Գլխավոր տեղեկություն
Համար
N 912-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 912-Ա

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի՝

1. Հաստատել «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-229-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


 

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 912-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունման ենթակա իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական հիմքը

1.

«ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող

վճարովի ծառայությունների

սակագները հաստատելու և

Հայաստանի

Հանրապետության

կառավարության 2002

թվականի ապրիլի 25-ի

N 919-Ն որոշումն ուժը կորցրած

ճանաչելու մասին»

N 733-Ն որոշման մեջ փոփոխություն

կատարելու մասին» ՀՀ

կառավարության որոշման

նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

2023 թվականի

սեպտեմբերի

1-ին

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ արդարադա-տության

նախարարություն

«Նոտարիատի մասին»

օրենքում լրացումներ և

փոփոխություն կատարելու

մասին»

ՀՕ-229-Ն օրենքի

3-րդ հոդվածով լրացվող

«Նոտարիատի մասին»

օրենքի 82.6-րդ հոդվածի

5-րդ մաս

2.

«Նոտարների միջև գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումների հավասարաչափ բաշխման և վերաբաշխման չափանիշները և կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի

ընդունում

2023 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ արդարադա-տության նախարարություն

«Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-229-Ն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող

«Նոտարիատի մասին» օրենքի 82.5-րդ հոդվածի 2-րդ մաս

3.

«Նոտարների միջև գումարի

բռնագանձման պահանջով

կարգադրություն արձակելու

մասին դիմումների բաշխման

և վերաբաշխման

համակարգչային ծրագրի

շահագործման կարգը

սահմանելու մասին» ՀՀ

արդարադատության

նախարարի հրամանի

ընդունում

2023 թվականի

սեպտեմբերի

2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ արդարադա-տության

նախարարություն

«Նոտարիատի մասին»

օրենքում լրացումներ և

փոփոխություն կատարելու

մասին» ՀՕ-229-Ն օրենքի

3-րդ հոդվածով լրացվող

«Նոտարիատի մասին»

օրենքի 82.5-րդ հոդվածի

1-ին մաս

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան