Գլխավոր տեղեկություն
Համար
N 7-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 10.02.2021
Ընդունող մարմին
Վերին Պտղնի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
29.01.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
29.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ N 7-Ն

 

ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 63-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներով

 

Համայնքի ավագանին որոշում է.

 

1. Վերին Պտղնի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 63-Ն որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -3

1.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՇՈՏ
2. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ
3. ՄՈՎՍԵՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

 Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Հավելված

Վերին Պտղնի համայնքի

ավագանու 2021 թվականի

հունվարի 29-ի N 7-Ն որոշման

 

Հավելված

Վերին Պտղնի համայնքի

ավագանու 2020 թվականի

դեկտեմբերի 28-ի N 63-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան