Գլխավոր տեղեկություն
Համար
N 2127-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«11» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2002 թվականի N 2127-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊՈՄՊԱԿԱՅԱՆ ԵՎ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Շորժայի գյուղական համայնքի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի ջրամատակարարման ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում գտնվող պոմպակայանն ու մաքրման կայանը և դրանք անհատույց օտարել Շորժայի գյուղական համայնքին` վերանորոգելու և շահագործելու համար նշված գույքի արժեքի ու առաջացող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

(1-ին կետը փոփ. 23.04.03 N 449-Ն)

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ սահմանված կարգով ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքի պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ    

 Ա. Մարգարյան

 

 

2003 թ. հունվարի 8
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.04.2003, N 449-Ն 30.05.2003, N 2127-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան