Basic information
Number
թիվ 23
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.02.1995-01.01.1997)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
15.02.1995
Signing date
15.02.1995
Effective date
15.02.1995
Interrupt date
01.01.1997

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 1995 թվականի թիվ 23

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման ԵՎ գործունեության» կարգում փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Կարգի 5-րդ կետի «փոխանակման կետ բացելու թույլտվության» բառերը փոխարինել «փոխանակման կետի արտոնագիրը» բառերով:

2. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Յուրաքանչյուր փոխանակման կետի արտոնագրման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը համապատասխան բանկի թղթակցային հաշվից իր եկամուտների հաշվին է գանձում վճար` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով»:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation