Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 481
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.06.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.1999

Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
«22» հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 1999 թվականի թիվ 481

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. (կետն ուժը կորցրել է 15.05.03 N 536-Ն)

 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության շրջանային և քաղաքային դատախազությունների աշխատողների թվաքանակն ավելացնելու մասին» N 43 որոշումը, 1995 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի, Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատների և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների թվաքանակի հաստատման մասին» N 368 որոշման 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության դատախազության մասով, և 1999 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության քննչական անձնակազմի թիվն ավելացնելու մասին» N 25 որոշումը:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 22-ից: