 1875-Ն)

44.4. Կենսաթոշակը վերահաշվարկելու համար ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում:

(44.4-րդ կետը լրաց. 18.11.21 N 1875-Ն)

45. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե ներկայացվել է`

1) կենսաթոշակառուի մահվան վկայականը կամ նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը.

2) (ենթակետն ուժը կորցրել է  17.07.14 N 816-Ն)

3) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի (եթե այդ իրավունքը ձեռք է բերել չաշխատելու պայմանի առկայությամբ) գրավոր դիմումն աշխատելու կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, կամ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու մասին.

4) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի ծանուցումը վերադասության կարգով կամ վերափորձաքննությամբ կամ կրկնակի գնահատմամբ կամ վերագնահատմամբ անձին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու մասին կամ, ըստ շտեմարանում առկա տվյալների, լրացել է հաշմանդամության կենսաթոշակ ստացող անձի հաշմանդամության ժամկետը.

5) օտարերկրյա քաղաքացու գրավոր դիմումն այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած լինելու կամ Հայաստանի Հանրապետությունում իր կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու (կացության կարգավիճակից զրկելու), կամ 6 ամսվանից ավելի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու, կամ Հայաստանի Հանրապետությունից մշտապես մեկնելու մասին կամ, ըստ շտեմարանի տվյալների, լրացել է Հայաստանի Հանրապետությունում նրա բնակվելու իրավունքի ժամկետը.

6) քաղաքացիություն չունեցող անձի գրավոր դիմումը Հայաստանի Հանրապետությունում իր կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու (կացության կարգավիճակից զրկելու) կամ 6 ամսվանից ավելի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու, կամ Հայաստանի Հանրապետությունից մշտապես մեկնելու մասին կամ, ըստ շտեմարանի տվյալների, լրացել է Հայաստանի Հանրապետությունում նրա բնակվելու իրավունքի ժամկետը.

7) երկքաղաքացու գրավոր դիմումը մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու մասին.

8) անձի գրավոր դիմումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցված լինելու մասին.

9) օտարերկրյա քաղաքացու գրավոր դիմումը կամ հայտարարությունը այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած լինելու մասին կամ դրա մասին տեղեկատվություն է ստացվել տվյալ պետության իրավասու մարմնից.

10) համաձայնագրի մասնակից պետություն կենսաթոշակի գործն ուղարկելու մասին այդ պետության իրավասու մարմնի պահանջագիրը.

11) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու գրավոր դիմումը կամ հայտարարությունը` համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած լինելու մասին կամ դրա մասին տեղեկատվություն է ստացվել տվյալ պետության իրավասու մարմնից.

12) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված` կենսաթոշակառուի հայտարարությունը:

(45-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 17.07.14 N 816-Ն, 08.07.15 N 741-Ն, լրաց. 19.10.17 N 1328-Ն, փոփ. 19.01.23 N 78-Ն, խմբ. 01.06.23 N 842-Ն)

46. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է նաև, եթե`

1) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ լրացել է կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի՝ օրենքով սահմանված ժամկետը կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անձի հաշմանդամության ժամկետը (եթե նա օրենքով այդ կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու պայմանի առկայությամբ), կամ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացվել է հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու և անձին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու մասին վարչական ակտի քաղվածքը կամ հաշմանդամություն սահմանելու մասին վարչական ակտի քաղվածքում գրառում չկա աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին.

2) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը (եթե այդ իրավունքն օրենքով նախատեսված դեպքերում ձեռք է բերել չաշխատելու պայմանի առկայությամբ) կամ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձն ընդունվել է աշխատանքի կամ հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր, կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ է ստացել.

3) կենսաթոշակի գործում հայտնաբերվել են կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր.

4) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին մշտապես կամ առավելապես բնակություն է հաստատել օտարերկրյա պետությունում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով) կամ դուրս է եկել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեի հաշվառումից.

5) (ենթակետն ուժը կորցրել է 14.03.19 N 237-Ն)

6) (ենթակետն ուժը կորցրել է 08.05.14 N  490-Ն)

(46-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 08.05.14 N  490-Ն, խմբ. 08.07.15 N 741-Ն, լրաց. 19.10.17 N 1328-Ն, փոփ. 14.03.19 N 237-Ն, 19.01.23 N 78-Ն, 01.06.23 N 842-Ն)

47. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու համար հիմք հանդիսացող հանգամանքներին վերաբերող տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև այն դեպքում, երբ անձը զինվորական կենսաթոշակի նշանակվելուց հետո անցել է զինվորական ծառայության, բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերի, նշանակվել է քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի (քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնի), հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, կամ դատավորի պաշտոնի:

(47-րդ կետը լրաց. 17.07.14 N 816-Ն, լրաց., փոփ. 19.01.23 N 78-Ն)

48. Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, եթե՝

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է սույն կարգի 45-րդ, 46-րդ և 47-րդ կետերում նշված դեպքերում.

2) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չի վճարվել.

3) կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, վերջին անգամ բանկ կամ փոստային կապի ազգային օպերատորին (այսուհետ՝ ազգային օպերատոր) ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու, նրա՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի կամ ազգային օպերատորի հաստատումն ստանալու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, բանկ կամ փոստային կապի ազգային օպերատորին (այսուհետ՝ ազգային օպերատոր) չի ներկայացել և հայտարարություն չի ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին կամ նշված ժամկետում չի ստացվել նրա՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի կամ ազգային օպերատորի հաստատումը.

4) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուն Հայաստանի Հանրապետությունից բացակայում է տասներկու ամսվանից ավելի: Այդ հանգամանքը ճշտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա` կենսաթոշակառուի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա:

(48-րդ կետը խմբ., լրաց. 23.01.14 N 46-Ն, լրաց. 20.10.16 N 1082-Ն, փոփ. 19.10.17 N 1328-Ն, լրաց., փոփ. 03.12.20 N 1949-Ն, լրաց. 18.11.21 N 1875-Ն)

49. Կենսաթոշակ վճարելը սույն կարգի 48-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում դադարեցվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ 48-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ից:

(49-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 20.10.16 N 1082-Ն)

49.1. Եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվա դրությամբ անձն ունեցել է այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու մասին դիմում ներկայացրել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո` կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա նրա կենսաթոշակի նշանակման օր է համարվում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, և դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար նրան վճարվում է չվճարված կենսաթոշակի գումարը:

(49.1-ին կետը լրաց. 12.03.20 N 268-Ն)

50. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա` կենսաթոշակառուի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա` անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացվելուն հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետում: Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիման վրա վերականգնելու դեպքում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է՝ անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակառուի կողմից անձամբ ներկայացվելու հանգամանքից: Հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է նաև հոգեբուժական հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագրով:

(50-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 23.01.14 N 46-Ն, լրաց. 20.10.16 N 1082-Ն, 14.03.19 N 237-Ն)

50.1. Հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է`

1) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից.

2) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից.

3) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում:

(50.1-ին կետը լրաց. 23.01.14 N 46-Ն, փոփ. 08.05.14 N  490-Ն, 01.06.23 N 842-Ն)

50.2. Սույն կարգի 50.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա, 3-րդ ենթակետում նշված դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից: Սույն կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատումը կատարվել է» կամ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:

(50.2-րդ կետը լրաց. 23.01.14 N 46-Ն, փոփ., լրաց. 12.03.20 N 268-Ն, խմբ. 01.06.23 N 842-Ն)

50.3. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար կենսաթոշակը վճարվում է ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի համար հաշվարկված կենսաթոշակի չափով:

(50.3-րդ կետը լրաց. 23.01.14 N 46-Ն, փոփ. 08.05.14 N  490-Ն, 01.06.23 N 842-Ն)

51. Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք հանդիսացող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել` հաշվի առնելով դիմելու ամսվան նախորդող ժամանակահատվածում կենսաթոշակի չափի հաշվարկման (վերահաշվարկման)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները: Այս դեպքում վճարվում է նաև դիմելու ամսվա կենսաթոշակի գումարը:

(51-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 19.10.17 N 1328-Ն)

51.1. Սույն կարգի 51-րդ կետում նշված` չվճարված կենսաթոշակի գումարների մեջ չեն հաշվարկվում`

1) համաձայնագրի մասնակից պետությունում կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների չվճարված կենսաթոշակի գումարները` անկախ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից.

2) օտարերկրյա պետությունում կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների չվճարված կենսաթոշակի գումարները, եթե կենսաթոշակառուն օտարերկրյա քաղաքացի է.

3) մինչև Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու ամիսն ընկած (Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված չլինելու) ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները, եթե կենսաթոշակառուն Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է կամ օտարերկրյա քաղաքացի է:

(51.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

51.2. Օտարերկրյա քաղաքացու կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միայն այլ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ:

(51.2-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

51.3. Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացու, համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է) միայն այդ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ:

(51.3-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 20.10.16 N 1082-Ն, լրաց. 19.10.17 N 1328-Ն)

51.4. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է), եթե կենսաթոշակառուն, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում, կենսաթոշակ վճարելը վերսկսվում և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է` անկախ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից:

(51.4-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, 20.10.16 N 1082-Ն)

51.5. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմած կենսաթոշակառուի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ բնակության վայրի հասցեն և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ինքնաշխատ եղանակով:

(51.5-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

51.6. Եթե սույն կարգի 51.3-րդ կետում նշված դիմումը մերժվում է այդ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթուղթը չներկայացնելու հիմքով (եթե այդ փաստաթղթի առկայության դեպքում կվերականգնվեր կենսաթոշակ ստանալու իրավունքը կամ կվերսկսվեր կենսաթոշակ վճարելը կամ կվճարվեր չվճարված կենսաթոշակի գումարը), ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, համաձայնագրի մասնակից պետությունում կենսաթոշակ նշանակած լինելու հանգամանքը ճշտելու համար, ոչ ուշ, քան դիմումը մերժելու օրը, համապատասխան հարցում է կատարում այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմին: Հարցման պատասխանն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրա մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար դիմած անձին, եթե, համաձայն ստացված պատասխանի, այդ պետությունում անձին կենսաթոշակ է նշանակվել:

(51.6-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

51.7. Եթե, համաձայն սույն կարգի 51.6-րդ կետում նշված պատասխանի, անձին համաձայնագրի մասնակից պետությունում կենսաթոշակ չի նշանակվել, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, անկախ կենսաթոշակառուի կողմից կրկին դիմելու հանգամանքից, փաստաթուղթը (հարցման պատասխանը) ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով վերականգնում է անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը և (կամ) վերսկսում է կենսաթոշակ վճարելը և (կամ) վճարում է չվճարված կենսաթոշակի գումարը: Ընդ որում, այս դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու) համար դիմելու օր է համարվում հարցումը կատարելու համար հիմք հանդիսացած՝ սույն կարգի 51.3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար (ամբողջությամբ):

(51.7-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

52. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում, անկախ կենսաթոշակառուի գրավոր դիմումից, նրա արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի տեսակը փոխվում է տարիքային կենսաթոշակի, և կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված ստաժին համապատասխան` տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Տարիքային աշխատանքային կենսաթոշակն արտոնյալ պայմաններով մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի չի փոխվում:

(52-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

52.1. Կենսաթոշակառուի՝ գրավոր դիմելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե անձն օրենքով այդ կենսաթոշակի իրավունքն ունի:

(52.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, 20.10.16 N 1082-Ն)

52.2. Եթե կենսաթոշակառուն ցանկանում է աշխատանքային կենսաթոշակի փոխարեն ստանալ զինվորական կենսաթոշակ, ապա գրավոր դիմում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է ծառայությանը: Ծառայությունը կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցնում է նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում համապատասխան մարմնին` նշելով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ժամկետը: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին ծառայության ուղարկած տեղեկատվության հիման վրա կազմում է կենսաթոշակի գործ և կենսաթոշակի տեսակը փոխում է (զինվորական կենսաթոշակը վճարում է) ծառայությունում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից:

(52.2-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 08.05.14 N  490-Ն)

52.3. Եթե կենսաթոշակառուն ցանկանում է զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալ աշխատանքային կենսաթոշակ, ապա գրավոր դիմում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում: Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցնում է նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում ծառայությանը` նշելով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ժամկետը: Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին համապատասխան մարմնի ուղարկած տեղեկատվության հիման վրա կազմում է կենսաթոշակի գործ և կենսաթոշակի տեսակը փոխում է (աշխատանքային  կենսաթոշակը վճարում է) համապատասխան մարմնում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:

(52.3-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 08.05.14 N  490-Ն, լրաց. 18.11.21 N  1875-Ն)

52.4. Սույն կարգի 52.2-րդ և 52.3-րդ կետերում նշված դեպքերում ստաժը և կենսաթոշակի չափը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:

(52.4-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

52.5. Եթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն դիմում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար, ապա աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝

1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) կամ աշխատանքից ազատվելու, կամ այդ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մահվան պետական գրանցման օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում.

3) հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.

4) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո:

Այս դեպքում, եթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուն հաջորդող ժամանակահատվածի համար անձին վճարվել է աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ, ապա վճարված կենսաթոշակի գումարը պահվում է (հաշվանցվում է) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից:

(52.5-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն, փոփ. 19.01.23 N 78-Ն, 01.06.23 N 842-Ն)

52.6. Եթե զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն դիմում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար, ապա զինվորական կենսաթոշակ ստանալու նրա իրավունքը դադարեցվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելու օրվանից: Այս դեպքում` զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուն հաջորդող ժամանակահատվածի համար անձին վճարված զինվորական կենսաթոշակի գումարը պահվում է (հաշվանցվում է) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից:

(52.6-րդ կետը լրաց. 19.10.17 N 1328-Ն)

52.7. Եթե ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձը դիմում է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար, ապա նպաստ ստանալու նրա իրավունքը դադարեցվում է օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելու օրվանից: Այս դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն հաջորդող ժամանակահատվածի համար անձին վճարված նպաստի գումարը պահվում է (հաշվանցվում է) նշանակված կենսաթոշակի գումարից:

(52.7-րդ կետը լրաց. 19.10.17 N 1328-Ն)

53. Մինչև 1915 թվականը (ներառյալ) Արևմտյան Հայաստանում և օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին վճարվում է նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակի 150 տոկոսը:

54. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

 

IV. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

55. Կենսաթոշակը վճարվում է օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված կարգով:

(55-րդ կետը խմբ. 14.03.19 N 237-Ն, փոփ. 18.11.21 N 1875-Ն)

56. Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է կենսաթոշակառուի հաշվառման վայրում, իսկ կենսաթոշակառուի գրավոր դիմելու դեպքում` վճարող կազմակերպության գրասենյակում:

(56-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

57. Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմել ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում` կենսաթոշակն ստանալու եղանակը կամ կենսաթոշակը վճարող կազմակերպությունը փոխելու համար: Զինվորական կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուն կարող է դիմել նաև համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

(57-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, փոփ., լրաց. 14.03.19 N 237-Ն, փոփ. 18.11.21 N 1875-Ն)

58. Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ կենսաթոշակ վճարող կազմակերպությունը փոխելու մասին կենսաթոշակառուի դիմումը մերժվում է, եթե դրանում նշված կազմակերպությունը կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր չի կնքել, կամ դիմելու օրվա դրությամբ դադարեցված է կենսաթոշակի վճարումը, կամ կենսաթոշակառուն ընտրել է վճարման կանխիկ եղանակը և չի բավարարում օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պայմաններից որևէ մեկին։

(58-րդ կետը փոփ. 23.01.14 N 46-Ն, խմբ. 18.11.21 N 1875-Ն)

59. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը շտեմարան է մուտքագրում կենսաթոշակը վճարելու եղանակը և կենսաթոշակ վճարող կազմակերպության անվանումը:

(59-րդ կետը փոփ. 14.03.19 N 237-Ն, 18.11.21 N 1875-Ն)

60. Անկանխիկ կամ կանխիկ եղանակով կենսաթոշակ վճարելու մասին դիմումը ներկայացնելուն նախորդող ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմումում նշված եղանակով՝ կենսաթոշակ վճարող կազմակերպության միջոցով:

(60-րդ կետը փոփ. 18.11.21 N 1875-Ն)

61. Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա կանխիկ եղանակով վճարելու համար անձը ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում է ներկայացնում գրավոր դիմումը և լիազորագիրը: Եթե կենսաթոշակառուի կենսաթոշակը մինչև լիազորագիր ներկայացնելը վճարվել է անկանխիկ եղանակով, ապա լիազորագիր ներկայացնելու դեպքում կենսաթոշակի վճարման եղանակը փոխվում է, և կենսաթոշակը լիազորված անձին վճարվում է կանխիկ եղանակով` նրա գրավոր դիմումի հիման վրա:

(61-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, լրաց.  23.01.14 N 46-Ն, փոփ. 12.03.20 N 268-Ն)

62. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան` մուտքագրելով նաև լիազորված անձի տվյալները, որոնք կենսաթոշակառուի տվյալների հետ արտացոլվում են վճարման ցուցակում: Ընդ որում, եթե կենսաթոշակ վճարելը դադարեցված չէ, լիազորագրով (այդ թվում՝ կենսաթոշակն անընդմեջ չվճարելու 12-րդ ամսում ներկայացված լիազորագրով) վճարվում է չվճարված կենսաթոշակի ամբողջ գումարը, ինչպես նաև` հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումարը` սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

(62-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 08.05.14 N  490-Ն, լրաց. 18.11.21 N 1875-Ն)

62.1. Եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի պատճառով (պատճառական կապով) հաշմանդամություն ունեցող անձը բուժվում է օտարերկրյա պետությունում (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը) և նրա կենսաթոշակ վճարելը դադարեցված է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է հաշմանդամություն ունեցող անձի տված լիազորագրով։

(62.1-ին կետը լրաց. 14.03.19 N 237-Ն, փոփ. 01.06.23 N 842-Ն)

63. Եթե օրենքի 41‑րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար կենսաթոշակառուն գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացրել է անձամբ, ապա կենսաթոշակը (այդ թվում` չստացված կենսաթոշակի գումարը) կարող է վճարվել նաև կենսաթոշակառուի (տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի՝ ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով: Չվճարված կենսաթոշակի գումարներն այս դեպքում միանվագ վճարվում են կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Նշված լիազորագրով կարող է վճարվել նաև հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումար՝ սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

(63-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, 23.01.14 N 46-Ն)

63.1. Լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում (լիազորագրով կենսաթոշակ վճարելը դադարեցվում է), եթե`

1) լրացել է լիազորագրի գործողության ժամկետը.

2) կենսաթոշակը լիազորագրով վճարվել է տասներկու ամիս անընդմեջ.

3) լիազորագիրը տալու ամսվանից հետո անցել է տասներկու ամիս:

(63.1-ին կետը լրաց. 23.01.14 N 46-Ն)

64. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են նրա ընտանիքի անդամներին: Այդ գումարներն ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային վճարվում են անկախ նրա հաշվառման վայրից, իսկ զավակին կամ ծնողին, կամ ընտանիքի այլ անդամի` կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ բնակության նույն վայրում (հասցեում) նրա հետ հաշվառված լինելու դեպքում:

(64-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

64.1. Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

(64.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

64.2. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվան պետական գրանցումից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է ժառանգության իրավունքի վկայագիր ներկայացնող ժառանգին կամ դատարանի վճռով ժառանգություն ընդունած ժառանգին:

(64.2-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, 08.07.15 N 741-Ն, փոփ. 19.01.23 N 78-Ն)

64.3. (կետն ուժը կորցրել է 10.01.13 N 3-Ն)

64.4. (կետն ուժը կորցրել է 10.01.13 N 3-Ն)

65. Կենսաթոշակառուին հասանելիք, սակայն նրա մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են նաև այդ գումարներն ստանալու իրավունք ունեցող անձի տված և նոտարի վավերացրած լիազորագրով:

(65-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 23.01.14 N 46-Ն)

65.1 Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում նշված անձանց վճարվում է նրանց գրավոր դիմումի հիման վրա` անկանխիկ եղանակով, իսկ 14 տարին լրացած անչափահասին՝ կանխիկ եղանակով, դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

(65.1-ին կետը լրաց. 19.10.17 N 1328-Ն, փոփ. 18.11.21 N  1875-Ն)

66. Համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում՝ կենսաթոշակառուին հասանելիք, սակայն չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են այդ անձի տված և նոտարի վավերացրած լիազորագրով` լիազորված անձի գրավոր դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Այս դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում համաձայնագրի մասնակից պետության կենսաթոշակ նշանակող մարմին` բնակության մեկնած անձին կենսաթոշակ նշանակելու ժամկետի մասին (եթե լիազորված անձն այդպիսի փաստաթուղթ չի ներկայացրել): Հարցման պատասխանն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը լիազորված անձին պատշաճ կարգով ծանուցում է հարցման պատասխանն ստանալու և չվճարված կենսաթոշակի գումարները վճարելու կամ չվճարելու մասին` ելնելով այդ պետությունում անձին կենսաթոշակ նշանակած լինելու կամ նշանակած չլինելու հանգամանքից: Այս դեպքում` չվճարված կենսաթոշակի գումարները վճարելու համար դիմելու օր է համարվում լիազորված անձի գրավոր դիմումն ընդունելու օրը, և այդ գումարներն անկանխիկ եղանակով վճարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված կարգով:

(66-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 23.01.14 N 46-Ն, լրաց. 14.03.19 N 237-Ն)

66.1. Կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո կենսաթոշակառուին հասանելիք, սակայն չվճարված կենսաթոշակի գումարը, անկանխիկ եղանակով, իսկ 14 տարին լրացած անչափահասին՝ կանխիկ եղանակով վճարվում է նրա կամ լիազորված անձի գրավոր դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Այդ գումարը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

(66.1-ին կետը լրաց. 19.10.17 N 1328-Ն, փոփ. 18.11.21 N 1875-Ն)

66.2 (կետն ուժը կորցրել է 18.11.21 N 1875-Ն)

67. 14 տարին լրացած անձն իրավունք ունի կենսաթոշակ ստանալու անձամբ: 18 տարին լրացած կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է անձամբ նրան կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

(67-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 23.01.14 N 46-Ն)

68. Օրենքի 44-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ հուղարկավորությունը կատարած անձը թաղման նպաստ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում անձի մահվան պետական գրանցումից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Թաղման նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը՝

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.

2) տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան.

3) մահվան վկայականի բնօրինակի դարձերեսին կատարում է «Թաղման նպաստի դիմումն ընդունված է» գրառումը և ստորագրում.

4) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստորագրված ստացական (ծանուցում):

(68-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 19.01.23 N 78-Ն)

69. Թաղման նպաստ չի նշանակվում, եթե կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է՝ բացառությամբ, եթե հաշմանդամություն ունեցող անձը՝

1) կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում չի ներկայացել կրկնակի գնահատման և մահացել է կամ

2) ներկայացել է կրկնակի գնահատման և մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահացել է:

(69-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, 23.01.14 N 46-Ն, լրաց. 12.03.20 N 268-Ն, խմբ. 01.06.23 N 842-Ն)

69.1. Թաղման նպաստի գումարը վճարվում է նաև այդ գումարն ստանալու իրավունք ունեցող (թաղման նպաստի համար դիմած) անձի տված և նոտարի վավերացրած` գումարն այլ անձի վճարելու մասին լիազորագրով:

(69.1-ին կետը լրաց. 14.03.19 N 237-Ն)

 

V. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԸ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

70. Կենսաթոշակի գործը կենսաթոշակ նշանակելու դիմումի և կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ (կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացված)՝ սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված բնօրինակ փաստաթղթերի ամբողջությունն է։ Կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար` գրանցելով շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում: Կենսաթոշակի գործը պահվում է այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում, որտեղ ներկայացվել է կենսաթոշակ նշանակելու դիմումը։

(70-րդ կետը խմբ. 19.10.17 N 1328-Ն)

71. Եթե կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վճարելու եղանակը փոխելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վճարելը վերսկսելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ գտնվում է կենսաթոշակի գործը, ապա բնօրինակ փաստաթղթերը կարվում են կենսաթոշակի գործին։ Եթե սույն կետում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են այլ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում (որտեղ չի գտնվում կենսաթոշակի գործը), ապա բնօրինակ փաստաթղթերը կարվում են դիմումին և պահվում են կենսաթոշակ նշանակող այդ ստորաբաժանումում։

(71-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, խմբ. 19.10.17 N 1328-Ն, փոփ. 18.11.21 N 1875-Ն)

72. Կենսաթոշակի էլեկտրոնային գործը կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վճարելու եղանակը կամ կենսաթոշակ վճարող կազմակերպությունը փոխելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վճարելը վերսկսելու համար դիմումին կից կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենների, ինչպես նաև սույն կարգի 13-րդ կետում նշված հաշվարկ-կարգադրությունների ամբողջությունն է։ Կենսաթոշակի էլեկտրոնային գործին կցվում են նաև տվյալ գործին առնչվող այլ փաստաթղթեր՝ հարցումները, գրությունները, դրանց պատասխանները, պահանջագրերը և այլն։ Կենսաթոշակի էլեկտրոնային գործը պահվում է շտեմարանում:

(72-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, 19.10.17 N 1328-Ն, փոփ. 18.11.21 N 1875-Ն)

73. (կետն ուժը կորցրել է 19.10.17 N 1328-Ն)

74. Ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար կազմվում է կենսաթոշակի գործ: Եթե կենսաթոշակի իրավունք ունեցողն անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձ է, և կենսաթոշակը վճարվում է նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին, ապա կենսաթոշակ նշանակելու էլեկտրոնային հաշվարկ-կարգադրության մեջ նշվում են նաև օրինական ներկայացուցչի անունը, հայրանունը և ազգանունը:

(74-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 19.10.17 N 1328-Ն)

75. Կենսաթոշակի գործին կարվում են անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված վարչական ակտի քաղվածքները:

(75-րդ կետը փոփ. 01.06.23 N 842-Ն)

76. (կետն ուժը կորցրել է 19.10.17 N 1328-Ն)

77. (կետն ուժը կորցրել է 19.10.17 N 1328-Ն)

78. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է կենսաթոշակի վկայական, որի մեջ նշվում են կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, կենսաթոշակի գործի համարը, կենսաթոշակի տեսակը, ստաժի չափը, կենսաթոշակի չափը, կենսաթոշակը նշանակելու և վճարելու ժամկետները: Վկայականը կնքում և ստորագրում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ղեկավարը:

79. Եթե փոխվում է կենսաթոշակի չափը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման համապատասխան մասնագետը կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակի գրքույկում գրառում է կենսաթոշակի նոր չափը: Գրքույկն ստորագրում և կնքում է ստորաբաժանման ղեկավարը:

80. Կենսաթոշակի վկայականը կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է նոր վկայական, որի առաջին էջում կատարում է «Կրկնօրինակ» գրառումը:

81. Եթե կենսաթոշակառուն Հայաստանի Հանրապետության տարածքում փոխում է իր հաշվառման վայրը, ապա գրավոր դիմում է հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ինքնաշխատ եղանակով ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները և հաշվառման նախկին վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից պահանջում է կենսաթոշակի գործը: Գործն ստանալուց հետո ստուգում է դրանում անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն ու կենսաթոշակի հաշվարկի ճշտությունը, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի հաշվառման նախկին վայրում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից: Այս դեպքում կենսաթոշակի էլեկտրոնային գործը հաշվառվում է կենսաթոշակառուի հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում:

(81-րդ կետը փոփ., խմբ. 16.08.12 N 1084-Ն, խմբ.19.10.17 N 1328-Ն)

82. (կետն ուժը կորցրել է 08.05.14 N  490-Ն)

83. (կետն ուժը կորցրել է 19.10.17 N 1328-Ն)

84. (կետն ուժը կորցրել է 19.10.17 N 1328-Ն)

85. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը պահանջագիրն ուղարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կենսաթոշակի գործը՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

86. Կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքի՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալու դեպքում կենսաթոշակի գործերը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո 10 տարի պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում: Նշված ժամկետը լրանալուց հետո ծառայությունը կենսաթոշակի թղթային գործերը ոչնչացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պահպանելով դրանց էլեկտրոնային տարբերակները:

(86-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, 19.10.17 N 1328-Ն)

87. Համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնող անձի կենսաթոշակի գործը կարող է առաքվել փոստով կամ տրվել անձամբ կենսաթոշակառուին, եթե առկա է այդ պետության տարածքում կենսաթոշակային ապահովություն իրականացնող մարմնի պահանջագիրը: Առաքվող կենսաթոշակի գործին կցվում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանքը: Նշված համաձայնագրերի մասնակից չհանդիսացող պետություն կենսաթոշակի գործ չի ուղարկվում:

(87-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

88. Եթե առաքվող կենսաթոշակի գործում առկա է հաշմանդամություն ունեցող անձի մասին որոշում (վարչական ակտ), ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից պահանջում է տվյալ անձի ֆունկցիոնալության գնահատման գործը և կցում կենսաթոշակի գործին:

(88-րդ կետը խմբ. 01.06.23 N 842-Ն)

89. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակի գործը կորցնելու կամ չհայտնաբերելու դեպքում՝

1) 5 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանը գրավոր տեղեկացնում է դրա մասին՝ նշելով կորած կամ չհայտնաբերված գործի համարը, կենսաթոշակառուի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, հանրային ծառայությունների համարանիշը և գործը կորցնելու կամ չհայտնաբերելու պատճառը.

2) անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակառուից և գրավոր հարցման միջոցով արխիվից ու գործատուից ստանալով՝ մեկ ամսվա ընթացքում վերականգնում է կենսաթոշակի գործը:

(89-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

 

VI. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՑ ՊԱՀՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

90. Կենսաթոշակից պահումներ են կատարվում՝

1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշմամբ, եթե`

ա. կենսաթոշակառուն ներկայացրել է սխալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր կամ տեղեկություն չի ներկայացրել իր ընտանիքի անդամների թվի փոփոխության մասին, կամ չի տեղեկացրել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող էր հանգեցնել կենսաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն,

բ. սխալմամբ (օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին վճարվել են ավելի գումարներ.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա:

(90-րդ կետը խմբ. 23.01.14 N 46-Ն)

90.1. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակից պահումներ կատարելու մասին որոշում է ընդունում, եթե ավելի վճարված գումարի չափը չի գերազանցում որոշումն ընդունելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը, և առկա է կենսաթոշակառուի գրավոր համաձայնությունը: Եթե ավելի վճարված գումարի չափը գերազանցում է որոշումն ընդունելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը, կամ առկա չէ կենսաթոշակառուի գրավոր համաձայնությունը, ապա պահումները կատարվում են դատական կարգով:

(90.1-ին կետը խմբ. 23.01.14 N 46-Ն)

90.2. Անկախ՝ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավելի վճարված կենսաթոշակի գումարների չափից` այդ գումարները կարող են հետ գանձվել անձի (կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման աշխատողի, կենսաթոշակառուի, նրա օրինական ներկայացուցչի, նրանց փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կամ այլ անձի) և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման փոխհամաձայնությամբ կազմված ժամանակացույցի հիման վրա:

(90.2-րդ կետը լրաց. 19.10.17 N 1328-Ն)

91. (կետն ուժը կորցրել է 19.10.17 N 1328-Ն)

92. Կենսաթոշակից կատարված (հաշվարկված) պահումների գումարը պահանջատիրոջն է փոխանցվում տվյալ ամսվա կենսաթոշակի` կենսաթոշակառուին վճարման ենթակա գումարն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուին վճարելուց հետո:

(92-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

93. Հաշմանդամության կենսաթոշակից, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակից կատարողական թերթով պահումներ կատարվել չեն կարող:

(93-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

94. Սույն կարգի 15.1-ին, 15.2-րդ, 15.3-րդ, 33.1-ին, 33.2-րդ, 33.3-րդ, 51.6-րդ և 51.7-րդ կետերի դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ համապատասխան դիմումը ներկայացվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո:

(94-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

(հավելվածը լրաց. 17.11.11 N 1624-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.08.12 N 1084-Ն, խմբ., փոփ. 10.01.13 N 3-Ն, լրաց. 11.04.13 N 352-Ն, լրաց., փոփ., խմբ. 23.01.14 N 46-Ն, 08.05.14 N  490-Ն, 17.07.14 N 816-Ն, 08.07.15 N 741-Ն, լրաց. 10.03.16 N 247-Ն, լրաց., փոփ. 20.10.16 N 1082-Ն, փոփ. 08.12.16 N 1250-Ն, լրաց., խմբ., փոփ. 19.10.17 N 1328-Ն, 14.03.19 N 237-Ն, 12.03.20 N 268-Ն, լրաց., փոփ. 03.12.20 N 1949-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, լրաց., փոփ., խմբ. 18.11.21 N 1875-Ն, 19.01.23 N 78-Ն, փոփ., խմբ. 01.06.23 N 842-Ն, լրաց. 05.10.23 N 1703-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու, դրանում աշխատանքային կամ այլ գործունեության առանձին տեսակներ հաշվառելու կանոնները:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. Աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու օրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակահատվածները:

3. Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, օրը, այնուհետև գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:

4. Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, օր) մինչև 6 ամսվա (180 օրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

5. Աշխատանքային ստաժում հաշվարկվող աշխատանքային կամ այլ գործունեության (այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու) ժամանակահատվածները համընկնելու դեպքում հաշվառվում է դրանցից մեկը:

(5-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

5.1. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 12-րդ հոդվածով սահմանված՝ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի առկայության դեպքում ստաժում հաշվարկվում են օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված ժամանակահատվածները՝ եռակի չափով, իսկ 3-րդ կետի «դ», «զ» ենթակետերում նշված ժամանակահատվածները` մեկուկեսի չափով:

(5.1-ին կետը լրաց. 08.05.14 N 490-Ն, 14.03.19 N 237-Ն)

6. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակելիս 35 տարվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է սույն կանոնների 4-րդ կետով սահմանված կարգով:

7. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների, բորտօպերատորների և բորտուղեկցորդների երկարամյա ծառայության աշխատանքային ստաժը հաշվարկվում է փաստացի թռիչքային ժամերն օրենքի 30‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված թռիչքի ժամերի (համապատասխանաբար` 20-ի և 12-ի) վրա բաժանելու միջոցով:

8. Քաղաքացիական ավիացիայի աշխատողների երկարամյա ծառայության աշխատանքային ստաժը (տարիներով) հաշվարկվում է ծառայության լրիվ ամիսների թիվը տասներկուսի բաժանելու միջոցով:

8.1. Մետրոպոլիտենի էլեկտրագնացքի մեքենավարների, մեքենավարի օգնականների, մեքենավար-հրահանգիչների աշխատանքային ստաժը հաշվարկելիս այդ պաշտոններում մինչև 63 տարին լրանալն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է մեկ ամբողջ հինգ տասնորդական գործակցի կիրառմամբ:

(8.1-ին կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. Աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` աշխատանքային գրքույկը և պարտադիր սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճարներ) կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

10. Աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ գրառումներ կամ գրառումներ չկան աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են արխիվային տեղեկանքներ, աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու մասին հրամաններ կամ հրամանների քաղվածքներ, ինչպես նաև համապատասխան իրավահարաբերությունների առաջացման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր կամ ըստ տարիների և ամիսների վճարված աշխատավարձի չափի վերաբերյալ արխիվային տեղեկանքներ, կամ օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում առկա տեղեկատվությունը: Ընդ որում, աշխատավարձի չափին վերաբերող արխիվային տեղեկանքների հիման վրա աշխատանքային ստաժում հաշվառվում են այն ամիսները, որոնց համար վճարվել է աշխատավարձ, իսկ աշխատանքային գործունեության ժամանակահատվածի սկիզբը համարվում է աշխատավարձ վճարած առաջին ամսվա առաջին օրը, վերջը՝ վերջին ամսվա վերջին օրը։

(10-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 20.10.16 N  1082-Ն, 14.03.19 N 237)

11. Մինչև 1992 թվականի հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը սույն կանոնների 9-րդ և 10-րդ կետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում կարող է հաշվառվել արհմիության կամ կուսակցության քարտերում, արհմիության կամ կուսակցության անդամատոմսերում կատարված գրառումներով, կամ արխիվային այլ փաստաթղթերով: Անդամատոմսերում կատարված գրառումների հիման վրա հաշվառվում է միայն այն ժամանակահատվածի աշխատանքային ստաժը, որի վերաբերյալ նշումներ կան աշխատավարձից կամ կրթաթոշակից անդամավճար մուծելու մասին:

(11-րդ կետը փոփ. 10.01.13 N 3-Ն, 21.05.15 N 539-Ն)

11.1. Ժամանակավոր անաշխատունակության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի (հղիության և ծննդաբերության արձակուրդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ, ուսումնական արձակուրդ, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդ, չվճարվող արձակուրդ) ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու, սոցիալական վճար կամ եկամտային հարկ վճարելու հանգամանքից:

(11.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

11.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու` միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու) ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են, եթե օրենքով սահմանված դեպքում նրա համար կենսաթոշակային վճար է կատարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, ինչը հաստատվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվությամբ:

(11.2-րդ կետը լրաց. 14.03.19 N 237)

12. Սոցիալական վճարներ կատարելը հաստատող փաստաթղթում արտացոլվում են`

1) փաստաթուղթը տալու օրը, ամիսը, տարին, հերթական համարը.

2) անձի անունը, հայրանունը, ազգանունը.

3) գործատուի (ապահովադրի) լրիվ անվանումը.

4) անձի աշխատած ժամանակահատվածի սկիզբը և վերջը.

5) անձի աշխատած այն ժամանակահատվածի սկիզբը և վերջը, որի համար գործատուն սոցիալական վճարների պարտք (ապառք) չունի.

6) փաստաթուղթը տրամադրելու հիմքերը.

7) փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կնիքը:

13. Աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթում արտացոլվում են`

1) փաստաթուղթը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

2) անձի անունը, հայրանունը, ազգանունը.

3) գործատուի լրիվ անվանումը և հասցեն, իսկ դրա անվանափոխության կամ վերակազմակերպման դեպքում` նաև անվանափոխության կամ վերակազմակերպման իրավական հիմքերը, օրը, ամիսը, տարեթիվը.

4) աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը տրամադրելու հիմքերը.

5) վճարված աշխատավարձի չափը՝ ըստ տարիների և ամիսների.

6) փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, կազմակերպության կնիքը:

(13-րդ կետը լրաց. 23.01.14 N 46-Ն)

14. Աշխատանքով իրենց ինքնուրույնաբար ապահոված (անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղված) և ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների տված հաշվառման վկայականներ կամ պատենտներ ունեցող անձանց աշխատանքային ստաժը հաշվառվում է այդ գործունեության հետևանքով ստացած եկամուտներից հարկեր վճարելու մասին ֆինանսական մարմինների տված տեղեկանքով:

15. Աշխատանքով իրենց ինքնուրույնաբար ապահոված անձանց անհատ ձեռնարկատեր լինելու, այդ թվում` անհատական ձեռնարկություններում կամ գյուղացիական, կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքով կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրով կամ անդորրագրով: Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատեր լինելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սոցիալական վճար կատարած լինելը հավաստող վճարման անդորրագրերով:

(15-րդ կետը փոփ., լրաց. 14.03.19 N 237)

16. Ստեղծագործական միությունների անդամների, ինչպես նաև ստեղծագործական միությունների անդամներ չհանդիսացող և ստեղծագործական գործունեությամբ զբաղված անձանց աշխատանքային ստաժը հաշվառվում է սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքով կամ այդ փաստը հավաստող փաստաթղթով՝ վճարման հանձնարարագրով կամ անդորրագրով:

17. Մինչև 1992 թվականի հունվարի 1-ը մշակույթի աշխատողների արհմիության անդամներ հանդիսացող գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների և թատերական գործիչների միությունների անդամների աշխատանքային ստաժը հաշվառվում է այդ միությունների քարտուղարությունների (գործադիր մարմինների) տված` ստաժին վերաբերող տեղեկանքներով կամ որոշումների քաղվածքներով: Այն նկարիչների աշխատանքային ստաժը, ովքեր նկարիչների միության անդամներ չեն, սակայն մշակույթի աշխատողների արհմիության անդամներ են, որոնց հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվել են գեղարվեստական պատվերի պայմանագրերով (հեղինակային, հրատարակչական), հաշվառվում է գեղարվեստի ֆոնդի վարչության նախագահության տված տեղեկանքով կամ որոշումների քաղվածքներով:

18. Կոլտնտեսության անդամի՝ կոլտնտեսությունում աշխատած ժամանակահատվածը հաստատվում է աշխատանքային գրքույկով կամ աշխատանքի մասին կոլտնտեսությունների վարչությունների ունեցած փաստաթղթերի հիման վրա տրված փաստաթղթով, կամ արխիվի տված տեղեկանքով, ընդ որում, տարվա ընթացքում վաստակած մեկ աշխօրը հաշվառվում է որպես մեկ աշխատանքային օր, հարյուր և ավելի աշխօրը` մեկ աշխատանքային տարի, իսկ մեկ մարդ-օրը հաշվառվում է որպես մեկ աշխատանքային օր: Կոլտնտեսությունում աշխատած ժամանակահատվածում ռուբլով վարձատրված լինելու մասին փաստաթուղթ ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր 70 ռուբլին հաշվարկվում է որպես մեկ ամսվա ստաժ, իսկ 840 և ավելի ռուբլին՝ որպես մեկ տարվա ստաժ:

(18-րդ կետը լրաց. 19.10.17 N 1328-Ն)

19. Կոլտնտեսությունում (խորհրդային տնտեսությունում) աշխատած ժամանակահատվածը որպես ստաժ սահմանելու լիազորություն ունեցող հանձնաժողովի որոշմամբ աշխատանքային գրքույկում կատարված գրառումները հիմք են աշխատանքային ստաժը հաշվարկելու համար, եթե գրառման մեջ նշված է որոշման համարը, օրը, ամիսը, տարեթիվը:

20. Նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է աշխատանքային գրքույկի գրառումներով (կամ նոտարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին հրամաններով) և սոցիալական վճար կատարած լինելու, 2013 թվականից սկսած` եկամտային հարկ, իսկ 2018 թվականից սկսած` շահութահարկ վճարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքով:

(20-րդ կետը լրաց. 08.07.15 N 741-Ն, փոփ. 14.03.19 N 237-Ն)

21. Արտոնագրային վճար վճարողի աշխատելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է հարկային մարմնի տված արտոնագրով և սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքով կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրով կամ անդորրագրով:

21.1. 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է շտեմարան ներառված տվյալների հիման վրա: Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է հետևյալ կարգով՝

1) հաշվարկվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական յուրաքանչյուր պայմանագրի սկզբից մինչև այդ պայմանագրի ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվն ընկած ժամանակահատվածը՝ հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի դրույթները.

2) հաշվի առնելով սույն կարգի 3-րդ կետը՝ հաշվարկվում է քաղաքացիաիրավական պայմանագրերի ընդհանուր տևողությունը.

3) հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի դրույթները՝ հաշվարկվում է քաղաքացիաիրավական բոլոր պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացված եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարի չափը.

4) քաղաքացիաիրավական պայմանագրերի ժամանակահատվածները համընկնելու դեպքում սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամանակահատվածում (սույն կետի 2-րդ ենթակետում նշված տևողությունում) հաշվառվում է դրանցից մեկը, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացված եկամուտներից վճարված եկամտային հարկի ամբողջ գումարը հաշվառվում է սույն կետի 3-րդ ենթակետում նշված՝ վճարված եկամտային հարկի գումարի չափի մեջ.

5) քաղաքացիաիրավական պայմանագրի ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածի հետ համընկնելու դեպքում (բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի) համընկնող ժամանակահատվածը սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամանակահատվածում (սույն կետի 2-րդ ենթակետում նշված տևողությունում) չի հաշվառվում, իսկ տվյալ պայմանագրի շրջանակներում վճարված եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարը համամասնորեն նվազեցվում է` հիմք ընդունելով քաղաքացիաիրավական պայմանագրի համընկնող և ընդհանուր ժամանակահատվածների հարաբերակցությունը.

6) հիմք ընդունելով քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ընթացքում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ հաշվարկվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված յուրաքանչյուր ժամանակահատվածում նվազագույն ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողի եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարների չափը (եկամտային հարկի գումարը, որը կհաշվարկվեր սույն կետի 1-ին ենթակետում նշված յուրաքանչյուր ժամանակահատվածում նվազագույն ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողին վճարված եկամուտներից), ինչպես նաև այդ գումարների հանրագումարը.

7) հաշվարկվում է սույն կետի 3-րդ ենթակետում նշված՝ վճարված եկամտային հարկի գումարի և սույն կետի 6-րդ ենթակետում նշված հանրագումարի քանորդը.

8) եթե սույն կետի 7-րդ ենթակետում նշված քանորդը մեծ կամ հավասար է մեկի, ապա սույն կետի 2-րդ ենթակետում նշված տևողությունը հաշվառվում է աշխատանքային ստաժում՝ սկսած քաղաքացիաիրավական պայմանագրի, իսկ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում՝ ավելի վաղ կնքված պայմանագրի գործողության առաջին օրվանից.

9) եթե սույն կետի 7-րդ ենթակետում նշված քանորդը փոքր է մեկից, ապա աշխատանքային ստաժում հաշվառվում է քանորդի և սույն կետի 2-րդ ենթակետում նշված տևողության արտադրյալը՝ սկսած քաղաքացիաիրավական պայմանագրի, իսկ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում՝ ավելի վաղ կնքված պայմանագրի գործողության առաջին օրվանից.

10) եթե սույն կետի 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված կարգով հաշվարկված՝ աշխատանքային ստաժում հաշվառման ենթակա տևողությունը համընկնում է աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածի հետ, ապա համընկնող ժամանակահատվածների չափով այդ տևողությունը երկարաձգվում է, բայց ոչ ավելի, քան մինչև քաղաքացիաիրավական պայմանագրի, իսկ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում՝ ավելի ուշ ավարտվող պայմանագրի, գործողության ժամկետի ավարտման օրը։

(21.1-ին կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն, 18.11.21 N 1875-Ն)

21.2. Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չի հաշվառվում, եթե, համաձայն շտեմարան ներառված տվյալների՝

1) քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության սկիզբը մինչև 2013 թվականի հունվարի 1-ն է.

2) քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը չի ավարտվել (պայմանագիրը չի լուծվել, չի դադարել):

(21.2-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

21.3. Անհատ ձեռնարկատիրոջն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 5.1-ին ենթակետերով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը նրա գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցրած ժամանակահատվածում աշխատելու հիմքով չի դադարեցվում (անձը ձեռք է բերում կենսաթոշակի իրավունք):

(21.3-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն, փոփ. 12.03.20 N 268-Ն)

22. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի` մինչև 1992 թվականի հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածը հաստատվում է նրա ձեռնադրության մասին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի տված տեղեկանքով, որում նշվում են եկեղեցականի ազգանունը, անունը, հայրանունը, հոգևոր անունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ձեռնադրության օրը, ամիսը, տարեթիվը:

(22-րդ կետը փոփ. 10.01.13 N 3-Ն)

23. Գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային գրքույկում կատարված գրառմամբ կամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տված տեղեկանքով:

(23-րդ կետը փոփ. 14.03.19 N 237-Ն)

24. Ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է այդ հաստատության տված դիպլոմով (ատեստատով), վկայականով կամ այդ հաստատություն ընդունվելու և ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանքով: Դիպլոմի (ատեստատի), վկայականի հետ ներկայացվում է նաև առկա (ցերեկային) ուսման լրիվ դասընթացն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք: Տեղեկանքներում նշվում են դրանք տալու օրը, ամիսը, տարեթիվը, անձի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունվելու և ավարտելու տարեթիվը, տարկետում ստացած լինելու դեպքում՝ տարկետման ժամանակահատվածի սկիզբը և վերջը: Տարկետում ստանալու հիմքերի բացակայության դեպքում տեղեկանքում նշվում է ուսումնական հաստատության տվյալ ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման տևողությունը: Ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում ընդունվում է դրա առանձին փուլերն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք:

Ստաժում հաշվառվում է նաև ուսումնական հաստատության նախապատրաստական ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը:

(24-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, 08.05.14 N  490-Ն, փոփ. 14.03.19 N 237-Ն)

24.1. Դիպլոմի (ատեստատի), վկայականի հետ առկա (ցերեկային) ուսման մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք չի պահանջվում, եթե անձը սովորել է`

1) բժշկական ուսումնական հաստատությունում.

2) ԽՍՀՄ-ի և Հայաստանի Հանրապետության կրթության համակարգերի ուսումնարաններում (բացառությամբ մանկավարժական ուսումնարանների), տեխնիկական ուսումնարաններում և միջնակարգ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարաններում.

3) Ադրբեջանական ԽՍՀ-ի ուսումնական հաստատություններում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին (բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում` 6 տարին).

4) 1968-1992 թվականներին՝

ա. Երևանի պետական համալսարանում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին՝ բացառությամբ տնտեսագիտական և ապրանքագիտություն ու առևտրի էկոնոմիկա ֆակուլտետների,

բ. Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին,

գ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին,

դ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 4 տարին,

ե. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 4 տարին,

զ. մանկավարժական ինստիտուտներում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 4 տարին,

է. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը թատերական ֆակուլտետում չի գերազանցում 5 տարին, իսկ կերպարվեստի ֆակուլտետում՝ 6 տարին,

ը. Երևանի Վ. Յա. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին,

թ. Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 3 տարին:

(24.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, 21.05.15 N 539-Ն, խմբ. 20.10.16 N 1082-Ն)

24.2. Եթե աշխատանքային գրքույկում կան ուսումնական հաստատության կատարած պատշաճ գրառումներ մինչև 1992 թվականին ուսումնական հաստատություն ընդունվելու և ավարտելու մասին, ապա առկա (ցերեկային) ուսման մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք չի պահանջվում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին:

(24.2-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

25. Հանրակրթական ուսումնական հաստատությունում (դպրոցում) սովորելու ժամանակահատվածը ստաժում չի հաշվառվում:

26. Առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից:

27. Աշխատանքային ստաժում հաշվառվում է ուսումնական հաստատություն ընդունվելու տարվա սեպտեմբերի 1-ից մինչև պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման՝ դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված օրն ընկած ժամանակահատվածը: Եթե դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված չէ պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման օրը, ապա որոշման օր է համարվում ավարտական տարվա հուլիսի 1-ը:

(27-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

28. Հաշմանդամություն ունեցող երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը նրա ծնողի աշխատանքային ստաժում հաշվառվում է հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչելու, հաշմանդամության ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով կամ այդ մասին ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվությամբ, իսկ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում` նաև խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:

(28-րդ կետը փոփ. 08.07.15 N 741-Ն, խմբ. 12.03.20 N 268-Ն, լրաց. 18.11.21 N 1875-Ն, խմբ. 01.06.23 N 842-Ն)

28.1. Ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին խնամելու ժամանակահատվածը խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում հաշվառվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված` խնամարկյալի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի և ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով և խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:

(28.1-ին կետը լրաց. 12.03.20 N 268-Ն, խմբ. 01.06.23 N 842-Ն)

29. Ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու ժամանակահատվածը հաստատվում է երեխայի ծննդյան վկայականով, իսկ եթե երեխան մահացել է` նրա մահվան վկայականով:

29.1. ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը հաստատվում է զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքով, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածը` Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության կամ Պետական պահպանության ծառայության տված տեղեկանքով: Տեղեկանքում նշվում են մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):

(29.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 14.03.19 N 237-Ն05.10.23 N 1703-Ն)

30. Բռնադատված, անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի կալանքի տակ գտնվելու, ազատազրկման կամ աքսորի վայրում պատիժը կրելու ժամանակահատվածը հաստատվում է նախաքննության մարմնի կամ քրեակատարողական հիմնարկի, կամ ներքին գործերի մարմնի տված տեղեկանքով, եթե առկա է արդարացման դատավճիռը կամ հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարմանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումը:

Տեղեկանքում նշվում են պատիժը կրելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):

(30-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

31. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում (զորամասերում) ծառայող զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը հաստատվում է զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքով:

31.1. ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետությունում ծառայած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքով, որում պետք է նշված լինեն տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, տեղեկանքի համարը, ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետությունում ծառայած ամուսնու ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում նշված լինելու դեպքում), զինվորական կոչումը, ծառայության վայրը, ծառայության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը), մյուս ամուսնու ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում նշված լինելու դեպքում), այդ պետությունում ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):

(31.1-ին կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն)

32. Օտարերկրյա պետությունում գործող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը հաստատվում է Արտաքին գործերի նախարարության կամ ՀՀ պաշտպանության նախարարության տված տեղեկանքով, որում նշվում են դիվանագիտական ծառայության մեկնած անձի ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում նշված լինելու դեպքում), ծառայության վայրը, ծառայության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը), մյուս ամուսնու ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում նշված լինելու դեպքում):

(32-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն, փոփ. 14.03.19 N 237-Ն, լրաց. 18.11.21 N 1875-Ն)

33. Հայաստանի Հանրապետությունում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժած քաղաքներում և շրջաններում մինչև երկրաշարժի օրն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է (երկրաշարժի հետևանքով արխիվային նյութերի բացակայության դեպքում) աշխատանքային գրքույկում (գրքույկի կրկնօրինակում) Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի դեկտեմբերի 17-ի N 654 որոշմամբ ստեղծված աշխատանքի ստաժի և վաստակի սահմանման հանձնաժողովի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 820-Ն որոշմամբ ստեղծված՝ Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի քաղաքացիների ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողովի` աշխատանքային գրքույկներում կատարած գրառումներով կամ որոշումներով:

(33-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

34. Փախստականների՝ մինչև 1992 թվականը, իսկ Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց մինչև 1992 թվականի օգոստոսն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է աշխատանքային գրքույկում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 907-Ն որոշմամբ ստեղծված` 1988‑1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողովի կատարած գրառումներով կամ որոշումներով:

35. Աշխատանքային ստաժին վերաբերող փաստաթղթերը, որոնք օտարերկրյա պետությունների պատկան մարմինները մինչև 1992 թվականի հունվարի 1-ը տվել են ԽՍՀՄ-ի հետ կնքված համապատասխան համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաև մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ԽՍՀՄ-ի տարածքում աշխատած ժամանակահատվածներին վերաբերող փաստաթղթերն ընդունվում են առանց վավերացման:

35.1. Իրանի Հանրապետությունից ՀԽՍՀ տեղափոխված անձանց` Իրանի Հանրապետությունում աշխատած ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են, եթե աշխատելու մասին փաստաթուղթը վավերացրել է Իրանի Հանրապետությունում ԽՍՀՄ-ի դեսպանությունը:

(35.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

36. Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների` Հայաստանի Հանրապետության հետ կնքված համապատասխան համաձայնագրերի հիման վրա տված` աշխատանքային ստաժին վերաբերող փաստաթղթերն ընդունվում են առանց վավերացման և առանց սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի, եթե համապատասխան համաձայնագրով այլ բան սահմանված չէ:

37. Համաձայնագրի մասնակից պետություններում ձեռք բերված ստաժը հաշվառվում է աշխատանքային ստաժում, ուր ներառվում են նաև մինչև 1992 թվականի հունվարի 1‑ը ԽՍՀՄ-ի տարածքում աշխատած ժամանակահատվածները:

(37-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

38. Եթե աշխատանքային գրքույկում կան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած NN 1, 2, 3 և 4 ցուցակներում նշված մասնագիտություններին և պաշտոններին ամբողջությամբ համապատասխանող տվյալներ, ապա արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մասին տեղեկանք չի պահանջվում:

(38-րդ կետը փոփ. 08.07.15 N 741-Ն)

39. Եթե աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած NN 1, 2, 3 և 4 ցուցակներում նշված մասնագիտություններին և պաշտոններին ամբողջությամբ համապատասխանող տվյալներ, ապա աշխատանքի բնույթը հաստատվում է կազմակերպության տված` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մասին տեղեկանքով:

(39-րդ կետը փոփ. 08.07.15 N 741-Ն)

40. Աշխատանքի բնույթը հաստատող տեղեկանքում նշվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած NN 1, 2, 3 և 4 ցուցակներով նախատեսված արտադրությունը, աշխատանքը, մասնագիտությունը, պաշտոնը և ցուցանիշները, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության ժամանակահատվածը, ցուցակի բաժինը, ենթաբաժինը, ծածկագիրը, այն սկզբնական փաստաթղթերը (հիմքերը), որոնց հիման վրա տրված է տեղեկանքը:

(40-րդ կետը փոփ. 08.07.15 N 741-Ն)

41. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի աշխատած ժամանակահատվածն օրացուցային տարվա արդյունքներով հաշվառում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը: Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է աշխատանքային գրքույկով, իսկ դրա բացակայության դեպքում` քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքով:

42. Ազատազրկման դատապարտված և պատիժը կրած քաղաքացիների ազատազրկման վայրում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է, եթե քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքում նշված են դատապարտյալի պատիժը կրելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը): 1992 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում պատիժ կրած լինելու դեպքում, բացի նշված տեղեկանքից, ներկայացվում է նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

(42-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

43. Աշխատանքային ստաժը հաստատվում է աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածներին վերաբերող` աշխատանքային գրքույկում կատարված գրառումներով: Գրքույկի գրառումները պետք է ձևակերպված լինեն աշխատանքային գրքույկները վարելու այն կարգին համապատասխան, որը գործել է այդ գրառումները կատարելու օրվա դրությամբ:

44. Աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածները հաստատելու համար տրված փաստաթղթերը պետք է պարունակեն դրանք տալու օրը, ամիսը, տարեթիվը, հիմքերը (հրամաններ), անձի ազգանունը, անունը, հայրանունը, աշխատանքի վայրը, մասնագիտությունը (պաշտոնը), աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):

(44-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

45. Աշխատանքային գրքույկում աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերի հիման վրա կատարված գումարային գրառումը, որը վերաբերում է 1962 թվականի դեկտեմբերի 14-ից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքներին, աշխատանքային ստաժի ապացույց է, եթե աշխատանքային գրքույկում կատարվել են կոնկրետ գրառումներ այն մասին, թե անձը, մինչև աշխատանքային գրքույկը տված կազմակերպությունում աշխատանքի ընդունվելը, որ կազմակերպությունում, երբ և ինչ պաշտոններում է աշխատել: Մինչև 1962 թվականի դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա աշխատանքային գրքույկում կատարված գումարային գրառումն աշխատանքային ստաժի ապացույց է` անկախ այդ կոնկրետ գրառումների առկայությունից:

46. Եթե անձը ներկայացնում է առանձին փաստաթղթեր մինչև աշխատանքային գրքույկը լրացնելն ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքի մասին, որը գումարային գրառմամբ ներառվել է աշխատանքային գրքույկ, ապա այդ ժամանակահատվածի ամբողջ աշխատանքային ստաժը պետք է հաստատվի փաստաթղթերով:

47. Եթե աշխատանքային գրքույկում գրառումներ չկան պարտադիր զինվորական ծառայության, առկա (ցերեկային) ուսման, գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածների մասին, ապա այդ ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են համապատասխան կազմակերպության տված փաստաթղթով:

48. Աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:

49. Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատած ժամանակահատվածը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվում է նաև «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալով պարգևատրված լինելու մասին վկայականով կամ այդ փաստը հաստատող արխիվային փաստաթղթով: Այս դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է 1941 թվականի հունիսի 22-ից մինչև 1945 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածը՝ սկսած 14 տարեկանից:

50. Եթե կինը հղիության կապակցությամբ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով նախատեսված աշխատանքից ժամանակավորապես այլ աշխատանքի է տեղափոխվել նույն գործատուի մոտ կամ մինչև հարմար աշխատանքով ապահովվելը գտնվել է հարկադիր պարապուրդում, ապա այդ աշխատանքը կատարելու կամ չաշխատելու ժամանակահատվածները, մինչև երեխայի երկու տարեկան դառնալը,  հաշվառվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում:

(50-րդ կետը լրաց., փոփ. 16.08.12 N 1084-Ն)

51. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով կամ մասնակի, կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ցանկերով նախատեսված աշխատանքներով զբաղված անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի ժամանակահատվածը, մինչև երեխայի երկու տարեկան դառնալը, հաշվառվում է արտոնյալ պայմաններով կամ մասնակի, կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում` առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի:

(51-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 12.03.20 N 268-Ն)

52. Եթե ստաժը հաստատող փաստաթղթում անձի անունը կամ հայրանունը, կամ ազգանունը չի համընկնում նրա անձը հաստատող փաստաթղթում գրառված անվանը կամ հայրանվանը, կամ ազգանվանը, ապա այդ փաստաթուղթը տվյալ անձին պատկանելու փաստը հաստատվում է ամուսնության վկայականով կամ անունը կամ հայրանունը, կամ ազգանունը փոխելու մասին վկայականով, կամ նոտարական ակտով, կամ դատական կարգով:

(52-րդ կետը լրաց. 14.03.19 N 237-Ն)

53. Այն դեպքում, երբ անձը հաստատող փաստաթղթում նշված է միայն ծննդյան տարեթիվը` առանց ամսվա և օրվա, ապա ծննդյան ամիս և օր է համարվում տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե նշված չէ օրը` համապատասխան ամսվա 15-ը:

54. Աշխատանքային գրքույկում ջնջումների կամ ոչ հստակ կամ սխալ կամ ոչ լիարժեք գրառումների պատճառով (սույն կետի իմաստով, այսուհետ՝ անճշտություն) աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու օրը կամ ամիսը կամ օրը և ամիսը որոշելու անհնարինության դեպքում, եթե չեն ներկայացվում սույն կանոնների 10-րդ կետում նշված փաստաթղթերը և՝

1) անճշտությունը վերաբերում է աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու օրվան, ապա աշխատանքի ընդունվելու օր է համարվում տվյալ ամսվա վերջին օրը, իսկ աշխատանքից ազատվելու օր՝ տվյալ ամսվա առաջին օրը.

2) անճշտությունը վերաբերում է աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու ամսվան, ապա աշխատանքի ընդունվելու ամիս է համարվում տվյալ տարվա դեկտեմբերը, իսկ աշխատանքից ազատվելու ամիս՝ տվյալ տարվա հունվարը.

3) անճշտությունը վերաբերում է աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու ամսվան և օրվան, ապա աշխատանքի ընդունվելու ամիս և օր է համարվում տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ աշխատանքից ազատվելու ամիս և օր՝ տվյալ տարվա հունվարի 1-ը:

(54-րդ կետը լրաց. 20.10.16 N  1082-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 10.01.13 N 3-Ն, լրաց. 23.01.14 N 46-Ն, 08.05.14 N  490-Ն, փոփ., լրաց. 21.05.15 N 539-Ն, 08.07.15 N 741-Ն, լրաց., խմբ. 20.10.16 N 1082-Ն, լրաց. 19.10.17 N 1328-Ն, լրաց., փոփ. 14.03.19 N 237-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.03.20 N 268-Ն, լրաց. 18.11.21 N 1875-Ն, խմբ. 01.06.23 N 842-Ն, փոփ. 05.10.23 N 1703-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կանոններով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) կենսաթոշակ նշանակելու համար զինվորական ծառայության ստաժը հաշվարկելու կանոնները:

2. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելիս` օրենքի 18‑րդ հոդվածով սահմանված զինվորական ծառայության ստաժում (20 տարվա և 12 տարի վեց ամսվա) օրացուցային հաշվարկով հաշվառվում են`

1) Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածը, այդ համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, փրկարար ծառայության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածը.

2) Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողի և հարկադիր կատարողի ծառայության ժամանակահատվածը.

2.1) մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը հատուկ քննչական ծառայության ծառայողի (հատուկ քննչական ծառայության պետի, նրա տեղակալի, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի և հատկապես կարևոր գործերի քննիչի) ծառայության ժամանակահատվածը:

2.2) մինչև հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցնելը քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը, եթե հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվել է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը:

3) ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության, ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածը, ինչպես նաև այդ համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

4) դատապարտված կամ քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների՝ կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակահատվածները, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել է քրեական գործը կարճելու մասին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարմանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով կամ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ռեաբիլիտացնող հիմքերից որևէ մեկով.

5) մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազ, դատախազի տեղակալ, դատախազի օգնական, քննիչ, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետ, պետի տեղակալ աշխատած ժամանակահատվածները, եթե նրանք 2007 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծառայության են անցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում կամ հատուկ քննչական ծառայությունում:

(2-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 08.05.14 N  490-Ն, խմբ., լրաց. 05.03.15 N 199-Ն, խմբ., փոփ. 14.03.19 N 237-Ն, լրաց. 19.01.23 N 78-Ն05.10.23 N 1703-Ն)

3. Սույն կանոնների 2-րդ կետում նշված ժամանակահատվածները զինծառայողի զինվորական ստաժում հաշվառվում են նրա անձնական գործում առկա փաստաթղթերի բնօրինակներով:

4. Զինվորական ծառայության ստաժը հաստատվում է՝

1) զինվորական ծառայության, հատուկ քննչական ծառայության ծառայողի, քրեակատարողական ծառայողի և հարկադիր կատարողի ծառայության մասին աշխատանքային գրքույկում առկա գրառումներով.

2) զինվորական գրքույկով.

3) արխիվային տեղեկանքով.

4) գերության մեջ ապրած ժամանակահատվածը հաստատվում է պետական անվտանգության մարմնի տված տեղեկանքով.

5) ԽՍՀՄ-ի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ այլ երկրներում մարտական գործողությունների ժամանակ գործող բանակում ծառայելու ժամանակահատվածը հաստատվում է համապատասխան զինվորական կոմիսարիատի կամ Պաշտպանության նախարարության տված տեղեկանքով.

6) ներքին գործերի մարմիններում ծառայությունը հաստատվում է այդ ծառայության մասին աշխատանքային գրքույկի գրառումներով, իսկ դրանց բացակայության դեպքում` Ոստիկանության տված տեղեկանքով.

7) ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության, ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածները հաստատվում են նշված մարմինների տված տեղեկանքով, իսկ այդ համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածները՝ ուսումնական հաստատությունների դիպլոմով կամ արխիվային փաստաթղթով.

8) պահեստազորի պատրաստության շրջանակներում սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպված վարժական (ուսումնական) հավաքների ժամանակ իրականացվող ծառայության ժամանակահատվածները հաստատվում են զինկոմիսարիատի տված տեղեկանքով.

9) Արցախի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, փրկարար ծառայության համակարգերում ծառայությունը հաստատվում է զինվորական գրքույկով կամ այդ ծառայության մասին աշխատանքային գրքույկի գրառումներով, իսկ դրանց բացակայության դեպքում` այդ մարմինների տված տեղեկանքով:

(4-րդ կետը լրաց. 08.05.14 N 490-Ն, խմբ., փոփ., լրաց. 14.03.19 N 237-Ն)

5. Զինվորական ծառայության ժամանակահատվածները հաստատող փաստաթղթերը պետք է պարունակեն դրանք տալու օրը, ամիսը, տարեթիվը, հիմքերը (հրամաններ, անձնական հաշվառման քարտեր և այլ փաստաթղթեր), անձի ազգանունը, անունը, հայրանունը, մարտական գործողություններին մասնակցելու կամ ծառայության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):

(5-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

6. Օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերում զինծառայողի աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:

(6-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 20.10.16 N 1082-Ն)

8. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` զինվորական ծառայության ստաժի հանրագումարում մինչև վեց ամսվա (180 օրվա) զինվորական ծառայության ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ վեց ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ծառայության ստաժ:

(8-րդ կետը լրաց. 14.03.19 N 237-Ն)

9. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «դ» ենթակետով և 3-րդ կետի «ե» ենթակետով սահմանված ժամանակահատվածները զինվորական ծառայության ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ հաստատված ցանկերում ընդգրկված լեռնային և բարձր լեռնային վայրերում ծառայելու մասին` սույն կանոնների 3-րդ և 4-րդ կետերում նշված փաստաթղթերում առկա գրառումներով:

(9-րդ կետը լրաց. 14.03.19 N 237-Ն)

10. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի առկայության դեպքում զինվորական ծառայության ստաժը նույն ժամանակահատվածի համար հաշվարկվում է դրանցից մեկով՝ առավելագույն չափով:

(10-րդ կետը լրաց. 18.11.21 N 1875-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն,  լրաց. 08.05.14 N  490-Ն, խմբ., լրաց. 05.03.15 N 199-Ն, փոփ. 20.10.16 N 1082-Ն, խմբ., փոփ., լրաց. 14.03.19 N 237-Ն, լրաց. 18.11.21 N 1875-Ն, 19.01.23 N 78-Ն05.10.23 N 1703-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՄԵՋ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆԸ ՀԱՎԵԼՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԸ

(հավելվածն ուժը կորցրել է 17.07.14 N 816-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Սույն ցանկով սահմանվում են քաղաքացիական ավիացիայի աշխատողներին «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնները:

2. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերի անդամներ` անկախ օդանավի տեսակից`

1) օդանավի հրամանատար.

2) օդանավի 2-րդ օդաչու.

3) օդանավի ղեկապետ.

4) օդանավի բորտինժեներ.

5) օդանավի բորտմեխանիկ.

6) օդանավի բորտռադիստ.

7) օդանավի բորտօպերատոր.

8) օդանավի թռչող ինժեներ.

9) օդանավի թռչող տեխնիկ.

10) բորտուղեկցորդ.

11) բոլոր անվանումների պարաշյուտիստներ, փրկարարներ:

3. Օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողներ`

1) կարգավար (դիսպետչեր).

2) ավագ կարգավար (ավագ դիսպետչեր).

3) կարգավար-հրահանգիչ (դիսպետչեր-հրահանգիչ).

4) թռիչքների ղեկավար:

4. Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողներ, ովքեր իրականացնում են օդանավերի տեխնիկական սպասարկումը`

1) բոլոր անվանումների (այդ թվում` դիագնոստիկ լաբորատորիայի) ավիացիոն տեխնիկներ, շարժիչագործներ (մոտորիստներ).

2) բոլոր անվանումների մեխանիկներ.

3) բոլոր անվանումների (այդ թվում` վերահսկողության բաժնի) ինժեներներ.

4) օդային նավատորմի և թռչող այլ ապարատների տեխնիկական սպասարկման արտադրամասերի, հերթափոխերի, տեղամասերի, ծառայությունների, խմբերի պետեր, նրանց տեղակալներ:

(4-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն, փոփ. 14.03.19 N 237-Ն, լրաց., փոփ. 12.03.20 N 268-Ն)

5. Քաղաքացիական ավիացիայի գործարանների աշխատողներ, որոնք իրականացնում են օդանավերի տեխնիկական սպասարկումը (նորոգումը)`

1) բոլոր անվանումների ավիացիոն տեխնիկներ, շարժիչագործներ (մոտորիստներ).

2) բոլոր անվանումների մեխանիկներ:

(5-րդ կետը լրաց. 18.11.21 N 1875-Ն)

(հավելվածը լրաց. 20.10.16 N 1082-Ն, փոփ. 14.03.19 N 237-Ն, լրաց., փոփ. 12.03.20 N 268-Ն, լրաց. 18.11.21 N 1875-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Սույն ցանկով սահմանվում են կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունները և պաշտոնները:

 

N N
ը/կ

Կազմակերպության անվանումը

Մասնագիտության, պաշտոնի անվանումը

1

2

3

 1.

Պետական հանրակրթական դպրոց, պետական վարժարան, գիշերօթիկ դպրոց և դպրոց-գիշերօթիկ, խուլ-համրերի դպրոց, կույրերի դպրոց, առողջարանային դպրոց, մանկական առողջարանին կից դպրոց և ուսումնական խումբ, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ, երաժշտական դպրոց-յոթնամյակ, երաժիշտ սաների դպրոց, զինվորական միջնակարգ մասնագիտական դպրոց և ուսումնարան

ուսուցիչ, մանկավարժ, դասատու (դասվար), զինղեկ, ուսուցիչ-լոգոպեդ (լոգոպեդ), խուլ-համրերի մանկավարժ (սուրդոմանկավարժ), կույրերի մանկավարժ (տիֆլոմանկավարժ), մանկավարժ-դաստիարակ, դաստիարակ-ղեկավար (դաստիարակ), ավագ ջոկատավար, ջոկատավար(մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ), լսողական կաբինետի վարիչ, հրահանգիչ, տնօրեն (դիրեկտոր, վարիչ), ուսումնադաստիարակչական (ուսումնական, դաստիարակչական), ուսումնաարտադրական մասի կամ արտադրական ուսուցման գծով տեղակալներ, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների գծով տնօրենի (դիրեկտորի) տեղակալներ (փոխտնօրեններ), կազմակերպիչներ, ուսումնադաստիարակչական (ուսումնական, դաստիարակչական), մասի վարիչներ

2.

Ժողովրդական կրթության բաժին

մեթոդիստ

3.

Բնակշահագործման գրասենյակ

մանկավարժ-կազմակերպիչ (մանկավարժ)

4.

Մանկատուն, մանկական աշխատանքային-դաստիարակչական գաղութ, մանկական ընդունարան և մանկական ընդունման կետ, մանկական ընդունող-բաշխիչներ, լոգոպեդիկ կետ և ստացիոնար, դպրոց-կլինիկա, երեխաների աշխատանքային դաստիարակության հատուկ դպրոց

տնօրեն (դիրեկտոր), վարիչ, ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով (մասով) տնօրենի տեղակալ, ուսուցիչ, մանկավարժ-դաստիարակ, դաստիարակ-ղեկավար (դաստիարակ), խուլ-համրերի մանկավարժ (սուրդոմանկավարժ), մայրեր

5.

Տեխնիկում, միջնակարգ (միջին) մասնագիտական ուսումնական հաստատություն, քոլեջ, այլ տեսակի պրոֆեսիոնալ տեխնիկական կրթության դպրոց և ուսումնարան

Տնօրեն (դիրեկտոր), տնօրենի (դիրեկտորի) տեղակալ, դասատու, ուսուցիչ, մանկավարժ, արտադրական ուսուցման վարպետ (վարպետ-դաստիարակ, վարպետ-դասատու)

6.

Մանկապարտեզ (մանկական օջախ և մանկական հրապարակ) և միացյալ մսուր-մանկապարտեզ

վարիչ (տնօրեն), ղեկավար-դաստիարակ, դաստիարակ, ավագ դաստիարակ, մեթոդիստ- դաստիարակ, մանկավարժ-դաստիարակ, մանկավարժ, մանկավարժ-ղեկավար, ղեկավար, ուսուցիչ, երաժշտական ղեկավար (երաժիշտ-դաստիարակ, երաժշտական աշխատող), բուժքույր-դաստիարակ (քույր-դաստիարակ)

7.

Մանկական կլինիկա, պոլիկլինիկա, հիվանդանոց, առողջարան, դիսպանսեր, մսուր, երեխայի տուն, հիվանդանոց, առողջարան և գաղութի մանկական բաժանմունք

ուսուցիչ, դաստիարակ, մանկավարժ, մանկավարժ-դաստիարակ, լոգոպեդ, խուլ-համրերի մանկավարժ (սուրդոմանկավարժ)

8.

Մանկապատանեկան (մանկական, պատանեկան) դպրոց (մարզադպրոց) և օլիմպիական հերթափոխի ուսումնարան

մարզիչ-մանկավարժ, մարզիչ, դասատու, ուսուցիչ, մանկավարժ

9.

Մատենադարան, գրադարան՝ անկախ գերատեսչական պատկանելությունից

տնօրեն, փոխտնօրեն (տնօրենի տեղակալ), գիտական քարտուղար, բաժնի վարիչ (բացի կադրերի բաժնի վարիչից և տնտեսական բաժնի վարիչից), ենթաբաժնի վարիչ, գրադարանի (մասնաճյուղի) վարիչ

գրադարանավար, կրտսեր, առաջին կարգի, երկրորդ կարգի, առաջատար, ավագ, գլխավոր գրադարանավարներ

մատենագետ, առաջին կարգի, երկրորդ կարգի, առաջատար, ավագ, գլխավոր մատենագետներ

մեթոդիստ, ավագ մեթոդիստ, խմբագիր, ավագ, առաջին կարգի, երկրորդ կարգի խմբագիրներ

10.

Մատենադարան, թանգարան (պատկերասրահ, տուն-թանգարան, արգելոց-թանգարան)

էքսկուրսավար, գիտաշխատող, կրտսեր, ավագ, առաջատար գիտաշխատողներ, վերականգնող նկարիչ, ֆոնդային և գիտահետազոտական բաժինների մասնագետներ

11.

Արխիվային վարչություն, պետական արխիվ, գերատեսչական արխիվ, պետական արխիվի մասնաճյուղ, ներկայացուցչություն, բաժին, լաբորատորիա, արխիվ կարգավորող գրասենյակ

ֆոնդապահ, ավագ, գլխավոր, առաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի ֆոնդապահներ, պահպանող, ավագ պահպանող, արխիվագետ, առաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի, ավագ, առաջատար, գլխավոր արխիվագետներ

մասնագետ, առաջին կարգի, երկրորդ կարգի, առաջատար, գլխավոր մասնագետներ

գիտաշխատող, կրտսեր, ավագ, առաջատար գիտաշխատողներ

արխիվավար (արխիվարիուս), առաջինից վեցերորդ կարգի արխիվ կարգավորողներ և բրիգադավարներ

հնագիր (պոլեոգրաֆ), առաջին կարգի, երկրորդ կարգի, ավագ, առաջատար, գլխավոր հնագիրներ

հնագրագետ (արխեոգրաֆ), առաջին կարգի, երկրորդ կարգի ավագ, գլխավոր հնագրագետներ

հսկող վարպետ, ավագ հսկող վարպետ, լաբորանտ, ավագ լաբորանտ, վերականգնող, վարպետ-վերականգնող, ավագ վարպետ-վերականգնող, ախտահանող, վարպետ-ախտահանող, վարպետ-օպերատոր

կազմարար, վարպետ կազմարար, ավագ վարպետ-կազմարար, տնօրեն, փոխտնօրեն (տնօրենի տեղակալ), վարիչ, վարիչի տեղակալ, ներկայացուցիչ

(1-ին կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն, 19.10.17 N 1328-Ն, 14.03.19 N 237-Ն, 12.03.20 N 268-Ն)

2. Սույն ցանկի 1-ին և 5-րդ կետերով սահմանված՝ մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչի, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների գծով տնօրենի (դիրեկտորի) տեղակալների (փոխտնօրենների), կազմակերպիչների, արտադրական ուսուցման վարպետի (վարպետ-դաստիարակի, վարպետ-դասատուի) մասնագիտություններով և պաշտոններում աշխատած ժամանակահատվածները մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառվում են (մասնակի կենսաթոշակը նշանակվում կամ վերահաշվարկվում են) 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ներկայացված դիմումների հիման վրա: Ընդ որում, 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի մարտի 1-ը դիմելու (գրավոր դիմում ներկայացնելու) դեպքում մասնակի կենսաթոշակը նշանակվում է (մասնակի կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է) 2016 թվականի հոկտեմբերի 1-ից, բայց ոչ շուտ, քան մասնակի կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից:

(2-րդ կետը լրաց. 20.10.16 N  1082-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 10.01.13 N 3-Ն, փոփ. 23.01.14 N 46-Ն, լրաց. 20.10.16 N  1082-Ն, 19.10.17 N 1328-Ն, 14.03.19 N 237-Ն, 12.03.20 N 268-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՎ ԹԱՏԵՐԱՀԱՆԴԻՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Բալետի պարողներ, պրոֆեսիոնալ-գեղարվեստական կոլեկտիվների պարային համարներ կատարող դերասաններ, տրավեստի (տղայի կամ պատանու դեր կատարող կին) դերասաններ (արտիստներ):

2. Օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական‑դրամատիկական, պատանի հանդիսատեսի թատրոնների դերասաններ (արտիստներ)՝ բացի նվագախմբերի դերասաններից, տիկնիկային թատրոնի տիկնիկներ խաղացնող դերասաններ (արտիստներ):

3. Օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական‑դրամատիկական թատրոնների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների նվագախմբերում և սիմֆոնիկ նվագախմբերում, ինչպես նաև համերգային կազմակերպությունների նվագախմբերում և երաժշտական էստրադային նվագախմբերում փողային գործիքներ նվագողներ:

4. Համերգային կազմակերպությունների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների մենակատար վոկալիստ արտիստներ (դերասաններ):

5. Երգչախմբային կոլեկտիվների բարձր կարգի (կատեգորիայի) դերասաններ (արտիստներ), ծաղրածուներ:

6. Կրկեսի և համերգային կազմակերպությունների օդային մարմնամարզիկներ, սարքերի վրա աշխատող մարմնամարզիկներ, մոտոհեծանվաֆիգուրիստներ, ակրոբատներ, էկվիլիբրիստներ, ըմբիշներ, ուժային աճպարարներ, հեծյալ ակրոբատներ, լարախաղացներ, վայրի գազաններ վարժեցնողներ, կրկեսային բոլոր ժանրերի թզուկ-դերասաններ, կրկեսային համարներ կատարող ծաղրածուներ, կասկադյորներ: 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԱՆՁԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 01.06.23 N 842-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) պատիժ կրող անձին (այսուհետ` պատիժ կրող անձ) ֆունկցիոնալության գնահատման ենթարկելու և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) կենսաթոշակ նշանակելու ու կենսաթոշակ վճարելու կարգը:

(1-ին կետը փոփ. 14.03.19 N 237-Ն, 01.06.23 N 842-Ն)

1.1. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունները կարգավորվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով:

(1.1-ին կետը լրաց. 01.06.23 N 842-Ն)

2. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող՝ կենսաթոշակի իրավունք ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը:

3. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին հաշմանդամության կենսաթոշակ է նշանակվում, եթե նա օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվում է հաշմանդամություն ունեցող անձ:

(3-րդ կետը փոփ. 01.06.23 N 842-Ն)

3.1. Կալանավորված անձին օրենքով կենսաթոշակ նշանակվում ու վճարվում է, ինչպես նաև նա ֆունկցիոնալության գնահատման է ենթարկվում սույն կարգով սահմանված կանոնների համաձայն:

(3.1-ին կետը լրաց. 19.10.17 N 1328-Ն, փոփ. 01.06.23 N 842-Ն)

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

4. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձն իրեն կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու և կենսաթոշակը վճարելու համար գրավոր դիմում է այդ հիմնարկի ղեկավարին:

5. Եթե քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձը դիմել է կենսաթոշակ նշանակելու համար, ապա քրեակատարողական հիմնարկի ղեկավարը՝

1) պատիժ կրող անձի գրավոր դիմելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և նրա գրավոր դիմումն ու քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքը ներկայացնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ ծառայություն).

2) պատիժ կրող անձի անձնական գործում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում դրանք պահանջում է գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից.

3) կենսաթոշակ նշանակվելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստանում է պատիժ կրող անձի կենսաթոշակի վկայականը, այն պահում պատիժ կրող անձի անձնական գործում և ազատվելու օրը հանձնում նրան.

4) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստանում է կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերին վերաբերող խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ:

(5-րդ կետը փոփ. 14.03.19 N 237-Ն, 25.03.21 N 396-Ն)

6. Ծառայությունը քրեակատարողական հիմնարկում գտնվող պատիժ կրող անձի` կենսաթոշակ նշանակելու մասին գրավոր դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերը և քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանով ճշտում է նրան կենսաթոշակ նշանակած լինելու հանգամանքը: Կենսաթոշակ նշանակած չլինելու դեպքում փաստաթղթերն ուղարկում է իր՝ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության կամ Պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմին) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում՝ դրա մասին հայտնելով քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:

(6-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, 14.03.19 N 237-Ն05.10.23 N 1703-Ն)

7. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, պատիժ կրող անձի գրավոր դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է կենսաթոշակ:

8. Եթե քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող կենսաթոշակառուն դիմել է կենսաթոշակի տեսակը փոխելու կամ կենսաթոշակը վճարելու համար, ապա քրեակատարողական հիմնարկի ղեկավարը դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմումը քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքի հետ ներկայացնում է ծառայություն:

9. Ծառայությունը քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կենսաթոշակառուի դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է իր՝ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

10. Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է պատիժ կրող անձի կենսաթոշակի գործը և հաշվառում, եթե պատիժ կրող անձին կենսաթոշակ է նշանակել ծառայությունը:

11. Ծառայության կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ վճարելը վերսկսում է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից:

12. Չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են օրենքով սահմանված կարգով` սույն կարգի 17-21-րդ կետերին համապատասխան:

13. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը պատիժ կրող անձի՝ կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու կամ կենսաթոշակը վճարելու մասին դիմումի քննարկման և կայացրած որոշման մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:

14. Եթե քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կենսաթոշակառուն պատժից ազատվում է պատիժը լրիվ կրելով կամ պայմանական վաղաժամկետ, կամ ազատազրկման ձևով նրա պատիժը փոխարինվում է ազատությունից զրկելուն չառնչվող պատժով, կամ նա մահանում է, ապա քրեակատարողական հիմնարկի ղեկավարը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը` նշելով կենսաթոշակառուին քրեակատարողական հիմնարկից ազատելու հիմքերը, օրը, ամիսը, տարեթիվը, իսկ մահվան դեպքում՝ մահվան օրը, ամիսը, տարեթիվը:

15. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկից պատիժ կրող կենսաթոշակառուի ազատվելու մասին ստացված տեղեկատվության հիման վրա դադարեցնում է նրա կենսաթոշակի գումարները գանձապետական բաժնում բացված արտաբյուջետային հաշվին փոխանցելը:

16. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա կենսաթոշակ վճարելը դադարեցվում է:

17. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարները փոխանցվում են քրեակատարողական հիմնարկն սպասարկող` Ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում հիմնարկի անվամբ բացված դեպոզիտային հաշվին:

(17-րդ կետը փոփ. 14.03.19 N 237-Ն)

18. Քրեակատարողական հիմնարկը, ըստ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստացված վճարման ցուցակների, կենսաթոշակի գումարները յուրաքանչյուր ամիս արտացոլում է իր կողմից վարվող` պատիժը կրող անձի անձնական հաշվում: Կենսաթոշակ ստանալու փաստը հավաստվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստացված վճարման ցուցակներում կենսաթոշակառուի ստորագրությամբ: Քրեակատարողական հիմնարկը ստորագրված վճարման ցուցակները վերադարձնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

19. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կենսաթոշակառուի ցանկությամբ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու ժամանակահատվածում կենսաթոշակի գումարը յուրաքանչյուր ամիս արտացոլում է ծառայության կամ համապատասխան մարմնի կողմից վարվող` պատիժ կրող կենսաթոշակառուի անձնական հաշվում` մինչև քրեակատարողական հիմնարկից նրա ազատվելը:

20. Եթե քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարը կուտակվում է ծառայության կամ համապատասխան մարմնի կողմից վարվող նրա անձնական հաշվում, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի ղեկավարին ուղարկում է պատիժ կրող անձի անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարի չափի մասին (աճողական` տվյալ պահի դրությամբ ամփոփ տվյալներ) գրավոր տեղեկանք, որը կցվում է նրա անձնական գործին:

21. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով: Չվճարված կենսաթոշակի գումարներն այս դեպքում միանվագ վճարվում են կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Նշված լիազորագրով կարող է վճարվել նաև հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումար՝ սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

(21-րդ կետը փոփ. 10.01.13 N 3-Ն)

22. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը կարող է վճարվել յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ տրված լիազորագրով:

23. Եթե պատիժ կրող անձն ազատվում է քրեակատարողական հիմնարկից, ապա հիմնարկի ղեկավարը նրան տրամադրում է ծառայության կամ համապատասխան մարմնի կողմից վարվող` նրա անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարների մասին փաստաթղթերը:

24. Քրեակատարողական հիմնարկում գտնված ժամանակահատվածում կենսաթոշակի կուտակված գումարն անձին վճարվում է մեկ ամսվա ընթացքում` միանվագ, եթե նա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշը:

(24-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

25. Պատիժ կրող կենսաթոշակառուն քրեակատարողական հիմնարկից ազատվելուց հետո գրավոր դիմում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Եթե պատիժ կրող անձը կենսաթոշակ է ստացել ծառայությունից, ապա ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է նրա կենսաթոշակի գործը և հաշվառում:

(25-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, 18.11.21 N 1875-Ն)

26. Կենսաթոշակի գործն ուղարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը գործի հետ միասին ուղարկում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանք:

 

III․ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԱՆՁԻՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ

(վերնագիրը փոփ. 01.06.23 N 842-Ն)

 

27. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձը ֆունկցիոնալության գնահատման ենթարկվելու համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին՝ դիմումը քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարին ներկայացնելու համար:

(27-րդ կետը խմբ. 01.06.23 N 842-Ն)

28. Ստանալով դիմումը` քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժ կրող անձին բժշկական փորձաքննության ենթարկելու կամ կրկնակի գնահատումը կամ վերագնահատումը ապահովելու համար հինգ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր է ուղարկում քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանում: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարից ստանալով պատիժ կրող անձի դիմումը և միջնորդագիրը` քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարն ապահովում է՝

1) 10 աշխատանքային օրվա ընթացքում պատիժ կրող անձի բժշկական փորձաքննություն կատարելը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշմամբ սահմանված կարգով ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելը.

2) 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկնակի գնահատման, իսկ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ բժշկասոցիալական վերափորձաքննության համար պատիժ կրող անձի դիմումը և անհրաժեշտ կից փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն ներկայացնելը:

(28-րդ կետը խմբ. 19.10.17 N 1328-Ն, 01.06.23 N 842-Ն)

29. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

(29-րդ կետը խմբ. 01.06.23 N 842-Ն)

30. Պատիժ կրող անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը՝

1) բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքում վարչական ակտն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու մասին) և վերականգնողական անհատական ծրագիրը (հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում) ուղարկում է քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարին, իսկ վերջինս՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավարին՝ պատիժ կրող անձի անձնական գործին կցելու համար։ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը ապահովում է սույն կետում նշված փաստաթղթերի մեկական օրինակի տրամադրումը պատիժ կրող անձին.

2) բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքում վարչական ակտն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքն ուղարկում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում.

3) ֆունկցիոնալության գնահատման e_disability էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովում է պատիժ կրող անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման և ծառայությունների անհատական ծրագրի հասանելիությունը քրեակատարողական հիմնարկին՝ սույն ենթակետում նշված փաստաթղթերի մեկական օրինակները տպելու և պատիժ կրող անձին տրամադրելու համար։

(30-րդ կետը խմբ. 01.06.23 N 842-Ն)

31. (կետն ուժը կորցրել է 01.06.23 N 842-Ն)

32. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշումը (վարչական ակտը) հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշումը (վարչական ակտը) հասանելի լինելուց կամ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ուղարկում կենսաթոշակ նշանակելու մասին պատիժ կրող անձի գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:

(32-րդ կետը փոփ. 01.06.23 N 842-Ն)

33. (կետն ուժը կորցրել է 01.06.23 N 842-Ն)

(հավելվածը փոփ. 16.08.12 N 1084-Ն, 10.01.13 N 3-Ն, լրաց., խմբ. 19.10.17 N 1328-Ն, փոփ. 14.03.19 N 237-Ն, 25.03.21 N 396-Ն, 18.11.21 N 1875-Ն, փոփ., լրաց., խմբ. 01.06.23 N 842-Ն, փոփ. 05.10.23 N 1703-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում (տուն-ինտերնատ (ծերանոց), մանկատուն) ապրող կենսաթոշակառուին «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) կենսաթոշակ նշանակելու և վճարելու կանոնները:

1.1. Խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի (հոգեզավակի) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը խնամատար ծնողին վճարվում է խնամատար ընտանիքում երեխայի (հոգեզավակի) գտնվելու ժամանակահատվածի համար: Մինչև երեխային (հոգեզավակին) խնամատար ընտանիքին հանձնելը նրա անունով կուտակված կենսաթոշակի գումարը նրան վճարվում է սույն կարգի 19-րդ կետով սահմանված կարգով: Սույն կետի դրույթները տարածվում են երկարաժամկետ խնամատարության դեպքերի վրա՝ խնամատարության պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում:

(1.1-ին կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն, խմբ. 14.03.19 N 237-Ն, լրաց. 03.12.20 N 1949-Ն)

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

2. Կենսաթոշակառուին բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն) ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության ղեկավարը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն) դրա մասին գրավոր տեղեկացնում է` նշելով կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը և հաշվառման վայրի հասցեն:

(2-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, 14.03.19 N 237-Ն, 25.03.21 N 396-Ն)

3. Ծառայությունը տեղեկությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանով ճշտում է կազմակերպությունում ապրող անձը որտեղից է կենսաթոշակն ստացել. ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից, թե Պաշտպանության նախարարությունից, Արդարադատության նախարարությունից, Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Ոստիկանությունից, Ազգային անվտանգության ծառայությունից կամ Պետական պահպանության ծառայությունից (այսուհետ՝ համապատասխան մարմին): Ճշտելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է իր՝ կազմակերպության գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:

(3-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, 14.03.19 N 237-Ն05.10.23 N 1703-Ն)

4. Եթե անձը կենսաթոշակն ստացել է ծառայությունից, ապա կազմակերպության վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուի նախկին հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է կենսաթոշակի գործը: Գործն ստանալուց հետո ստուգում է դրանում անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, կենսաթոշակի հաշվարկի ճշտությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում:

5. Ծառայության կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարում է կազմակերպություն ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ օրենքի 39‑րդ հոդվածով սահմանված կարգով: Կազմակերպությունից կենսաթոշակառուի դուրս գրվելու դեպքում նրա կենսաթոշակը վճարվում է լրիվ չափով` դուրս գրվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(5-րդ կետը լրաց. 14.03.19 N 237-Ն)

6. Մինչև կազմակերպություն ընդունվելն ընկած ժամանակահատվածի համար կենսաթոշակառուին չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` միանվագ:

7. Մինչև կազմակերպություն ընդունվելն անձին կենսաթոշակ նշանակված չլինելու դեպքում ծառայությունը կազմակերպությունից ստացված տվյալների հիման վրա ճշտում է տվյալ անձի կենսաթոշակի իրավունքը և դրա մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում կազմակերպության ղեկավարին: Գրավոր տեղեկատվության մեջ նշվում են անձին կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանման անվանումը, ուր պետք է ներկայացվեն այդ փաստաթղթերը:

8. Կազմակերպության ղեկավարը գրավոր տեղեկատվությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում կազմակերպություն ընդունված անձի՝ կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:

9. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, ստանալով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է կենսաթոշակը և ապահովում դրա վճարումը սույն կարգին համապատասխան:

10. Կազմակերպությունից կենսաթոշակառուի դուրս գրվելու կամ նրա մահվան դեպքում կազմակերպության ղեկավարը դրա մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հայտնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը` նշելով կենսաթոշակառուին կազմակերպությունից դուրս գրելու պատճառը, օրը, ամիսը, տարեթիվը, իսկ մահվան դեպքում՝ մահվան օրը, ամիսը, տարեթիվը:

11. Կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում կենսաթոշակառուին հասանելիք, բայց չվճարված կենսաթոշակի գումարները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

12. Տուն-ինտերնատում ապրող` աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին՝ կենսաթոշակի 50 տոկոսը:

13. (կետն ուժը կորցրել է 08.05.14 N  490-Ն)

14. Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ հաշվի առնելով օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները։ Կենսաթոշակը կանխիկ եղանակով առանձին ցուցակով վճարվում է տուն-ինտերնատում։

(14-րդ կետը խմբ. 18.11.21 N 1875-Ն)

15. Մանկատանն ապրող երեխային վճարվում է նրան նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը՝ սույն կարգի 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով:

16. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մանկատանը երեխայի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս երեխայի կենսաթոշակի գումարը հաշվարկում է և տվյալ տարվա ավարտից հետո երեխայի կենսաթոշակի գործին կարում նրան վճարվող կենսաթոշակի չափի, ինչպես նաև նրան վճարվելիք ընդհանուր գումարի մասին ամփոփ տվյալներ պարունակող տեղեկանք` մինչև երեխայի 18 տարին լրանալը:

17. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը երեխայի կենսաթոշակի վկայականը փոխանցում է մանկատան ղեկավարին` երեխայի անձնական գործում պահելու համար, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում մանկատան ղեկավարին գրավոր տեղեկանք է ուղարկում երեխային վճարվելիք կենսաթոշակի ընդհանուր գումարի մասին (աճողական` տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ամփոփ տվյալներ), որը կարվում է երեխայի անձնական գործին:

18. Մանկատան ղեկավարը մինչև 18 տարին լրանալը մանկատնից երեխայի դուրս գրվելու դեպքում նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին, իսկ 18 տարին լրանալուց հետո դուրս գրվելու դեպքում` անձամբ նրան, տրամադրում է կենսաթոշակի վկայականը և նրան վճարվելիք կենսաթոշակի ընդհանուր գումարի մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման տված վերջին տեղեկանքը:

18.1. Եթե երեխան մանկատնից դուրս է գրվում մինչև իր 18 տարին լրանալը, ապա մանկատան ղեկավարը նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին, 14 տարին լրացած լինելու դեպքում՝ նաև երեխային, սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, տալիս է գրավոր ծանուցում այն մասին, որ երեխայի կենսաթոշակի վճարումը շարունակելու համար անհրաժեշտ է գրավոր դիմել ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:

(18.1-ին կետը լրաց. 20.10.16 N  1082-Ն, փոփ. 18.11.21 N 1875-Ն)

18.2. Մանկատանն ապրող երեխայի որդեգրվելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը վճարվում է որդեգրողին: Այդ գումարը վճարվում է միանվագ, կենսաթոշակ նշանակող ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում որդեգրողի գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի հետ:

(18.2-րդ կետը լրաց. 14.03.19 N 237-Ն, 18.11.21 N 1875-Ն)

19. Մինչև 18 տարին լրանալը կազմակերպությունից դուրս գրվելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին վճարվում է նրա 18 տարին լրանալուց հետո, իսկ օրենքով սահմանված կարգով ավելի վաղ գործունակություն ձեռք բերելու կամ գործունակ ճանաչվելու դեպքում` գործունակություն ձեռք բերելու կամ գործունակ ճանաչվելու օրվանից: Այդ գումարը վճարվում է միանվագ, կենսաթոշակ նշանակող ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում գրավոր դիմելուց և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

(19-րդ կետը լրաց. 18.11.21 N 1875-Ն)

 

IV. ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՏԵՂ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ Է ՆՇԱՆԱԿՎՈՒՄ ԵՎ ՎՃԱՐՎՈՒՄ

 

20. Կենսաթոշակ նշանակվում և վճարվում է հետևյալ կազմակերպություններում ապրող անձանց՝

1) «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

3) «Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն».

4) Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

5) «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

7) (ենթակետն ուժը կորցրել է 18.11.21 N 1875-Ն)

8) (ենթակետն ուժը կորցրել է 10.01.13 N 3-Ն)

9) (ենթակետն ուժը կորցրել է 10.01.13 N 3-Ն)

10) «ՍՕՍ» մանկական գյուղեր:

(20-րդ կետը փոփ. 10.01.13 N 3-Ն, լրաց. 14.03.19 N 237-Ն, խմբ., փոփ. 18.11.21 N 1875-Ն)

(հավելվածը փոփ. 16.08.12 N 1084-Ն, 10.01.13 N 3-Ն, 08.05.14 N  490-Ն, լրաց. 20.10.16 N 1082-Ն, խմբ., փոփ., լրաց. 14.03.19 N 237-Ն, լրաց. 03.12.20 N 1949-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, խմբ., փոփ., լրաց. 18.11.21 N 1875-Ն, փոփ. 05.10.23 N 1703-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

 

Ց Ա Ն Կ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՉՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Սույն ցանկով սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

2. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

Անձը, սույն ցանկով սահմանված` հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն կարող է ներկայացնել նաև մինչև «Հանրային ծառայությունների համարանիշերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով ստացած սոցիալական ապահովության քարտը:

Սույն կետով սահմանված հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) չի ներկայացվում, եթե հանրային ծառայությունների համարանիշը ներառված է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան (արտացոլված է դիմումում):

(2-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 20.10.16 N  1082-Ն)

3. Սույն ցանկում նշված՝ անձը հաստատող փաստաթուղթ է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականը) կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը.

2) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը.

3) փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

4) կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելու համար՝ Ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն որոշմամբ սահմանված` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 411-Ն որոշմամբ սահմանված ժամանակավոր վկայականը.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձի չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու դիմում ներկայացնելու (չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու) համար՝ օտարերկրյա քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշմամբ սահմանված՝ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը:

(3-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 20.10.16 N  1082-Ն, փոփ. 14.03.19 N 237-Ն)

4. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմելու դեպքում, բացի սույն ցանկով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացին` հայտարարություն Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի չլինելու և 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին», 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» կամ 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրի մասնակից պետությունում (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն) իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին, իսկ 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին», 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» կամ 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրի մասնակից պետությունում (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն) բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակը պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

2) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,

բ. հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակը պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

3) օտարերկրյա քաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,

բ. այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին փաստաթուղթը (հայտարարության և փաստաթղթի բնօրինակը պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(4-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 23.01.14 N 46-Ն)

4.1. Սույն ցանկով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:

Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են:

Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:

(4.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

4.2. Կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում անձամբ կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, ներկայացնում է նաև օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը:

(4.2-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

 

I. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է`

1) դիմումը, որում նշվում է նաև կենսաթոշակի վճարման եղանակը (անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ բանկի կամ ազգային օպերատորի անվանումը), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) անձը հաստատող փաստաթուղթը.

3) հանրային ծառայությունների համարանիշը.

4) աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը, եթե առկա չէ աշխատանքային գրքույկի՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից տեսաներածված տարբերակը, նոտարական կարգով հաստատված՝ աշխատանքային գրքույկի կրկնօրինակը կամ դրա քաղվածքը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).

5) (ենթակետն ուժը կորցրել է 18.11.21 N 1875-Ն)

6) (ենթակետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

7) լուսանկար (4 x 6 սմ չափսի):

(5-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն, 18.11.21 N 1875-Ն, լրաց. 19.01.23 N 78-Ն)

6. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, անհրաժեշտության դեպքում, անձը ներկայացնում է նաև`

1) ազգանվան, անվան կամ հայրանվան փոփոխության մասին քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմնի տված վկայականը կամ ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, կամ դատարանի վճիռը, կամ նոտարական ակտը.

2) երեխայի ծննդյան վկայականը կամ մահվան վկայականը.

3) ուսումնական հաստատության դիպլոմը (ատեստատը) կամ վկայականը, առկա (ցերեկային) ուսման մասին տեղեկանքը, իսկ ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում՝ դրա առանձին փուլերն ավարտելու մասին տեղեկանքը.

4) զինվորական գրքույկը կամ զինկոմիսարիատի տված տեղեկանքը.

5) բռնադատվածի վկայականը և արդարացման մասին դատարանի վճիռը կամ հանցակազմի, հանցադեպի և ապացույցների բացակայության պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումը.

6) գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերը՝ հողի սեփականաշնորհման վկայականը:

7) սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների:

(6-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 14.03.19 N 237-Ն, լրաց., փոփ. 18.11.21 N 1875-Ն)

6.1. Սույն ցանկի 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված` աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի (բացառությամբ աշխատանքային գրքույկի), սույն ցանկի 6-րդ կետի 3-րդ, 4-րդ և 7-րդ ենթակետերում նշված տեղեկանքների բնօրինակները պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում:

(6.1-ին կետը լրաց. 18.11.21 N 1875-Ն)

7. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների NN 1, 2, 3 կամ 4 ցուցակում նշված մասնագիտությամբ կամ պաշտոնում աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը, եթե աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար տվյալներ (գործատուի տված տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում): Տեղեկանքի ձևը սահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

(7-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, 20.10.16 N 1082-Ն)

8. Հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է իրեն հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:

(8-րդ կետը փոփ. 01.06.23 N 842-Ն)

9. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամները, բորտօպերատորը, բորտուղեկցորդը ներկայացնում են նաև թռիչքային գրքույկը, թռիչքային ժամերով հաշվարկված ստաժի վերաբերյալ համապատասխան կազմակերպության տված տեղեկանքը (վավերացված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից), իսկ օդային երթևեկության կառավարման ծառայության աշխատողը` կարգավարի (դիսպետչերի) գրքույկը (թռիչքային ժամերով հաշվարկված ստաժի մասին համապատասխան կազմակերպության տված տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում): Օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունում աշխատած անձն անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև այդ կազմակերպության հետ կնքած աշխատանքային պայմանագիրը և օդանավերի տեխնիկական սպասարկման վկայականը կամ քաղաքացիական ավիացիայի տեխնիկական սպասարկման վկայականը:

(9-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 12.03.20 N 268-Ն)

10. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև իրեն հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, իսկ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնող անձը` իր անձը հաստատող փաստաթուղթը և այդ հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագիրը:

(10-րդ կետը խմբ.14.03.19 N 237-Ն, փոփ. 01.06.23 N 842-Ն)

10.1. Եթե ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է այլ անձ, ապա նա, սույն ցանկի 10-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը:

(10.1-ին կետը լրաց.14.03.19 N 237-Ն, փոփ. 01.06.23 N 842-Ն)

11. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է սույն ցանկի 5-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը, ինչպես նաև՝

1) կերակրողի մահվան վկայականը (կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը),

2) մահացած կերակրողին վերաբերող՝ սույն ցանկի 5-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված, անհրաժեշտության դեպքում՝ նաև 6-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը:

Եթե ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է այլ անձ, ապա նա, սույն կետում նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը և այդ հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագիրը:

(11-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, լրաց.14.03.19 N 237-Ն)

12. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում են նաև`

1) կերակրողի երեխայի, ամուսնու, ծնողի, խնամատար ծնողի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, զավակին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, չաշխատելու մասին ամուսնու, ծնողի, խնամատար ծնողի գրավոր հայտարարությունը (հայտարարության բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

2) կերակրողի եղբոր, քրոջ, թոռան անձը հաստատող փաստաթղթերը հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև կերակրողի մահվան օրվա դրությամբ նրա բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու մասին տեղական ռեգիստրի տված տեղեկանքը, եթե բնակչության պետական ռեգիստրում բացակայում են համապատասխան տվյալները (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում), ինչպես նաև եղբոր, քրոջ, թոռան ծնողներին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը.

3) կերակրողի` 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի կամ խնամակալ ճանաչված անձի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը (հայտարարության բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

4) ամուսնության վկայականը.

5) խորթ որդու (դստեր) անձը հաստատող փաստաթուղթը.

6) խնամակալություն և հոգաբարձություն իրականացնող լիազոր մարմնի տված տեղեկանքը խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին.

7) որդեգրման մասին դատարանի վճիռն ու որդեգրման վկայականը կամ որդեգրման որոշումն ու որդեգրման վկայականը.

7.1) խնամատարության պայմանագիրը.

8) առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը, որում նշվում են կազմակերպության անվանումը, տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, ուսանողի կամ աշակերտի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունելու կամ հաջորդ կուրս կամ դասարան փոխադրելու հրամանի համարը (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(12-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 03.12.20 N 1949-Ն, փոփ. 18.11.21 N 1875-Ն, 01.06.23 N 842-Ն)

13. Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, քաղաքացին անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառված լինելու մասին տեղեկանքը (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(13-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

17. Եթե «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ է նշել չաշխատելու հանգամանքը, ապա անձը տալիս է գրավոր հայտարարություն իր չաշխատելու մասին, իսկ աշխատանքի անցնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:

18. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի չաշխատելու փաստը ճշտում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության միջոցով:

(18-րդ կետը փոփ. 14.03.19 N 237-Ն, 25.03.21 N 396-Ն)

 

 II. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

19. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև՝

1) համապատասխան մարմնի համապատասխան ստորաբաժանման տված տեղեկանքը զինվորական ծառայության ստաժի մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

2) զորացրման հրամանի քաղվածքը, իսկ պրոբացիայի ծառայողը` Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից ազատվելու և պրոբացիայի ծառայողի պաշտոնում նշանակվելու մասին հրամանների քաղվածքները, եթե աշխատանքային գրքույկում առկա չեն այդ մասին համապատասխան գրառումները.

3) դրամական բավարարման վկայականը:

(19-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 19.10.17 N 1328-Ն, փոփ. 14.03.19 N 237-Ն, լրաց. 19.01.23 N 78-Ն)

19.1. Սույն ցանկի 19-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկանքում ներառվում են՝

1) զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.

2) զինվորական ծառայության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը), զինվորական ծառայության` արտոնյալ պայմաններով հաշվարկվող ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը)` ըստ անձնական գործի և աշխատանքային գրքույկի գրառումների.

3) զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը.

4) զորացրման հրամանի համաձայն զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու (անձնակազմի ցուցակներից հանելու) օրը ամիսը, տարեթիվը:

(19.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն, խմբ. 20.10.16 N 1082-Ն, լրաց. 19.01.23 N 78-Ն)

20. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ, 6-րդ և 19-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը և հիվանդության պատճառական կապի մասին ռազմաբժշկական կամ բժշկական հանձնաժողովի որոշումը, իսկ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած զինծառայողը` զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելու մասին, ինչպես նաև Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտ) տված փաստաթուղթը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը հիվանդության պատճառական կապի մասին:

(20-րդ կետը լրաց. 20.10.16 N 1082-Ն, փոփ. 14.03.19 N 237-Ն, 01.06.23 N 842-Ն)

20.1. Եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի պատճառով (պատճառական կապով) հաշմանդամություն ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը ներկայացնում է այլ անձ, ապա նա, սույն ցանկի 20-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, հաշմանդամություն ունեցող անձի տված լիազորագիրը և այդ անձի` օտարերկրյա պետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժման մեջ գտնվելու մասին այդ հիվանդանոցի տված փաստաթուղթը` ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ:

(20.1-ին կետը լրաց. 14.03.19 N 237-Ն, փոփ. 01.06.23 N 842-Ն)

21. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է սույն ցանկի 5-րդ, 6-րդ, 11-րդ, 12-րդ և 19-րդ կետերում նշված փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում նաև՝

1) զինծառայողին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը.

2) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը կերակրողի մահվան պատճառական կապի մասին:

(21-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 19.01.23 N 78-Ն, փոփ. 01.06.23 N 842-Ն)

 

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

(բաժինն ուժը կորցրել է 08.05.14 N  490-Ն)

 

22. (կետն ուժը կորցրել է 08.05.14 N  490-Ն)

23. (կետն ուժը կորցրել է 08.05.14 N  490-Ն)

24. (կետն ուժը կորցրել է 08.05.14 N  490-Ն)

 

IV. ՉՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

25. Կենսաթոշակ վճարելը վերսկսելու և չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է՝

1) դիմումը, որում նշվում է նաև կենսաթոշակի վճարման եղանակը (անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ բանկի կամ ազգային օպերատորի անվանումը), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) անձը հաստատող փաստաթուղթը.

3) հանրային ծառայությունների համարանիշը.

4) (ենթակետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

(25-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, լրաց., փոփ. 18.11.21 N 1875-Ն)

25.1. Եթե Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկվել է այդ պետություն, ապա նրան չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար, բացի սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև այդ պետության իրավասու մարմնի տված փաստաթուղթը նրան կենսաթոշակ նշանակելու ժամկետի մասին:

(25.1-ին կետը լրաց. 05.03.15 N 199-Ն)

25.2. Եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի պատճառով (պատճառական կապով) հաշմանդամություն ունեցող անձը բուժվում է օտարերկրյա պետությունում (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը), ապա նրա չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար դիմող անձը ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, հաշմանդամություն ունեցող անձի տված լիազորագիրը և այդ անձի` օտարերկրյա պետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժման մեջ գտնվելու մասին այդ հիվանդանոցի տված փաստաթուղթը` ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ:

(25.2-րդ կետը լրաց. 14.03.19 N 237-Ն, փոփ. 01.06.23 N 842-Ն)

26. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է սույն ցանկի 25-րդ կետում նշված փաստաթղթերը, կենսաթոշակառուի մահվան վկայականը կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը, իսկ զոհված (մահացած) զինծառայողի դեպքում՝ մահվան վկայականը կամ մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը, անհրաժեշտության դեպքում նաև՝

1) կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու մասին տեղական ռեգիստրի տված տեղեկանքը, եթե բնակչության պետական ռեգիստրում բացակայում են համապատասխան տվյալները (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

2) ժառանգության իրավունքի վկայագիրը կամ ժառանգություն ընդունելու մասին դատարանի վճիռը:

(26-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 16.08.12 N 1084-Ն, խմբ. 23.01.14 N 46-Ն, փոփ. 20.10.16 N 1082-Ն, լրաց. 14.03.19 N  237-Ն)

27. Կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում ամուսինը ներկայացնում է ամուսնության վկայականը, երեխան` ծննդյան վկայականը:

(27-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

 

V. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

28. Թաղման նպաստ ստանալու համար անձը ներկայացնում է`

1) դիմումը, որում նշվում է բանկի անվանումը (որտեղից անձը ցանկանում է ստանալ թաղման նպաստը), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը.

3) մահվան վկայականը (եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալներով անձի մահվան պետական գրանցումն առկա չէ) կամ մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով.

4) եթե մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող փաստաթուղթը տրված է օտարերկրյա պետության կողմից կամ, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն, կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված` գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(28-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 12.03.20 N 268-Ն, 18.11.21 N 1875-Ն, 19.01.23 N 78-Ն)

29. Հաշմանդամության ժամկետը լրացած և կրկնակի գնահատման չներկայացած անձի մահվան դեպքում, բացի սույն ցանկի 28-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը՝ կրկնակի գնահատման չներկայանալու մասին:

(29-րդ կետը խմբ. 01.06.23 N 842-Ն)

30. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկնակի գնահատման ներկայացած և մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում, բացի սույն ցանկի 28-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` կրկնակի գնահատման ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին:

(30-րդ կետը լրաց. 12.03.20 N 268-Ն, խմբ. 01.06.23 N 842-Ն)

(հավելվածը խմբ. փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ., խմբ. 23.01.14 N 46-Ն, փոփ. 08.05.14 N 490-Ն, լրաց. 05.03.15 N 199-Ն, լրաց., փոփ., խմբ. 20.10.16 N 1082-Ն, լրաց. 19.10.17 N 1328-Ն, փոփ., խմբ., լրաց. 14.03.19 N 237-Ն, լրաց. 12.03.20 N 268-Ն, 03.12.20 N 1949-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, լրաց., փոփ. 18.11.21 N 1875-Ն, լրաց. 19.01.23 N 78-Ն, փոփ., խմբ. 01.06.23 N 842-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

 Դ Ի Մ Ո Ւ Մ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ

(հավելվածն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

 

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Ձև

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

 ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ

(հավելվածն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

 

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Ձև

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

(հավելվածն ուժը կորցրել է 14.03.19 N 237-Ն)

 

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Ձև

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՏՅԱՆ

 

NN
ը/կ

Կենսաթոշակի գործի համարը

Կենսաթոշակառուի ազգանունը, անունը, հայրանունը

Սոցիալական քարտի համարը

Հաշվառման վայրը (հասցեն)

Կենսաթոշակի տեսակը

Նշանակման օրը, ամիսը, տարեթիվը

             
             

NN
ը/կ

Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքը, օրը, ամիսը, տարեթիվը

Կենսաթոշակ վճարելը վերսկսելու հիմքը

Տեղափոխվելու (նշելով տեղափոխման վայրը) օրը, ամիսը, տարեթիվը

Նշումներ

         
         

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 15

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Ձև

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

 ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՑ ՊԱՀՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

(հավելվածն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

 

 

Հավելված N 16

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

(հավելվածն ուժը կորցրել է 17.07.14 N 816-Ն)

 

 

Հավելված N 17

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ

 

1. Ուկրաինայում բնակության իրավունք ունեցող՝ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձին (այսուհետ՝ անձ) կենսաթոշակ նշանակվում և վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով կենսաթոշակի նշանակման և վճարման համար սահմանված կարգով` հաշվի առնելով սույն կարգի դրույթները:

2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման համաձայն, անձին կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար անհրաժեշտ է գրությամբ ստանալ Ուկրաինայում նրան կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի կողմից տրված տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում՝ կենսաթոշակի գործը, ապա այդ տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը չի պահանջվում, եթե կատարած հարցմանն ի պատասխան ստացվել է, որ հայցվող տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը չի կարող տրամադրվել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, անձի՝ Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով, կամ հարցում կատարելու ամսվանից հետո 3 ամսվա ընթացքում պատասխան չի ստացվել։

3. Եթե սույն կարգի 1-ին կետում նշված անձը դիմում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի գործն Ուկրաինայից պահանջելու և կենսաթոշակի վճարումը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու կամ կենսաթոշակ նշանակելու համար, և առկա է սույն որոշման 2-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը, ապա անձին նոր հիմունքներով նշանակվում է կենսաթոշակ՝ հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերը, այդ թվում՝ 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» և 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին», 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին հայտարարությունը: Սույն կետով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակ նշանակվում է զինծառայողի բնօրինակ անձնական գործի առկայության, իսկ դրա բացակայության դեպքում՝ զինվորական կենսաթոշակ նշանակող պետական մարմնի կողմից այն վերականգնելու դեպքում։

4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում Ուկրաինայից պատասխանն ստանալու օրվանից հետո տասն օրվա ընթացքում կամ, եթե Ուկրաինա կատարված հարցումից անցել է երեք ամիս և պատասխան չի ստացվել, 3-րդ ամիսը լրանալուց հետո տասն օրվա ընթացքում անձին նշանակվում և վճարվում է կենսաթոշակ դիմումը ներկայացվելու օրվանից:

5. Եթե սույն կարգի համաձայն անձին կենսաթոշակ նշանակելուց հետո Ուկրաինայից ստացվում է սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը, ապա կենսաթոշակի իրավունքը (այդ թվում՝ կենսաթոշակ նշանակելու ժամկետները) վերանայվում է այդ տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործն ստացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Այս դեպքում սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավելի վճարված կենսաթոշակի գումարները հետ են գանձվում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում, բռնագանձվում) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով։

(հավելվածը լրաց. 29.12.22 N 2116-Ն)

 

 

Հավելված N 18

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրին (այսուհետ՝ համաձայնագիր) համապատասխան՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը հաշվարկելու կանոնները, կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները։

2. Համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են՝ համաձայնագրով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» 2019 թվականի դեկտեմբերի 20-ի համաձայնագրի նորմերի կիրառման հարցերով փոխգործակցության կարգի մասին» N 122 որոշմամբ (այսուհետ՝ կարգ), «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` օրենք), այլ իրավական ակտերով և սույն հավելվածով։

3. Սույն հավելվածի իմաստով աշխատավորի (ընտանիքի անդամի), կենսաթոշակային կուտակումների ժառանգի (իրավահաջորդի), մահվան պատճառով աշխատավորի (ընտանիքի անդամի) կողմից չստացված կենսաթոշակի ստացմանը հավակնող անձի (այսուհետ՝ բոլորը միասին՝ շահառու) ներկայացուցիչը՝

1) օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակի (այսուհետ՝ հայկական կենսաթոշակ) հավակնող անձի դեպքում՝ հայկական կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ստանալու համար օրենքով գրավոր դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձն է.

2) համաձայնագրի անդամ պետության կենսաթոշակին հավակնող անձի դեպքում՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ շահառուի շահերը ներկայացնող անձը։

4. Սույն հավելվածում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են համաձայնագրով սահմանված իմաստներով։

5. Համաձայնագրին համապատասխան՝ հայկական կենսաթոշակի նշանակումը (վերահաշվարկումը) և վճարումն ապահովում, կենսաթոշակի էլեկտրոնային գործը (փաստաթղթերը) հաշվառում և վարում է, համաձայնագրի անդամ պետության կենսաթոշակի նշանակման և վճարման դիմումները հաշվառում է, համաձայնագրի անդամ պետության կենսաթոշակի վճարումը Հայաստանի Հանրապետությունում ապահովում է, համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումը կազմակերպում (իրականացնում) է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ սույն հավելվածով սահմանված կարգով:

6. Համաձայնագրի նորմերի իրականացման նպատակով՝ անդամ պետությունների իրավասու մարմինների հետ ծառայությունը համագործակցում է կարգին համապատասխան:

7. Նշված փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ կենսաթոշակների նշանակման և վճարման համար անհրաժեշտ տեղեկությունների, ինչպես նաև համաձայնագրի կիրառման համար նշանակություն ունեցող այլ տեղեկությունների փոխանակման միջոցով ընդհանուր գործընթացների իրականացման շրջանակներում: Նախքան ինտեգրված համակարգի օգտագործմանն անցնելը՝ սույն կետում նշված փոխգործակցությունն իրականացվում է թղթային տեսքով՝ կարգի 3-րդ կետով սահմանված ֆորմուլյարները (այսուհետ՝ Ֆորմուլյարներ), ինչպես նաև կենսաթոշակի նշանակման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը փոխանակելու միջոցով։

8. Համաձայնագրի շրջանակներում իրավասու մարմինների միջև փաստաթղթերի առաքման ժամկետը չի ներառվում հայկական կենսաթոշակի իրավունքի իրացման նպատակով տարածքային կենտրոն ներկայացված կամ ստացված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը (այսուհետ՝ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյար) ուսումնասիրելու և համապատասխան որոշում ընդունելու՝ օրենքով սահմանված ժամկետների մեջ։ Ընդ որում՝ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը (փաստաթղթերը) ներկայացնելու օր է համարվում դրանք ծառայություն մուտքագրելու օրը։

9. Համաձայնագրին համապատասխան՝ շահառուն կամ նրա ներկայացուցիչը կարգի 1-ին հավելվածով հաստատված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

10. Ֆորմուլյարներում լրացվում են դրանց ուղարկման նպատակներին (կատարված բժշկական հետազություններին) համապատասխանող և կենսաթոշակի նշանակման ու վճարման ապահովման համար անհրաժեշտ դաշտերը։ Ֆորմուլյարները լրացվում են ռուսերեն.

1) «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը՝ շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից.

2) «Բժշկական հետազոտության մասին» ֆորմուլյարը՝ այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության կողմից, որտեղ շահառուն սահմանված կարգով գրանցված է.

3) «Բժշկական հետազոտության մասին» ֆորմուլյարին կից ներկայացվող բժշկական փաստաթղթերը՝ այն բժշկական կազմակերպության կողմից, որն իրականացրել է բժշկական հետազությունը.

4) կարգի 2-րդ, 4-9-րդ հավելվածներով հաստատված ֆորմուլյարները՝ ծառայության կողմից։

 

2. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

11. Համաձայնագրին համապատասխան՝ շահառուի կենսաթոշակի իրավունքն իրացվում է միջազգային պայմանագրերի կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի (այսուհետ` ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան) միջոցով: ԵՏՄ կենսաթոշակների շտեմարանը ձևավորում և վարում է ծառայությունը՝ հայերեն, իսկ անդամ պետության իրավասու մարմինների հետ փոխանակվող տեղեկատվությունը՝ ռուսերեն:

12. ԵՏՄ կենսաթոշակների շտեմարանը ներառում է՝

1) հայկական կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, մահվան պատճառով չստացված կենսաթոշակը ստանալու համար դիմելու դեպքում՝ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված տվյալները, իսկ եթե հայկական կենսաթոշակի իրավունքը որոշվելու է համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով՝ նաև անդամ պետության տարածքում ձեռք բերված ստաժի վերաբերյալ տվյալները.

2) հայկական կենսաթոշակից բացի՝ համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված այլ անդամ պետության կենսաթոշակի այսուհետ՝ անդամ պետության կենսաթոշակ) իրավունքի իրացման համար դիմում ներկայացված լինելու դեպքում՝ շահառուի և նրա ներկայացուցչի (եթե դիմումը շահառուն չի ներկայացրել) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, անձի նույնականացման համար անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ անձնական (անհատական) համարը (հաշիվը), Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ստաժի վերաբերյալ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված տվյալները, եթե դրանք ուղարկվել են անդամ պետության իրավասու մարմնին՝ աշխատավորի ստաժը համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով հաշվարկելիս հիմք ընդունելու համար.

3) շահառուի կամ նրա ներկայացուցչի ներկայացրած «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարի, անդամ պետության իրավասու մարմնից ստացված, անդամ պետության իրավասու մարմնին ուղարկած Ֆորմուլյարների, դրանց կից փաստաթղթերի լուսապատճենները:

13. Տարածքային կենտրոնի՝ փաստաթղթեր ընդունող աշխատակիցը՝

1) շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից տարածքային կենտրոն ներկայացված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը, անդամ պետության իրավասու մարմնից ստացված Ֆորմուլյարները, դրանց կից փաստաթղթերը տեսաներածում (սկանավորում) է և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան.

2) համեմատում է շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից տարածքային կենտրոն ներկայացված փաստաթղթերի և դրանց հիման վրա լրացված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյար ներմուծված տեղեկատվությունը և դրանց համընկնելու դեպքում իր ստորագրությամբ և տարածքային կենտրոնի կնիքով (առկայության դեպքում) հաստատում է «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյար ներմուծված տեղեկատվության ամբողջականությունը և ճշտությունը:

14. Հայկական կենսաթոշակ նշանակելու դեպքում կազմվում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ, որում պահվում են շահառուի կամ նրա ներկայացուցչի ներկայացրած կամ անդամ պետության իրավասու մարմնին ուղարկված կամ անդամ պետության իրավասու մարմնից ստացված Ֆորմուլյարները, դրանց կից փաստաթղթերի (տեղեկությունների, տվյալների) լուսապատճենները։

15. Մինչև էլեկտրոնային ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան ձևավորելը և վարելը կազմվում է կենսաթոշակի թղթային գործ, որում կարվում են սույն հավելվածի 14-րդ կետում նշված Ֆորմուլյարների և փաստաթղթերի (տեղեկությունների, տվյալների) լուսապատճենները։

16. Էլեկտրոնային ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան ձևավորելուց հետո ծառայությունը տեսաներածում (սկանավորում) է կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները և դրանք, ինչպես նաև համապատասխան տվյալները մուտքագրում է ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան:

 

3. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼԸ

 

17. Ծառայությունը հայկական կենսաթոշակ նշանակում է համաձայնագրի անդամ պետության այն քաղաքացուն, որի համար 2021 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվում կամ ձևավորվել են կենսաթոշակային իրավունքներ (աշխատողը 2021 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք է բերել առնվազն 1 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ), աշխատողի (ընտանիքի անդամի) բնակության վայրը համաձայնագրի որևէ անդամ պետություն է և

1) Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատողի ձեռք բերած աշխատանքային ստաժը (այսուհետ՝ հայկական ստաժ) բավարար է հայկական կենսաթոշակ նշանակելու համար, սակայն բնակության վայրը անդամ պետություն է կամ

2) աշխատողի հայկական ստաժը բավարար չէ հայկական կենսաթոշակ նշանակելու համար, սակայն անդամ պետության տարածքում ձեռք բերված ստաժի հաշվառմամբ անձը ձեռք է բերում հայկական կենսաթոշակի իրավունք:

18. Այն դեպքում, երբ հայկական կենսաթոշակի իրավունքը պետք է որոշվի համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարում լրացվում է նաև անդամ պետության տարածքում աշխատողի աշխատանքային ստաժի մասին տեղեկատվությունը՝ ըստ անհրաժեշտության կցելով մինչ կենսաթոշակային իրավունքների հաշվառման մասով տեղեկատվական համակարգերը շահագործման մեջ դնելն ընկած ժամանակահատվածում այդ անդամ պետության տարածքում աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերը։

19. Շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը և փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները), անդամ պետության իրավասու մարմնից ստացված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը և փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները) մուտքագրելու (ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան ներառելու) օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) նշանակել հայկական կենսաթոշակ.

2) նշանակել հայկական կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.

3) մերժել հայկական կենսաթոշակ նշանակելը.

4) մերժել հայկական կենսաթոշակ նշանակելը և տեղեկացնել ստաժը համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով հաշվարկելու համար անդամ պետության իրավասու մարմնին աշխատանքային ստաժի վերաբերյալ հարցում կատարած լինելու մասին.

5) մերժել հայկական կենսաթոշակ նշանակելը և տեղեկացնել հայկական կենսաթոշակ նշանակելու համար անդամ պետության իրավասու մարմնից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար հարցում կատարած լինելու մասին:

20. Սույն հավելվածի 19-րդ կետում նշված որոշումներն ընդունվում են ներկայացված կամ ստացված Ֆորմուլյարների, փաստաթղթերի (տեղեկությունների, տվյալների), պետական մարմինների, այդ թվում՝ ծառայության կողմից վարվող բազաներում (շտեմարաններում), այդ թվում՝ ԵՏՄ կենսաթոշակների շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա։

21. Ծառայությունն ընդունում է սույն հավելվածի 19-րդ կետի՝

1) 1-ին ենթակետում նշված որոշումը, եթե ներկայացված կամ ստացված փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները) և առկա տեղեկատվությունը բավարար են անձին հայկական կենսաթոշակ նշանակելու համար.

2) 2-րդ ենթակետում նշված որոշումը, եթե ներկայացված կամ ստացված փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները) և առկա տեղեկատվությունը բավարար են անձին հայկական կենսաթոշակ նշանակելու համար, սակայն առկա է հայկական ստաժում չհաշվառված ժամանակահատված.

3) 3-րդ ենթակետում նշված որոշումը, եթե անձը չունի հայկական կենսաթոշակի իրավունք (չի բավարարում օրենքով կենսաթոշակի իրավունք տվող պայմաններին) կամ անձն ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք կամ անձը հաշվառված չէ համաձայնագրի որևէ անդամ պետությունում.

4) 4-րդ ենթակետում նշված որոշումը, եթե ներկայացված կամ ստացված փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները), առկա տեղեկատվությունը բավարար չեն անձին հայկական կենսաթոշակ նշանակելու համար, սակայն հայկական կենսաթոշակի իրավունքը համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով որոշելու համար առկա է անդամ պետության տարածքում աշխատելու մասին տեղեկատվություն, որը հաստատված չէ այդ անդամ պետության իրավասու մարմնի կողմից, այդ թվում՝ եթե «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարին կից՝ կարգի 4-րդ հավելվածով հաստատված «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյարը (այսուհետ՝ «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյար) անդամ պետության իրավասու մարմնի կողմից չի ուղարկվել կամ ուղարկվել է ոչ ամբողջական տեղեկատվությամբ.

5) 5-րդ ենթակետում նշված որոշումը, եթե ներկայացված կամ ստացված փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները) և առկա տեղեկատվությունը բավարար չեն անձին հայկական կենսաթոշակ նշանակելու համար, սակայն անհրաժեշտ է անդամ պետության իրավասու մարմնից ստանալ տեղեկատվություն, որն առկա չէ ներկայացված կամ ստացված փաստաթղթերում (տեղեկություններում, տվյալներում), այդ թվում, եթե «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարին կից՝ կարգի 2-րդ հավելվածով հաստատված «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյարը (այսուհետ՝ «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյար) անդամ պետության իրավասու մարմնի կողմից չի ուղարկվել կամ ուղարկվել է ոչ ամբողջական տեղեկատվությամբ:

22. Ընդունված որոշման մասին, որոշումն ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը կարգի 5-րդ հավելվածով հաստատված՝ «Ընդունված որոշման մասին ծանուցում» ֆորմուլյարը (այսուհետ՝ «Ընդունված որոշման մասին ծանուցում» ֆորմուլյար), իսկ հաշմանդամության կենսաթոշակի դեպքում՝ նաև աշխատողի հաշմանդամության խմբի, ժամկետի և պատճառի (աշխատանքային գործունեության ունակության սահմանափակման աստիճանի) սահմանման կամ սահմանման մերժման վերաբերյալ ընդունված որոշումն ուղարկում է՝

1) շահառուին կամ նրա ներկայացուցչին («Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարում նշված էլեկտրոնային փոստի հասցեին), եթե որոշումն ընդունվել է նրանց ներկայացրած «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարի հիման վրա.

2) անդամ պետության իրավասու մարմնին, եթե որոշումն ընդունվել է նրանից ստացված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարի հիման վրա։

23. Հայկական կենսաթոշակ նշանակվում է ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` անձի հաշվառման հասցեի մասին տվյալների (ճշտում է ծառայությունը` ինքնաշխատ եղանակով) կամ անդամ պետությունում բնակության վայրի հասցեի՝ անկախ անդամ պետության կողմից կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքից՝ հիմք ընդունելով «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը լրացնելու (դիմելու) օրը և օրենքի 34-րդ հոդվածով սահմանված ժամկետները:

24. Այլ անդամ պետության կողմից կենսաթոշակ նշանակելը և վճարելը, բնակության վայրը այլ անդամ պետության տարածքում գտնվելը կամ այդ անդամ պետությունում հաշվառվելը (այդ թվում՝ այլ անդամ պետության տարածքի բնակության վայրի հասցեով բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելը) հիմք չեն հայկական կենսաթոշակ նշանակելը մերժելու համար:

25. Եթե ծառայությունն ընդունում է սույն հավելվածի 19-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված որոշումը, ապա սույն հավելվածի 19-րդ կետում նշված ժամկետում ծառայությունը հարցում է ուղարկում այն անդամ պետության իրավասու մարմին, որի տարածքում աշխատողը ձեռք է բերել աշխատանքային ստաժ կամ որն ըստ առկա փաստաթղթերի (տեղեկատվության, տվյալների) կարող է տիրապետել հայկական կենսաթոշակ նշանակելու համար օրենսդրությամբ պահանջվող տեղեկատվությանը: Այս դեպքում ծառայությունն ուղարկում է՝

1) կարգի 6-րդ հավելվածով հաստատված «Հարցում» ֆորմուլյարը (այսուհետ՝ «Հարցում» ֆորմուլյար).

2) ըստ անհրաժեշտության՝ շահառուի կամ նրա ներկայացուցչի ներկայացրած փաստաթղթերի, այդ թվում՝ մինչ կենսաթոշակային իրավունքների հաշվառման մասով տեղեկատվական համակարգերը շահագործման մեջ դնելն ընկած ժամանակահատվածում անդամ պետության տարածքում աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերի լուսապատճենները։

26. Աշխատավորի՝ իր տարածքում աշխատանքային ստաժի մասին հարցում ստացած անդամ պետության իրավասու մարմինն աշխատանքային ստաժն իր պետության օրենսդրությանը համապատասխան հաստատելու կամ ստաժի հաստատման անհնարինության մասին տեղեկացնում է կարգի 4-րդ հավելվածով հաստատված՝ «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյարն ուղարկելու միջոցով։

27. Տեղեկատվություն տրամադրելու համար «Հարցում» ֆորմուլյարը ստացած անդամ պետության իրավասու մարմինը ծառայությանը տեղեկատվությունը տրամադրում է կարգի 2-րդ հավելվածով հաստատված «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյարը (այսուհետ՝ «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյար) ուղարկելու միջոցով։

28. Եթե աշխատանքային ստաժը հաստատելու կամ տեղեկատվություն տրամադրելու նպատակով տեղեկություններ, փաստաթղթեր ձեռք բերելու համար պահանջվում է լրացուցիչ միջոցառումների անցկացում, այդ մասին և «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյարի կամ «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյար ուղարկելու պլանավորվող ժամկետների մասին ծառայությունը տեղեկանում է անդամ պետության իրավասու մարմնից։

29. Եթե ծառայությունն ընդունում է սույն հավելվածի 19-րդ կետի 4-րդ կամ 5-րդ ենթակետերում նշված որոշումներից մեկը և սույն հավելվածի 25-րդ կետում նշված հարցմանն ի պատասխան անդամ պետության իրավասու մարմնից ստացված սպառիչ տեղեկատվությունը բավարար է հայկական կենսաթոշակի իրավունքը որոշելու համար, ապա հայկական կենսաթոշակ նշանակելու (նշանակելը մերժելու) որոշումն ընդունվում է՝ հիմք ընդունելով «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը լրացնելու (դիմելու) օրը և օրենքի 34-րդ հոդվածով սահմանված՝ կենսաթոշակ նշանակելու ժամկետները։

30. Հայկական կենսաթոշակի իրավունքը համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով որոշելիս հայկական կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում անդամ պետության տարածքում ձեռքբերված՝ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ գործունեության ժամանակահատվածները հաշվի չեն առնվում:

31. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակը ծառայությունը նշանակում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտի (որոշման) քաղվածքի հիման վրա։

(31-րդ կետը փոփ. 01.06.23 N 842-Ն)

32. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անդամ պետության իրավասու մարմնից ստացած՝ «Բժշկական հետազոտության մասին» ֆորմուլյարը և բժշկական փաստաթղթերի լուսապատճենները ծառայությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր, իսկ էլեկտրոնային ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան ձևավորելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով ուղարկում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին:

(32-րդ կետը փոփ. 01.06.23 N 842-Ն)

33. Շահառուի կամ նրա ներկայացուցչի ներկայացրած կամ անդամ պետության իրավասու մարմնից ստացված՝ «Բժշկական հետազոտության մասին» ֆորմուլյարի և բժշկական փաստաթղթերի լուսապատճենների հիման վրա անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում աշխատողի հաշմանդամության խմբի, ժամկետի և պատճառի (աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանի) սահմանման (սահմանման մերժման) մասին իր ընդունած վարչական ակտի (որոշման) քաղվածքը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր, իսկ էլեկտրոնային ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան ձևավորելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով ուղարկում է ծառայություն:

(33-րդ կետը փոփ. 01.06.23 N 842-Ն)

34. Անձին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտի քաղվածքի հիման վրա հաշմադամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու (կենսաթոշակ նշանակելը մերժելու) վերաբերյալ իր որոշումը «Ընդունված որոշման մասին ծանուցում» ֆորմուլյարի միջոցով և աշխատողի հաշմանդամության խմբի, ժամկետի և պատճառի (աշխատանքային գործունեության ունակության սահմանափակման աստիճանի) սահմանման (սահմանման մերժման) մասին որոշումը ծառայությունն ուղարկում է՝

1) շահառուին կամ նրա ներկայացուցչին («Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարում նշված էլեկտրոնային փոստի հասցեին), եթե որոշումն ընդունվել է նրանց ներկայացրած «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարի հիման վրա.

2) անդամ պետության իրավասու մարմնին, եթե որոշումն ընդունվել է նրանից ստացված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարի հիման վրա:

35. Աշխատավորին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշում ընդունելու համար լրացուցիչ բժշկական փաստաթղթերի պահանջի առաջացման դեպքում այդ մասին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը գրավոր, իսկ էլեկտրոնային ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան ձևավորելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է ծառայությանը՝ նշելով ստացման ենթակա լրացուցիչ բժշկական փաստաթղթերի (բժշկական հետազոտությունների) ցանկը: Ծառայությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ստացման ենթակա լրացուցիչ բժշկական փաստաթղթերի (բժշկական հետազոտությունների) ցանկն ուղարկում է «Բժշկական հետազոտության մասին» ֆորմուլյարն ուղարկած անդամ պետության իրավասու մարմին:

(35-րդ կետը փոփ. 01.06.23 N 842-Ն)

36. Լրացուցիչ բժշկական փաստաթղթերն անդամ պետության իրավասու մարմնից ստանալուց հետո՝ ծառայությունը սույն հավելվածի 33-րդ կետով սահմանված կարգով դրանք ուղարկում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին։ Վերջինս սույն հավելվածի 35-րդ կետով սահմանված կարգով իր ընդունած որոշման մասին տեղեկացնում է ծառայությանը։

(36-րդ կետը փոփ. 01.06.23 N 842-Ն)

37. Արտոնյալ պայմաններով, մասնակի, երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս անդամ պետության տարածքում որոշակի մասնագիտությամբ կամ աշխատանքային որոշակի պայմաններով և կազմակերպություններում աշխատած ժամանակահատվածը (աշխատանքային ստաժը) արտոնյալ պայմաններով, մասնակի, երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժին չի գումարվում, սակայն հաշվի է առնվում ընդհանուր ստաժում։

38. Անդամ պետության իրավասու մարմնի կամ հաստատության (կազմակերպության) կողմից լրացվող ֆորմուլյարներում առկա տեղեկատվությունն ընդունվում է առանց լրացուցիչ փաստաթղթային հաստատման։

39. Մինչև 1992 թվականի մարտի 13-ն ընկած ժամանակահատվածի համար անդամ պետությունում տրված աշխատանքային ստաժի և (կամ) աշխատավարձի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերն ընդունվում են առանց հաստատումների, եթե դրանք լրացված կամ տրված են այն կարգին համապատասխան, որը գործել է դրանք լրացնելու կամ տալու օրվա դրությամբ:

40. Եթե մինչև 1992 թվականի մարտի 13-ն ընկած ժամանակահատվածի համար անդամ պետությունում տրված աշխատանքային ստաժի և (կամ) աշխատավարձի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը լրացված կամ տրված են դրանք լրացնելու կամ տալու օրվա դրությամբ գործող կարգի խախտմամբ, ապա ստաժը հաստատելու համար անդամ պետության իրավասու մարմնին ուղարկվում է հարցում՝ առանց «Հարցում» ֆորմուլյար ուղարկելու կամ «Հարցում» ֆորմուլյար ուղարկելու միջոցով։

41. 1992 թվականի մարտի 13-ից հետո ընկած ժամանակահատվածի համար անդամ պետությունում տրված աշխատանքային ստաժի և (կամ) աշխատավարձի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը (անդամ պետության տարածքում աշխատանքային ստաժը) հաստատելու համար սույն հավելվածի 40-րդ կետում նշված կարգով հարցում է կատարվում այդ անդամ պետության իրավասու մարմնին։

42. Սույն հավելվածի 40-րդ և 41-րդ կետերում նշված հարցմանը անդամ պետության իրավասու մարմինը պատասխանում է «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյար ուղարկելու միջոցով կամ առանց «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյար ուղարկելու՝ փոխանցելով իր տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, այդ թվում՝ կազմակերպություններից (հաստատություններից) ստացված տեղեկատվությունը (գործատուի տեղեկանքներ, արխիվի տված տեղեկանքներ և այլն)։

43. Սույն հավելվածի 40-րդ և 41-րդ կետերում նշված՝ անդամ պետության իրավասու մարմնից ստացված հարցմանը ծառայությունը պատասխանում է առանց ֆորմուլյար ուղարկելու (ուղարկելով արխիվային փաստաթղթեր) կամ ֆորմուլյար ուղարկելու միջոցով։ Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ստաժը հաստատվում է՝

1) արխիվային տեղեկանքներ կամ արխիվային տվյալներ (տեղեկություններ) պարունակող այլ փաստաթղթերով (այսուհետ՝ արխիվային փաստաթուղթ), ապա ուղարկվում են այդ փաստաթղթերը.

2) պետական մարմինների, այդ թվում՝ ծառայության, կողմից վարվող բազաների, ԵՏՄ կենսաթոշակների շտեմարանի տվյալներով, ապա պատասխանում է իր համար նախընտրելի եղանակով՝ «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյար ուղարկելու միջոցով կամ առանց «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյար ուղարկելու՝ անհրաժեշտության դեպքում կցելով արխիվային փաստաթղթերը։

44. 2021 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում աշխատանքային ստաժը հաստատելու մասին հարցումներն ուղարկվում են «Հարցում» ֆորմուլյարի միջոցով, պատասխանները տրվում են «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյար ուղարկելու միջոցով։

45. Անդամ պետության իրավասու մարմինից փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները) ռուսերենից տարբեր՝ այլ լեզվով ստացվելու դեպքում այդ մասին և փաստաթուղթը հայերեն կամ ռուսերեն թարգմանությամբ՝ նոտարական վավերացմամբ ներկայացնելու անհրաժեշտության մասին ծառայությունը տեղեկացնում է շահառուին կամ նրա ներկայացուցչին՝ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով։

46. Սույն հավելվածի 45-րդ կետում նշված փաստաթղթերը կարող են հաշվի առնվել կենսաթոշակի իրավունքը որոշելիս, եթե շահառուն կամ նրա ներկայացուցիչը ծառայություն է ներկայացրել դրանց՝ նոտարական կարգով վավերացված թարգմանությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են:

47. Եթե «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացրել է կամ անդամ պետության իրավասու մարմինն ուղարկել է հայկական կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, մահվան պատճառով չստացված կենսաթոշակը ստանալու համար, ապա ծառայությունը համապատասխան որոշումն ընդունում է սույն հավելվածի 19-րդ կետում նշված ժամկետում և այդ մասին տեղեկացնում է սույն հավելվածի 22-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով։

48. Հայկական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, կենսաթոշակի վճարումը դադարեցվում և վերսկսվում է օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառում ունենալու պահանջի փոխարեն կիրառելով համաձայնագրի որևէ անդամ պետությունում հաշվառում ունենալու պահանջը։ Համաձայնագրի որևէ անդամ պետությունում հաշվառում ունենալու մասին տեղեկատվությունը ծառայությունը ճշտում է՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներով, անդամ պետության դեպքում՝ «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյարն ուղարկելու միջոցով։

49. Հայկական կենսաթոշակի ավելի վճարված գումարներ հայտնաբերելու դեպքում այդ գումարները ծառայությունը հաշվարկում և հետ է գանձում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնում, բռնագանձում) օրենքով սահմանված կարգով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելի վճարված գումարները գանձելու (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու, բռնագանձելու) անհնարինության դեպքում ծառայությունն ուղարկում է «Կենսաթոշակի ավելի վճարված գումարի պահման մասին» ֆորմուլյարն այն անդամ պետության իրավասու մարմին, որը համաձայնագրի շրջանակներում կենսաթոշակ է վճարում՝ իր կողմից վճարվող կենսաթոշակից պահում իրականացնելու համար։ Այս դեպքում այդ անդամ պետության իրավասու մարմնի հետ փոխգործակցությունն իրականացվում է կարգով սահմանված կարգով։

50. Եթե նախորդ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարով ներկայացված կամ ստացված տվյալների փոփոխության մասին ծանուցելու համար շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացրել է կամ անդամ պետության իրավասու մարմինն ուղարկել է նոր «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյար, ապա ծանուցումն ընդունվում է ի տնօրինություն, իսկ դրա հիման վրա որևէ գործողություն կատարելու դեպքում այդ մասին տեղեկացնում է սույն հավելվածի 22-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով։

51. Հայկական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի կամ նրա ներկայացուցչի՝ կենսաթոշակի իրավունքին առնչվող տեղեկատվություն, այդ թվում՝ «Հարցում» ֆորմուլյարում նշված, ստանալու պահանջ առաջանալու դեպքում ծառայությունը «Հարցում» ֆորմուլյարի միջոցով հարցում է ուղարկում այն անդամ պետության իրավասու մարմին, որը կարող է տիրապետել այդ տեղեկատվությանը։ Պատասխանը ստացվում է «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյարի միջոցով։

52. Անդամ պետության կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուի կամ նրա ներկայացուցչի՝ կենսաթոշակի իրավունքին առնչվող տեղեկատվություն ի հայտ գալու (հայտնաբերելու) դեպքում ծառայությունը «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյարի միջոցով այդ մասին տեղեկացնում է այն պետության իրավասու մարմնին, որը վճարում է կենսաթոշակ։

53. Անդամ պետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու (բնակության վայրը փոխելու) հիմքով հայկական կենսաթոշակը վերահաշվարկվում է նախկին բնակության վայրի պետությունում բնակության վայրը փոխելու հիմքով այդ պետությունում կենսաթոշակը վերահաշվարկելու կամ հայկական կենսաթոշակն այդ պետությունում չվճարելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում։ Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է դիմելու օրվանից։

 

4. ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՀԱՍՏԱՏԵԼԸ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՐՑՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

54. Եթե անձը տարածքային կենտրոն դիմել է միաժամանակ մի քանի անդամ պետությունների կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար, լրացվում է մեկ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյար:

55. «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարում լրացվում է աշխատավորի՝ այն անդամ պետության տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի մասին տեղեկատվությունը, որի կենսաթոշակին հավակնում է շահառուն կամ որի տարածքում ձեռք բերված ստաժը պետք է հաշվառվի կենսաթոշակի իրավունքը համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով որոշելիս։ Այս դեպքում, ըստ անհրաժեշտության, կցվում են մինչ կենսաթոշակային իրավունքների հաշվառման մասով տեղեկատվական համակարգերը շահագործման մեջ դնելն ընկած ժամանակահատվածում այդ անդամ պետության տարածքում աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերը։

56. «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարին կից ներկայացվում են այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որի կենսաթոշակին հավակնում է շահառուն։

57. Շահառուի կամ նրա ներկայացուցչի տարածքային կենտրոն ներկայացրած «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը և փաստաթղթերը գրանցելու (ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան ներառելու_ օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը անդամ պետության իրավասու մարմին, որի կենսաթոշակին հավակնում է շահառուն, ուղարկում է՝

1) տարածքային կենտրոնի աշխատակցի կողմից սույն հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը և ներկայացված փաստաթղթերի լուսապատճենները կամ կարգով նախատեսված դեպքերում՝ բնօրինակ փաստաթղթերը.

2) «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյարը (այն դեպքում, երբ ուղարկելու օրվա դրությամբ ծառայությունը տիրապետում է այլ անդամ պետության իրավասու մարմնին տրամադրման ենթակա տեղեկատվության).

3) «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյարը (ուղարկելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատավորի ձեռք բերած և հաստատված աշխատանքային ստաժի մասով, եթե այն անհրաժեշտ է տրամադրել անդամ պետության իրավասու մարմնին՝ վերջինիս կողմից համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով շահառուի կենսաթոշակի իրավունքը որոշելու համար).

4) «Բժշկական հետազոտության մասին» ֆորմուլյարը և բժշկական փաստաթղթերի լուսապատճենները (հաշմանդամության կենսաթոշակի համար դիմելու դեպքում)։

58. Եթե «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացրել է անդամ պետության նշանակած կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու (վերականգնելու), մահվան պատճառով չստացված կենսաթոշակը ստանալու համար, ապա «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը և կից փաստաթղթերի լուսապատճենները, իսկ կարգով նախատեսված դեպքերում՝ բնօրինակ փաստաթղթերը, 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունն ուղարկում է այդ անդամ պետության իրավասու մարմին։

59. Կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող՝ իր ընդունած որոշման մասին անդամ պետության իրավասու մարմինը ծառայությանը տեղեկացնում է «Ընդունված որոշման մասին ծանուցում» ֆորմուլյարը, իսկ հաշմանդամության կենսաթոշակի դեպքում՝ նաև աշխատողի հաշմանդամության խմբի, ժամկետի և պատճառի (աշխատանքային գործության ունակության սահմանափակման աստիճանի) սահմանման կամ սահմանման մերժման վերաբերյալ ընդունված որոշումն ուղարկելու միջոցով:

60. Անդամ պետության իրավասու մարմնից ստանալու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում «Ընդունված որոշման մասին ծանուցում» ֆորմուլյարը, իսկ հաշմանդամության կենսաթոշակի դեպքում՝ նաև աշխատողի հաշմանդամության խմբի, ժամկետի և պատճառի (աշխատանքային գործունեության ունակության սահմանափակման աստիճանի) սահմանման կամ սահմանման մերժման վերաբերյալ ընդունված որոշումը ծառայությունն ուղարկում է շահառուի կամ նրա ներկայացուցչի էլեկտրոնային փոստին։

61. Աշխատանքային ստաժը հաստատելու համար «Հարցում» ֆորմուլյարը և փաստաթղթերն անդամ պետության իրավասու մարմնից ստանալու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը ֆորմուլյարն ուղարկած անդամ պետության իրավասու մարմնին «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյարն ուղարկելու միջոցով տեղեկացնում է՝

1) աշխատանքային ստաժը հաստատելու մասին (եթե Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժը հաստատվել է օրենսդրությամբ սահմանված կարգով).

2) ստաժի հաստատման անհնարինության մասին.

3) աշխատանքային ստաժի հաստատման համար լրացուցիչ միջոցառումների անցկացման (արխիվային փաստաթղթերի, տեղեկությունների ձեռք բերման) անհրաժետության մասին՝ սպառիչ տեղեկատվություն պարունակող «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյար ուղարկելու պլանավորվող ժամկետների նշմամբ։

62. Տեղեկատվություն տրամադրելու համար «Հարցում» ֆորմուլյարը և փաստաթղթերն անդամ պետության իրավասու մարմնից ստանալու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը ֆորմուլյարն ուղարկած անդամ պետության իրավասու մարմնին «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյար ուղարկելու միջոցով՝

1) տրամադրում է պահանջվող տեղեկատվությունը.

2) տեղեկացնում է տեղեկատության տրամադրման անհնարինության մասին (համապատասխան նշումը կատարում է ֆորմուլյարի 15-րդ կետում).

3) տեղեկացնում է տեղեկատության տրամադրման համար լրացուցիչ միջոցառումների անցկացման (արխիվային փաստաթղթերի, տեղեկությունների ձեռք բերման) անհրաժետության մասին՝ սպառիչ տեղեկատվություն պարունակող «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյար ուղարկելու պլանավորվող ժամկետների նշմամբ (համապատասխան նշումը կատարում է ֆորմուլյարի 15-րդ կետում)։

63. Եթե իր ուղարկած «Բժշկական հետազոտության մասին» ֆորմուլյարին և բժշկական փաստաթղթերի լուսապատճեններին ի պատասխան անդամ պետության իրավասու մարմնից ծառայությունն ստանում է աշխատավորի հաշմանդամության սահմանման մասին որոշումն ընդունելու համար լրացուցիչ բժշկական փաստաթղթեր տրամադրելու պահանջ, ապա ծառայությունն այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է աշխատողին՝ նրա էլեկտրոնային փոստին ուղարկած հաղորդագրության միջոցով։

64. Շահառուի կամ նրա ներկայացուցչի ներկայացրած լրացուցիչ բժշկական փաստաթղթերի լուսապատճենները 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունն ուղարկում է անդամ պետության իրավասու մարմնին։

 

5. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

65. Հայկական կենսաթոշակը ծառայությունը հաշվարկում է դրամով և վճարում է՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում (կենսաթոշակը նշանակված է ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` անձի հաշվառման հասցեի)՝ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափով՝ ԽՍՀՄ-ի, մինչև 2022 թվականը՝ Հայաստանի Հանրապետության և մինչև 2017 թվականի հունվարի 1-ը՝ անդամ պետության տարածքներում ձեռք բերած ստաժի (ներառյալ նշված ժամանակահատվածներում համապատախսան պետությունների տարածքներում օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ այլ գործունեության ժամանակահատվածների) համար․

2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (կենսաթոշակը նշանակված է ըստ անդամ պետության բնակության վայրի հասցեի)՝ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով 2021 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ձեռք բերված հայկական ստաժի հաշվարկված՝ կենսաթոշակի աշխատանքային մասի չափով:

66. Համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակը վճարվում է նախորդ եռամսյակի համար՝ մինչև այդ եռամսյակին հաջորդող եռամսյակի երրորդ ամսվա 1-ը:

67. Հայաստանի Հանրապետության տարածքում հայկական կենսաթոշակը, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով (հաշվի առնելով օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը)։

68. Անդամ պետությունից ստացված կենսաթոշակը, չվճարված կենսաթոշակի գումարը Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվում (վճարվում) է դրամով, կանխիկ կամ անկանխիկ եղանակով (հաշվի առնելով օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը)՝ հայկական կենսաթոշակը վճարելու՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

69. Հայաստանի Հանրապետության տարածքում կենսաթոշակը վճարվում է՝

1) անկանխիկ եղանակով բանկի միջոցով՝ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարի 10-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկի բանկային հաշվին փոխանցելու միջոցով․

2) կանխիկ եղանակով՝ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով։

70. Հայկական կենսաթոշակը, չվճարված կենսաթոշակի գումարը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարվում է կենսաթոշակառուի բնակության վայրի անդամ պետության իրավասու մարմնի միջոցով, որը կենսաթոշակն առաքում է այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դրամական միավորով:

71. Անդամ պետության իրավասու մարմնից «Կենսաթոշակի ավելի վճարված գումարի պահման մասին» ֆորմուլյարը ստանալու դեպքում ծառայությունը քննարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայկական կենսաթոշակից պահումներ կատարելու հարցը։ Ընդունած որոշման մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում «Ընդունված որոշման մասին ծանուցում» ֆորմուլյարն ուղարկվում է «Կենսաթոշակի ավելի վճարված գումարի պահման մասին» ֆորմուլյար ուղարկած անդամ պետության իրավասու մարմնին։

(հավելվածը լրաց. 19.01.23 N 78-Ն, փոփ. 01.06.23 N 842-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան