«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«15» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 466-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի երրորդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ախուրյան-Երվանդաշատ և Արաքս-Սուրմալու հիդրոլոգիական դիտակետերում հետազոտական ուսումնասիրությունների իրականացման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 2500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
(որոշումը փոփ. 25.11.04 N 1633-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 15 Երևան |