Գլխավոր տեղեկություն
Համար
N 1566-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.23/45(220) Հոդ.1045
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1566-Ն

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 14.09.23 N 1542-Ն)

 

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 21.04.23 N 557-Ն)

1. Հաստատել քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 14.09.23 N 1542-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
(վերնագիրը լրաց. 14.09.23 N 1542-Ն)

1. Կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրեր, փաստաթղթեր և արժեթղթեր, որոնք ենթակա են կենտրոնացված հաշվառման` քրեագիտական տեղեկատվությունների տվյալների զանգվածում

2. Հափշտակման հնաոճ առարկաներ և մշակութային արժեքներ

3. Հափշտակված, կորած, վերահսկողությունից դուրս մնացած և հայտնաբերված զենք ու ռազմամթերք

4. Հետախուզվող տրանսպորտային միջոցներ

5. Տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների գրանցման վկայագրեր

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) կողմից տրվող ավտոտրանսպորտային միջոցներ վարելու ազգային և միջազգային վկայականներ

(6-րդ կետը փոփ. 14.09.23 N 1542-Ն)

7. Տրանսպորտային միջոցների համարանիշեր

8. Տրանսպորտային միջոցների տարանցիկ համարանիշեր

9. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցնելու մասին կտրոններ

10. Վարչական իրավախախտման դեպքում վերցված վարորդական իրավունքի վկայականների փոխարեն տրվող ժամանակավոր թույլտվության կտրոններ

11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրեր

12. Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրեր

13. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայականներ

14. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողների վկայականներ

15. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց ճամփորդական փաստաթղթեր

16. Ոստիկանության կողմից տրվող լիցենզիաներ

17. Ոստիկանության կողմից տրվող թույլտվություններ

18. Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից արտադրված պետական կնիքներ

19. Իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ առկա զենքեր (բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինությունում առկա զենքերի)

20. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտադրված պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքավորումներ

(հավելվածը խմբ. 25.12.08 N 1551-Ն, փոփ. 03.09.10 N 1110-Ն, 18.03.11 N 270-Ն, լրաց. 21.04.23 N 557-Ն, լրաց. փոփ. 14.09.23 N 1542-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան