Basic information
Number
N 1106-Լ
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.09.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է կայքում 27.09.2022
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
27.09.2022
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.09.2022
Effective date
28.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1106-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 565-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները սահմանելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին հանձնարարություններ տալու իրավասություն վերապահելու մասին» N 565-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը համակարգում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի, այդ թվում՝ ոլորտային քաղաքականությունից բխող, կենսագործմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը և ընթացիկ հարցերը՝ հետևյալ ոլորտներում».

2) 1-ին կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15) բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն.».

3) 1-ին կետի 18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18) հանրային ծառայություն, այդ թվում՝ քաղաքացիական ծառայություն.».

4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է ոլորտային ռազմավարությունների, ռազմավարական ծրագրերի և դրանցից բխող իրավական ակտերի նախագծերի մշակմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ հետևյալ ոլորտներում».

5) 3-րդ կետի 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, կապ և հեռահաղորդակցություն».

6) 3-րդ կետի 17-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17) հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային ծառայությունների մատուցման, պետական հատվածում մարդկային կապիտալի զարգացման բարեփոխումներ».

7) 3-րդ կետի 18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18) որպես գլխավոր տեղեկատվական համակարգող՝ տեղեկատվական համակարգերի ու թվայնացման, էլեկտրոնային հասարակության, տնտեսության և էլեկտրոնային կառավարման բարեփոխումներ».

8) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է նաև՝

1) միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրասիական զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքները.

2) միջազգային կառույցների և կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ), Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), ինչպես նաև՝ գործընկեր պետությունների զարգացման ինստիտուտների հետ սոցիալ-տնտեսական և ոլորտային բարեփոխումների գծով համագործակցության աշխատանքները:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

27.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation