Basic information
Number
թիվ 42
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.02.1995-01.05.1995)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
24.02.1995
Signing date
24.02.1995
Effective date
24.02.1995
Interrupt date
01.05.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 1995 թվականի թիվ 42

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 106 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների ԵՎ կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներից կանխիկ դրամով դուրս գրելու մասին» կարգում փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 106 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներից կանխիկ դրամով դուրս գրելու մասին» կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հաճախորդներն իրենց հաշվարկային և ընթացիկ հաշիվներից կանխիկ դրամ (անկախ նպատակից) կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 17-ի թիվ 30 որոշման առաջին կետով նախատեսված թիվ 2 քարտադարանի վճարային փաստաթղթերի բացակայության դեպքում:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 106 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներից կանխիկ դրամով դուրս գրելու մասին» կարգի 3-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


քաղ. Երևան
թիվ 42