ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1577-Ա
ԱԶԱՏԻ ԵՎ ԱՊԱՐԱՆԻ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՄԵՌՅԱԼ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՄԱՍՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 3-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանն Ազատի ջրամբարի 9.2 մլն մ3 մեռյալ ծավալից մինչև 5 մլն մ3 ջրաքանակի ջրառի իրականացումը՝ սակավաջրությամբ պայմանավորված ոռոգման ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով:
2. Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանն Ապարանի ջրամբարի 10 մլն մ3 մեռյալ ծավալից մինչև 4 մլն մ3 ջրաքանակի ջրառի իրականացումը՝ սակավաջրությամբ պայմանավորված ոռոգման ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |