ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 613-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐԻ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 107,588,118 դրամ ընդհանուր արժողությամբ «Հումանիտար աջակցություն Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերի տուժած բնակչությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
04.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 613-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐԻ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերում 2023 թվականի հունիս ամսին հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով տուժած 560 անապահով տնային տնտեսության կարիքների գնահատում և աջակցության ցուցաբերում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատման արտոնություններից օգտվելու նպատակով |
3. |
Բարեգործը |
Կարմիր Խաչի Միջազգային Ֆեդերացիա |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզեր Բնագավառը` սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
107,588,118 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով տուժած բնակավայրերի (Ստեփանավան, Լոռի Բերդ, Ուռուտ, Բովաձոր, Արևաշող, Մեծ Այրում, Իջևան) (ըստ նախնական տվյալների) առավել խոցելի 560 տնային տնտեսություններ կստանան կանխիկ աջակցություն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու նպատակով։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է համայնքապետարանների և մարզպետի աշխատակազմերի հետ իրականացվող կարիքի գնահատումից և շահառուների գրանցումից հետո։ Բացի նշված գնահատումները՝ համայնքների հետ հանդիպումներ են տեղի ունենալու նաև ջրի միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների և դրանց կանխարգելման, ինչպես նաև աղետների ռիսկի իրազեկման, մասնավորապես կլիմայական մարտահրավերների վերաբերյալ։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի հոկտեմբեր 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողություններն են ` 1. Կարիքի գնահատում և շահառուների գրանցում - նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, 2. Դրամային աջակցության տրամադրում – 87,640,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի հոկտեմբեր 31-ն ընկած ժամանակահատվածում, 3. Կրթական նյութերի տպագրություն՝ 1,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, 4. Գնահատման և հետբաշխման մոնիթորինգ, «Քաղած դասեր» սեմինարի կազմակերպում - 2,500,311 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում, 5. Անձնակազմի և կամավորների տեղափոխման համար վառելիքի ձեռքբերում – 800,107 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, 6. Կամավորների ճանապարհածախսի փոխհատուցում՝ 1,485,305 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի հոկտեմբեր 31-ն ընկած ժամանակահատվածում, 7. Աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 6,863,100 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի հոկտեմբեր 31-ն ընկած ժամանակահատվածում, 8. Մարզային մասնաճյուղերի համար հաղորդակցման, և պահպանման ծախս՝ 7,299,295 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի հոկտեմբեր 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր` 1. Անձնակազմի և կամավորների տեղափոխման համար վառելիքի ձեռքբերում - 800,107 դրամ, 2. Կրթական նյութերի տպագրություն՝ 1,000,000 դրամ արժողությամբ, 3. «Քաղած դասեր» սեմինարի կազմակերպում, հյուրանոցային ծառայության ձեռքբերում - 1,500,311 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական և պահպանման ծախսեր` 14,962,502 դրամ արժողությամբ, որը ներառում է աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 6,863,100 դրամ, վառելիքի, մարզային մասնաճյուղերի համար հաղորդակցման և պահպանման ծախս՝ 8,099,402 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզպետի աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ավարտական հաշվետվություններ են ներկայացվելու Կարմիր Խաչի Միջազգային Ֆեդերացիային։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշման 25 կետի համաձայն, նույն որոշմամբ սահմանված ծավալով ու պարբերականությամբ ներկայացվելու են տեղեկություններ լիազոր մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
04.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.10.2023, N 726-Ա | 21.10.2023, N 613-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|