Գլխավոր տեղեկություն
Համար
N 1596-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 18.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1596-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 38-րդ կետը 3.2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.3-րդ ենթակետով.

«3.3) ծրագրի շրջանակներում մասնակի կսուբսիդավորվի հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ կանխավճարը.».

2) 40-րդ կետում`

ա․ 3.3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝

3.4-րդ և 3.5-րդ ենթակետերով.

«3.4) հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.0 մլն դրամը սուբսիդավորվում է.

3.5) յուրաքանչյուր տնտեսավարողի համար հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսի սուբսիդավորման հանրագումարը չի կարող գերազանցել 4.0 մլն դրամը.»,

բ. 5-րդ ենթակետում «դ» և «ե» պարբերություններում նշված գործունեության ոլորտների» բառերը փոխարինել «ե» պարբերությունում նշված գործունեության ոլորտի» բառերով,

գ. 14-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) 41.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.3-րդ կետով.

«41.3. Ծրագրի շրջանակներում տնտեսավարողների կողմից հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1) սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում է հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողը, մինչև ձեռք բերվող սարքավորումների վերաբերյալ ՖԿ-ին համապատասխան հայտ ներկայացնելը, կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու նպատակով էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով՝ N 5 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` դիմումին կցելով ձեռք բերվող սարքավորումներ արտադրող և (կամ) իրացնող կազմակերպության կողմից տրամադրված ձեռք բերվող սարքավորումների արժեքները հավաստող փաստաթուղթ` գնային առաջարկ կամ նախնական հաշիվ-ապրանքագիր, սարքավորումների տեխնիկական բնութագրերը և ներմուծման դեպքում՝ բեռնափոխադրման գնային առաջարկ.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումը մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ դիմումի վերադարձման մասին՝ կրկին ներկայացնելու հնարավորությամբ.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնությունը տրամադրվում է, եթե դիմումատուի կողմից ներկայացվել են սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը.

4) սույն կետի 2-րդ ենթակետում նշված դիմումը վերադարձվում է, եթե սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացվել է թերի լրացված կամ ներկայացված դիմումը չի համապատասխանում N 5 ձևին, կամ բացակայում է սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկը։ Այս դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գրավոր պատասխանում նշում է դիմումում առկա շտկման ենթակա սխալները կամ համալրման ենթակա փաստաթղթերը և առաջարկում դիմումատուին ներկայացնել սույն կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան նոր դիմում.

5) սույն կետի 2-րդ ենթակետով տրամադրված համաձայնությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն համաձայնությունը հայտի հետ միասին ներկայացնում է ՖԿ-ին.

6) ՖԿ-ի կողմից լիզինգի հայտն ընդունելուց և ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարի չսուբսիդավորվող մասը ՖԿ-ին վճարելուց հետո շահառուն N 6 ձևին համապատասխան հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ ձեռք բերվող սարքավորման համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու նպատակով, որին կցում է ՖԿ-ի հետ կնքված լիզինգի տրամադրման պայմանագրի պատճենը և ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարի չսուբսիդավորվող արժեքի չափով կանխավճարի վճարումը հիմնավորող ՖԿ-ի կողմից տրամադրված համապատասխան փաստաթուղթը.

7) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը N 6 ձևին համապատասխան հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է կանխավճարի սուբսիդիայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր և ձեռք բերվող սարքավորման համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցում է ՖԿ-ին՝ նշելով շահառուի տվյալները կամ շահառուի ՖԿ-ում գործող համապատասխան հաշվեհամարին։ Լիզինգի առարկայի արժեքի վերջնական ձևավորումից հետո կանխավճարի արժեքում փոփոխություններ առաջանալու դեպքում՝ ՖԿ-ն 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն է փոխանցում ավելի վճարված կանխավճարի սուբսիդավորման գումարը, իսկ կանխավճարի արժեքի լրացման անհրաժեշտության դեպքում՝ պարտավորությունը կրում է լիզինգառուն.

8) սարքավորումները լիզինգառուին տրամադրելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում գրավոր տեղեկատվություն ՖԿ-ի կողմից սարքավորումների տրամադրման և շահագործման մեկնարկի նախատեսվող ամսաթվերի վերաբերյալ։ Անհրաժեշտությամբ պայմանավորված, լիզինգառուն ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից պահանջված այլ փաստաթղթեր։».

4) 42.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 42.3-րդ կետով.

«42.3. Հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ սուբսիդավորված կանխավճարի գումարը լիզինգառուի կողմից ենթակա է վերադարձման, եթե սարքավորումը ձեռք է բերվել սույն ծրագրի պայմանների խախտմամբ կամ ձեռք բերված սարքավորումը չի ապահովում հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության գործընթացը, կամ լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել սույն ծրագրի 41.3-րդ կետի 8-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը, կամ չի պահպանել շահագործման մեկնարկի նախատեսված ժամկետը։».

5) 53-րդ, 54-րդ կետերը և N 1 աղյուսակն ուժը կորցրած ճանաչել.

6) N 4 ձևից հետո լրացնել նոր՝ NN 5 և 6 ձևերով՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1596-Լ որոշման

 

«Ձև N 5

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

..............………………………… ....-ից

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը,

 կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

 

ԴԻՄՈՒՄ

 

Հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության նպատակով ձեռք բերվող սարքավորման համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու վերաբերյալ

 

Տեղեկացնում եմ, որ ՀՀ ………………………… մարզի ……….. համայնքի տարածքում

----------------------------------------------------------------------------------------------------------------------ն

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

նպատակ ունի զբաղվել հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում՝ հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության նպատակով ցանկանում է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, որի հետ կապված արժեքները հավաստող փաստաթղթերը և տեխնիկական բնութագրերը կցվում են։

Խնդրում եմ Ձեր համաձայնությունը լիզինգով ձեռք բերվող սարքավորումների կանխավճարի սուբսիդավորման հարցում։

Առդիր՝ .... էջ։

 

 Ստորագրող

................................

(պաշտոնը)

................................

(ստորագրությունը)

..... ..................... 20   թ.

 

..............................................

(անունը, ազգանունը)

 

Ձև N 6

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

..............………………………… ... -ից

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը,

կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

 

Հ Ա Յ Տ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու վերաբերյալ

 

NN

ը/կ

Լիզինգառու

Լիզինգով ձեռք բերվող սարքավորում

Լիզինգ տրամադրող ֆինանսական կառույցի անվանումը

Ֆինանսական կառույցում շահառուի գործող համապա-տասխան հաշվեհամարը

անվանումը կամ անունը, ազգանունը

գործու-նեության վայրի հասցեն

անվա-նումը

քանակը (հատ)

արժեքը (մլն դրամ)

կանխա-վճարի 20 տոկոսի չափը
(մլն դրամ)

կանխա-վճարի սուբսիդա-վորման չափը (մլն դրամ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

                   

 

 Ստորագրող

................................

(պաշտոնը)

................................

(ստորագրությունը)

 

..... ..................... 20   թ. »:

 

..............................................

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան