Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 09.07.2021
Ընդունող մարմին
Մալիշկա համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
19.01.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
19.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ

 

ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2021 թվականի N 06-Ն

 

2021 Թ. ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9,10, 11, 12 և 13 հոդվածների պահանջներով`

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

2021թ. Մալիշկա համայնքի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանել ըստ հավելվածների.

 

Ավագանիներ

 կողմ

 դեմ

 ձեռնպահ

Է. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ա. ԱԼՈՅԱՆ
Վ. ԳԻՎԱՐԳԻԶՅԱՆ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մ. Սարգսյան
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ 
Ա. Մարգարյան
Թ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ԳԱՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված

Մալիշկա համայնքի ավագանու

2021 թվականի հունվարի 19-ի

թիվ 1 նիստի թիվ 6-Ն որոշման

 
ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021Թ. ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
 
 

Տեսակը

Դրույքաչափը

/սահմանված օրենքով/

Ավագանու կողմից սահմանված դրույքաչափերը
/ՀՀ

դրամով/

1

2

3

4

ՎՃԱՐՆԵՐ

1.

համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու հետ վերցնելու և

վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար համայնքի մատուցած ծառայությունների

դիմաց փոխհատուցման վճար

 

մինչև 1500 մ2

2000

/երկու հազար/

1500 մ2-10000 մ2

5.000

/հինգ հազար/

10000 մ2-ից ավելի

10.000

/տաս հազար/

2.

Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 

5000

/Հինգ հազար/

3.

Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին վերնիսաժներին մասնակցելու համար՝համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 

 5000

/հինգ հազար/

4.

համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար՝ աղբահանության վճարը համայնքի ավագանու կողմից սահմանվում է

 ա/ ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում  անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող

 յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական

100

 /մեկ հարյուր /

5.

Աղբահանության և սանիտարական մաքրման Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի

համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհայտ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար՝աղբահանության վճարը համայնքի ավագանու կողմից սահմանվում է «Աղբահանության և սանիտարական մաքրման» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում

   

 Ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար

1500

/Մեկ հազար հինգ հարյուր/

6.

Համայնքում առկա ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական, հանրային, ծառայությունների մատուցման, արտադրական, արդյունաբերական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է

 Առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար

30

/երեսուն/

հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար

20

/քսան/

Արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար

10

/տասը/

Կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար

4

/չորս/

7.

համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով.

 

3500

/երեք հազար հինգ հարյուր/

8.

համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար մինչև հինգ հարյուր դրամ փոխհատուցման վճար

 

1000

/մեկ հազար/

9

Նոր հասցեի տրման, ինչպես նաև հասցեների ճշտման և փոփոխման որոշումների համար վճար

 

500

/ հինգ հարյուր /

10

 Համայնքի վարչական տարածքում արոտավարձ է սահմանվում արոտավայրերի տարեկան զուտ եկամտի 20%-ի չափով` հաշված մեկ պայմանական միավոր անասնագլխաքանակի համար` 1հա չափաբաժնով: Այն անասունների համար, որոնք արոտների սեզոնի ընթացքում տեղափոխվում են արտագնա արոտների, արոտավարձը կհաշվարկվի 50%-ի չափով՝ անասնատիրոջ դիմումի առկայության դեպքում: Ըստ բնակավայրերի արոտավարձի միջին չափ է սահմանվում.

 

500

/հինգ հարյուր/

11

Համայնքի անասնաբույժի կողմից մատուցվող անասնաբուժական ծառայությունների վճար սահմանվում է

Կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվություն

500 /հինգ հարյուր/

Ծննդօգնություն

Թեթև միջամտություն

Ծանր միջամտություն

2000/ երկու հազար/

4000 /չորս հազար/

Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում` կախված կենդանու տեսակից (բացառությամբ՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» Պետական ծրագրում ընդգրկված Հակաանասնահամաճարակային միջոցառումներ)

Մանր կենդանի 50 /հիսուն/

Խոշոր կենդանի 100 /հարյուր/

Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար

500 /հինգ հարյուր/

Ախտահանություն

1 քառ. մետր 150 /հարյուր հիսուն/

Միջատազերծում (դիզինսեկցիա)

1 քառ. մետր 150 /հարյուր հիսուն/

Կրծողների դեմ պայքար (դեռատիզացիա)

1 քառ. մետր 200 /երկու հարյուր/

Արհեստական սերմնավորում

կովեր 6000 /վեց հազար/

Խոզեր 15000 /տասնհինգ հազար/

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ԳԱՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված 1

Մալիշկա համայնքի ավագանու

2021 թվականի հունվարի 19-ի

թիվ 1 նիստի թիվ 6-Ն որոշման

 

ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

 

Տեսակը

Ավագանու կողմից սահմանված դրույքաչափերը

ՀՀ դրամով

1

2

3

4

ՏՈՒՐՔԵՐ

1

Մալիշկա համայնքի տարածքում ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար

ա) հիմնական շենքերի և շինությունների համար`

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր

մակերես ունեցող հասարակական և արտադրական

նշանակության շենքերի և շինությունների համար

7500

/յոթ հազար հինգ հարյուր/

բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

15000

/տասնհինգ հազար/

500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

25000

/քսանհինգ հազար/

1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

25000

/քսանհինգ հազար/

3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների

համար՝

50000

/հիսուն հազար/

գ) ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`

մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

1500

/հազար հինգ հարյուր/

20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես

ունեցող շենքերի և շինությունների համար

2500

/երկու հազար հինգ հարյուր/

2

Մալիշկա համայնքի տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների

վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության

թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում`ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն`

1500

/հազար հինգ հարյուր/

3

Մալիշկա համայնքի տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`

Քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվություն համար`

2500

/երկու հազար հինգ հարյուր/ դրամ

4

Մալիշկա համայնքի տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար, յուրաքանչյուր

եռամսյակի համար՝

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

2000

/երկու հազար/

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական

շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

5000

/հինգ հազար/

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

6500

/վեց հազար հինգ հարյուր/

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր

մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական

շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

10000

/տասը հազար /

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

12500

/տասներկու հազար հինգ հարյուր/

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

37500

/երեսունյոթ հազար հինգ հարյուր/

բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար, յուրաքանչյուր

եռամսյակի համար՝

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

2000

 /երկու հազար/

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինություններ ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

5000

/հինգ հազար մեկ/

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

6500

/վեց հազար հինգ հարյուր /

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

10000

/տասը հազար/

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

12500

/տասներկու հազար հինգ հարյուր/

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

37500

/երեսունյոթ հազար հինգ հարյուր/

5

Մալիշկա համայնքի տարածքում՝ համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

ա. հիմնական շինությունների ներսում՝

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

2500

/երկու հազար հինգ հարյուր/

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

4500

/չորս հազար հինգ հարյուր/

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

6500

/վեց հազար հինգ հարյուր/

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

10000

/տասը հազար/

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

15000

/տասնհինգ հազար/

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

25000

/քսան հինգ հազար/

բ. ոչ հիմնական շինությունների ներսում`

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

500

/հինգ հարյուր/

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

750

/յոթ հարյուր հիսուն/

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

1500

/հազար հինգ հարյուր/

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

2500

/երկու հազար հինգ հարյուր/

6

Ավագանու կողմից սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան՝ Մալիշկա համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար` յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

1000

/մեկ հազար/

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

1750

/հազար յոթ հարյուր հիսուն/

գ. սոցիալական գովազդի համար՝

0

/զրո/

դ. այլ արտաքին գովազդի համար

750

/ յոթ հարյուր հիսուն/

ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25%-ի չափով.

185

/հարյուր ութանասուն հինգ/

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%-ի

չափով:

75

/յոթանասունհինգ/

7

Մալիշկա համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար, օրացույցային տարվա համար`

հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային գազերի համար` ընթացիկ տարվա համար

50000

/հիսուն հազար/

8

Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար

 

10 000

/տասը հազար/

9

Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

 

60 000

/վաթսուն հազար/

 10

Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

 

50 000

/հիսուն հազար/

11

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար

 

350

/երեք հարյուր հիսուն/

12

 Համայնքի տարածքում կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի գործունեության թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

 

15 000

/տասնհինգ հազար/

Սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերը հաշվարկվել են 0.5 գործակցի կիրառմամբ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ԳԱՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան