Basic information
Number
N 3
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.01.1995-01.10.1995)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
20.01.1995
Signing date
20.01.1995
Effective date
20.01.1995
Interrupt date
01.10.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 1995 թվականի թիվ 3

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի դեկտեմբերի 30-ին հաստատված «Հանրապետական բյուջեի հաշվին պահվող կազմակերպությունների սպասարկման համար բանկերին անվճար կանխիկ դրամական ամրացումներ տրամադրելու» կարգում փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

ա) կարգի վերնագիրը վերաշարադրել հետևյալ կերպ. «Հանրապետական բյուջեի հաշվին պահվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության, սոցիալական ապահովագրության ֆոնդերի սպասարկման համար բանկերին անվճար կանխիկ դրամական ամրացումներ տրամադրելու» կարգ.

բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ կերպ. «Բանկերը ամիսը մեկ անգամ (մինչև հաջորդ ամսվա 5-ը), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում տեղեկանք` տվյալ ամսում հանրապետական բյուջեի հաշվին պահվող կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության, սոցիալական ապահովագրության ֆոնդերի միջոցների հաշվին վճարված կանխիկ գումարների մասին»:


քաղ. Երևան
թիվ 3

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation