Գլխավոր տեղեկություն
Համար
N 1563-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1563-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 692-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.1» ենթակետը և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակիցների գիշերավարձի ու սննդի ընդունման չափը, Հայաստանի Հանրապետության առաջնությունների մրցանակակիրների և նրանց մարզիչների դրամական պարգևատրման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնամարզական հավաքի օրական կեցության վճարի չափը, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս ճանապարհորդելիս սննդի ընդունման չափը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուսումնամարզական հավաքի և (կամ) միջազգային միջոցառմանը մասնակցության հետ կապված ծախսերը հաշվարկելու մասին» N 692-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման վերնագրում «գիշերավարձի ու սննդի ընդունման չափը» բառերը փոխարինել «գիշերավարձի ու սննդի օրական վճարի չափը» բառերով, իսկ «ճանապարհորդելիս սննդի ընդունման չափը» բառերը՝ «ճանապարհորդելիս սննդի վճարի չափը» բառերով.

2) որոշման նախաբանը «Հայաստանի» բառից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.1» ենթակետը՝» բառերով.

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «ընդունման» բառը փոխարինել «օրական վճարի» բառերով.

4) որոշման 2-րդ կետում «մինչև 9800 դրամ» բառերը փոխարինել «մինչև 16300 դրամ, որի մեջ ներառվում է սնունդ՝ համաձայն ֆեդերացիայի կողմից ներկայացված սննդակարգի և կալորիականության:» բառերով.

5) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «2000» թիվը փոխարինել «3300» թվով, իսկ «ընդունման» բառը՝ «վճարի» բառով.

6) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «10» թիվը փոխարինել «16,7» թվով, իսկ «ընդունման» բառը՝ «վճարի» բառով.

7) որոշման 4-րդ կետում «ընդունումը» բառը փոխարինել «վճարի չափը» բառերով.

8) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: Սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող N 1 հավելվածի 3-րդ կետի գործողությունը տարածվում է 2023 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1563-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

մայիսի 13-ի N 692-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող տարբեր տարիքային խմբերի միջազգային մրցաշարերի (բացառությամբ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների) մասնակիցների գիշերավարձի օրական չափը՝ մեկ մասնակցի համար՝

1) մինչև 8000 դրամ` ծախսերը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.

2) 5000 դրամ՝ առանց ծախսերը հաստատող փաստաթղթի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող տարբեր տարիքային խմբերի միջազգային մրցաշարերի (բացառությամբ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների) մեկ մասնակցի՝ մարզիկի սննդի օրական վճարի չափը՝

1) 5000 դրամ՝ մեծահասակների մրցաշարի մասնակցի համար.

2) 4100 դրամ՝ երիտասարդների մրցաշարի մասնակցի համար.

3) 3300 դրամ՝ պատանիների մրցաշարի մասնակցի համար.

4) 4100 դրամ՝ մեծահասակների, երիտասարդների և պատանիների մրցաշարի այլ մասնակցի համար (մարզիչ, մրցավար, բժիշկ):

3. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի մասնակցության հետ կապված ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձը, սննդի օրական վճարի չափը, հաշվարկվում է համաձայն տվյալ միջոցառման միջազգային ֆեդերացիայի հրավերի` տվյալ բյուջետային տարում հատկացված ֆինանսական միջոցների շրջանակում:»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական: