Basic information
Number
թիվ 25
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.02.1995-13.03.1995)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
15.02.1995
Signing date
15.02.1995
Effective date
15.02.1995
Interrupt date
13.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 1995 թվականի թիվ 25

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման մասին

 

Հաշվի առնելով սղաճի ներկայիս տեմպերը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կազմակերպվող միջբանկային վարկային սակարկությունների արդյունքները, ինչպես նաև տնտեսությունում վարկային ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. 1995 թվականի փետրվարի 10-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել տարեկան 120 տոկոս` նախկին 210 տոկոսի փոխարեն:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացած վարկային ռեսուրսների հաշվին բանկերի կողմից իրենց հաճախորդներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների և վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջև առավելագույն տարբերություն (մարժա) չի սահմանվում:

3. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման մասին»
N 79 որոշումը:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation