ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
Եղվարդի համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 98-Ն
ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32 հոդվածի 5-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Եղվարդ համայնքի 2021 թվականի բյուջեն`
1) Եկամուտների գծով 1179995.0 հազար դրամ.
2) ծախսերի գծով 1179995.0 հազար դրամ.
2. Հաստատել համայնքի 2021 թվականի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված N 1-ի:
3. Հաստատել համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` համաձայն հավելված N 2-ի:
4. Հաստատել համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված N 3-ի:
5. Հաստատել համայնքի 2021 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված N 4-ի:
6. Հաստատել համայնքի 2021 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված N 5-ի:
7. Համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից կատարվող հնարավոր վերաբաշխումների չափաքանակը սահմանել 2021 թվականի բյուջեի ընդհանուր ծավալի 20 %-ի չափով:
Կողմ -11
ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՇԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԱՎՐԵՆՏԻ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍՐԱՊ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար` |
Ն. Սարգսյան |
Հավելված 1 |
Հավելված 2 |
Հավելված 3 |
Հավելված 4 |
Հավելված 5 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: