Գլխավոր տեղեկություն
Համար
N 1480-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2023 թվականի N 1480-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղ. Երևան, Կենտրոն, Արշակունյաց պողոտա 4 հասցեում գտնվող շենքի 10-րդ հարկից 70.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) 1 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արեգ-93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը՝ Նորքի Այգիներ 275, Երևան 0047, Հայաստան) գրահրատարակչական գործունեություն իրականացնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրում որպես պայման սահմանելով, որ՝

1) ընկերությունը յուրաքանչյուր տարի, մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված չափորոշիչներին ընկերության գործունեության ցուցանիշների համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր.

2) անհատույց օգտագործման տրամադրված՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը կարող է օգտագործվել միայն ընկերության կողմից իրականացվող գրահրատարակչական գործունեությունը կազմակերպելու նպատակով.

3) անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձանց.

4) պայմանագրում նշված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման.

5) պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան