ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1564-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Հափշտակված, կորած և (կամ) հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի հաշվառման, հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 1182-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 17-րդ կետում «կառավարության աշխատակազմը» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը» և «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ազգային անվտանգության ծառայությունը» և «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն» բառերով,
բ. 17-րդ կետը «ոստիկանության ստորաբաժանումները» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը,» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի N 2 ձևի՝
ա. ամբողջ տեքստից հանել «ԿԱ» հապավումը,
բ. 15-րդ կետում «ՀՀ հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով,
գ. 15-րդ և 21-րդ կետերում «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության» և «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարության» և «ՀՀ ներքին գործերի նախարարություն» բառերով,
դ. 21-րդ կետում «քրեական հետախուզության ծառայություն» և «Ոստիկանության պարեկապահակետային ծառայություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «քրեական ոստիկանության գլխավոր վարչություն» և «ոստիկանության պարեկային ծառայություն» բառերով, իսկ «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն» բառերը հանել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական: