Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-407-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.11.2002-01.01.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.14/33(208) Հոդ.737
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության, որպես պետական ծառայության հատուկ տեսակ, կազմակերպման և իրականացման, հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի, հարկային ծառայության առանձնահատկությունների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

2. Հարկային ծառայության աշխատողների աշխատանքային իրավունքներին և պարտականություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի (այսուհետ` հարկային մարմին) և դրանում հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում հարկային մարմնի քաղաքացիական ծառայողների, վարչատեխնիկական կամ այլ սպասարկման գործառույթներ իրականացնող անձանց վրա:

Հոդված 3. Հարկային ծառայության մասին օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

հարկային ծառայող` հարկային մարմնում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձ.

հարկային ծառայության պաշտոնի նկարագիր` տվյալ պաշտոնը զբաղեցնող հարկային ծառայողի համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար հարկային ծառայողին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև հարկային ծառայության համապատասխան կոչում ունենալու պահանջները սահմանող, հարկային մարմնի հաստատած փաստաթուղթ.

հարկային գաղտնիք` հարկ վճարողի (հարկ վճարողի գործունեության) վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ`

- հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների,

- հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկության,

- հարկ վճարողի կանոնադրության մեջ ներառվող տեղեկությունների,

- հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունների,

- հարկ վճարողի (հարկ վճարողի գործունեության) վերաբերյալ միջազգային կամ միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա այլ պետությունների հարկային (մաքսային) մարմիններին ներկայացվող տեղեկությունների:

Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործման, տրամադրման և հրապարակման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ.

ռոտացիա` հարկային մարմնի ստորաբաժանումների հարկային ծառայողների տեղափոխում հարկային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

հարկային ծառայողի ատեստավորում` հարկային ծառայողի զբաղեցրած պաշտոնին վերջինիս համապատասխանությունը և ծառայողական առաջխաղացման նպատակահարմարությունը որոշելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող որակավորման ստուգում.

հարկային ծառայության ընթացակարգեր` ըստ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և ըստ կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց` հարկային մարմնի կողմից հաստատվող գործառույթներ.

հարկային ծառայողի վարքագծի կանոններ` հարկային ծառայողի մասնագիտական (ծառայողական) պահվածքի և վարվելակերպի նորմեր պարունակող փաստաթուղթ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

հարկային ծառայողի նյութական պատասխանատվություն` սույն օրենքով, հարկային ծառայության ընթացակարգերով և հարկային ծառայողի վարքագծի կանոններով հարկային ծառայողի համար սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի որոշմամբ և հարկային մարմնի ղեկավարի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ.

ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող մարմին, որն իրականացնում է սույն օրենքով և իր կանոնադրությամբ վերապահված լիազորություններ:

Հոդված 5. Հարկային ծառայությունը

Հարկային ծառայությունը, սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված մարմնում հարկային ծառայողի կողմից սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ու իր իրավասության սահմաններում իրականացվող մասնագիտական գործունեությունն է, որը նպատակաուղղված է հարկային մարմնի խնդիրների և գործառույթների իրականացմանը:

Հոդված 6. Հարկային ծառայության մարմնի խնդիրները

Հարկային ծառայության մարմնի խնդիրներն են`

1) հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման և կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.

2) հարկային օրենսդրության պահանջների խախտումների կանխումը, խափանումը, այդ խախտումների բացահայտումը.

3) հարկային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած պարտավորությունների մարման գծով աշխատանքների իրականացումը.

4) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային և իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

5) օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

Գ Լ ՈՒ Խ  2.

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. Հարկային ծառայության կազմակերպման սկզբունքները

Հարկային ծառայության կազմակերպման սկզբունքներն են`

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու իրավունքների և ազատությունների առաջնայնությունը.

2) հարկային ծառայության կայունությունը.

3) հարկային ծառայողներին ներկայացվող պահանջների միասնականությունը և հարկային ծառայողների իրավահավասարությունը.

4) օրենքով նախատեսված դեպքերում հարկային ծառայության հրապարակայնությունը.

5) քաղաքացիների համար հարկային ծառայության հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.

6) հարկային ծառայողների արհեստավարժությունը.

7) հարկային ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը.

8) հարկային ծառայողների պատասխանատվությունը` իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

9) հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների (այսուհետ` հարկեր) վճարման կամավորությունը և անխուսափելիությունը.

10) հարկային օրենսդրության միատեսակ կիրառումը.

11) հարկային ծառայության արդյունավետ կազմակերպումը.

12) հարկային ծառայողների ռոտացիան:

Հոդված 8. Հարկային ծառայության մարմինը

1. Հարկային ծառայության մարմինը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Հարկային ծառայության մարմնի կառուցվածքը և հաստիքները հաստատում, տարածքային (մարզային) հարկային տեսչությունները ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 9. Հարկային մարմնի գործառույթները

1. Հարկային մարմնի գործառույթներն են`

1) հարկ վճարողների սպասարկումը (հարկ վճարողներին իրազեկում, հարկային հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների, տեղեկանքների և օրենքով սահմանված այլ փաստաթղթերի ընդունում, օրենքով նախատեսված դեպքերում հարկերի հաշվարկում).

2) հարկ վճարողների հաշվառումը.

3) հարկերի և պարտադիր այլ վճարների հավաքման կազմակերպումը.

4) հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.

5) հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը.

6) հարկ վճարողների բողոքների քննարկումը և որոշումների կայացումը.

7) բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը.

8) հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

2. Հարկային մարմինն օրենքով նախատեսված դեպքում և կարգով իրականացնում է հետաքննչական գործառույթ:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործառույթների իրականացման նպատակով հարկային մարմնի ղեկավարը հաստատում է հարկային ծառայության ընթացակարգերը:

Հոդված 10. Հարկային մարմնի պարտականությունները

1. Հարկային մարմինը պարտավոր է`

1) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հարկ վճարողների իրավունքներն ու օրինական շահերը.

2) իրականացնել հսկողություն հարկային օրենսդրության, պետական տուրքի և պարտադիր այլ վճարների վերաբերյալ օրենքների ու դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ.

3) հանցագործության հատկանիշներով հարկային օրենսդրության խախտման դեպքեր հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով անցկացնել հետաքննություն.

4) իրականացնել հարկ վճարողների հաշվառումը.

5) հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ, տեղեկացնել հարկ վճարողներին գործող հարկերի և պարտադիր այլ վճարների մասին.

6) իրականացնել օրենսդրությամբ սահմանված չափից ավելի վճարված (բռնագանձված) հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվանցումը (կամ վերադարձման համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների, տեղեկանքների տրամադրումը).

7) պահպանել հարկային գաղտնիքը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում տրամադրել այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

8) սահմանված ժամկետներում քննարկել հարկ վճարողի ներկայացրած բողոքը հարկային մարմնի (ստորաբաժանման) կամ հարկային ծառայողի գործողությունների (անգործության) դեմ և ընդունված որոշման մասին տեղյակ պահել հարկ վճարողին.

9) իրականացնել ծառայողական քննություն հարկային ծառայողների կատարած խախտումների վերաբերյալ:

2. Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կրում է նաև այլ պարտականություններ:

Հոդված 11. Հարկային մարմնի իրավունքները

1. Հարկային մարմինն իրավունք ունի`

1) հարկ վճարողներից, հարկային գործակալներից և հարկային հարաբերություններին առնչվող այլ անձանցից պահանջել փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման ու վճարման համար հիմք համարվող օրենքի հիման վրա սահմանված հաշվետվություններ, հաշվարկներ.

2) հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման, վճարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով անցկացնել ստուգումներ` նախարարությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների աշխատակազմերում, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց մոտ.

3) օրենսդրությամբ սահմանված կարգով վերցնել փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին.

4) ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող սուբյեկտի գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային և ստուգվող այլ ստորաբաժանումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կապարակնքել (կնքել) այդ տարածքները.

5) օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույն հաշվարկել հարկ վճարողի հարկերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունները, կատարել չափագրումներ, ինչպես նաև հսկիչ գնումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

6) հարկային պարտավորությունները ճշտելու և հարկերի վճարման հետ կապված այլ խնդիրներ քննարկելու նպատակով գրավոր ծանուցմամբ առաջարկել հարկ վճարողներին (հարկ վճարողների ներկայացուցիչներին), հարկային գործակալներին և այլ անձանց ներկայանալ հարկային մարմին.

7) հարկային հսկողության ընթացքում ներգրավել մասնագետներ, փորձագետներ և թարգմանիչներ.

8) պահանջել հայտնաբերված հարկային օրենսդրության խախտումների վերացում և վերահսկել առաջադրված պահանջի կատարումը.

9) օրենքով սահմանված կարգով պահել, կրել, օգտագործել զենք և զինամթերք.

10) օրենքով նախատեսված կարգով իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հարկային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև հարկային հանցագործության կատարման մասին վկայող այլ փաստերի ու հանգամանքների առկայության դեպքում.

11) օպերատիվ անհրաժեշտությունից ելնելով` օգտագործել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների փոխադրական և կապի միջոցները` օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցելով ծախսերը.

12) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրեր ներկայացնել լիազորված մարմիններ.

13) օրենքով նախատեսված դեպքերում հայց ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատարաններ`

- հարկային պարտավորությունների բռնագանձման վերաբերյալ,

- հարկ վճարողին սնանկ ճանաչելու վերաբերյալ:

2. Հարկային մարմինն օգտվում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից:

3. Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր, որոնց կատարումը պարտադիր է պետական մարմինների, համայնքների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող կամ եկամուտ ստացող (վճարող) այլ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար:

Գ Լ ՈՒ Խ  3.

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 12. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք

Սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնում հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13. Հարկային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Հարկային ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկված է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

2. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հարկային ծառայողն իրավունք չունի`

1) լինել քաղաքական կուսակցության անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունները կատարելու համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի հինգերորդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) հարկային ծառայության պաշտոնից ազատվելուց հետո` երեք տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:

4. Հարկային ծառայության նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, հարկային ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման:

5. Հարկային ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

Հոդված 14. Հարկային ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Հարկային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Հարկային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) հարկային ծառայության գլխավոր պաշտոններ.

3) հարկային ծառայության առաջատար պաշտոններ.

4) հարկային ծառայության կրտսեր պաշտոններ:

Հոդված 15. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Հարկային մարմնում սահմանվում են հարկային ծառայության հետևյալ պաշտոնները. 

Ա խումբ. հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ`

հարկային մարմնի ղեկավար, հարկային մարմնի ղեկավարի տեղակալ, հարկային մարմնի վարչության պետ, հարկային մարմնի վարչության պետի տեղակալ, տարածքային (մարզային) հարկային տեսչության պետ. 

Բ խումբ. հարկային ծառայության գլխավոր պաշտոններ`

հարկային մարմնի բաժնի պետ, տարածքային (մարզային) հարկային տեսչության պետի տեղակալ, հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր, հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ, հարկային մարմնի գլխավոր մասնագետ, հարկային մարմնի ավագ հետաքննիչ, տարածքային (մարզային) հարկային տեսչության բաժնի պետ. 

Գ խումբ. հարկային ծառայության առաջատար պաշտոններ`

հարկային մարմնի ավագ օպերլիազոր, հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ, հարկային մարմնի առաջատար մասնագետ, հարկային մարմնի հետաքննիչ, հարկային մարմնի օպերլիազոր, հարկային մարմնի հարկային տեսուչ, տարածքային (մարզային) հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ, տարածքային (մարզային) հարկային տեսչության գլխավոր մասնագետ, տարածքային (մարզային) հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ, տարածքային (մարզային) հարկային տեսչության առաջատար մասնագետ. 

Դ խումբ. հարկային ծառայության կրտսեր պաշտոններ`

հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ, հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ, տարածքային (մարզային) հարկային տեսչության հարկային տեսուչ, տարածքային (մարզային) հարկային տեսչության 1-ին կարգի մասնագետ, տարածքային (մարզային) հարկային տեսչության 2-րդ կարգի մասնագետ:

2. Հարկային մարմնի ղեկավարի և ղեկավարի տեղակալի պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման և վերապատրաստման հետ կապված նորմերը:

3. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.11.02 ՀՕ-444-Ն)

Հոդված 16. Հարկային ծառայության ստաժը

1. Հարկային ծառայության ստաժը ներառում է հարկային ծառայողի` հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարկային մարմնում աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Հարկային ծառայության ստաժը հաշվարկվում է հարկային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

3. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով սահմանված կարգով հարկային ծառայողի գործուղման դեպքում պահպանվում է վերջինիս պաշտոնը, դրամական բավարարումն ու հարկային ծառայության ստաժը:

Հոդված 17. Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովը

1. Սույն օրենքով սահմանված կարգով մրցույթներ և ատեստավորումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով), որի կազմում բացի հանձնաժողովի նախագահից ընդգրկվում է վեց անդամ` առաջադրված Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներով:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում են Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:

2. Հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 6 հոգի:

3. Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած պաշտոնների հետ: Հանձնաժողովի նախագահը պետք է ունենա հարկային ծառայության (ֆինանսահարկային բնագավառի գիտական աշխատողը` համապատասխան բնագավառի) առնվազն հինգ, իսկ անդամները պետք է ունենան երկու տարվա աշխատանքային ստաժ:

Հոդված 18. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբում թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է բաց մրցույթ: Բաց մրցույթին կարող են մասնակցել հարկային ծառայողները և սույն օրենքի 12-13-րդ հոդվածների պահանջները բավարարող քաղաքացիները:

2. Հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հարկային մարմինը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Մրցույթն անցկացվում է նաև մրցույթին մեկ մասնակցի դիմելու դեպքում:

Հանձնաժողովը հարկային ծառայողին (քաղաքացուն) չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 12-13-րդ հոդվածներով սահմանված պահանջները, կամ ապագա աշխատանքը կապված է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

4. Մրցույթը բաղկացած է երկու մասից` թեստավորում և հարցազրույց:

Թեստերը կազմվում են հանձնաժողովի սահմանած կարգով համակարգչում զետեղված հարցաշարից և դրանից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

2) հարկային ծառայության մասին օրենսդրություն.

3) հարկային օրենսդրության ընդհանուր հարցեր.

4) հարկային ծառայության մարմնի (կառուցվածքային ստորաբաժանման) իրավասություններին առնչվող իրավական ակտերի իմացություն.

5) հարկային ծառայության համապատասխան պաշտոնի նկարագրով նախատեսված պահանջների իմացություն:

Թեստերի հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ պատասխան:

Թեստավորումն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

Մրցույթի երկրորդ` հարցազրույցի մասին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով նախատեսված լիազորությունների վերաբերյալ նրանց գործնական կարողությունները և անհատական հատկանիշները գնահատելու նպատակով:

Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Մրցույթում հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր փակ գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

Մրցույթի պայմանները չբավարարած անձանց յոթնօրյա ժամկետում այդ մասին հայտնվում է գրավոր:

5. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի` քվեարկության մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն օրենքով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Կրկնակի մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:

Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա հարկային ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի մրցույթ անցկացնելուց երկու ամիս հետո:

6. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու (մրցույթին մասնակցելու) կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 19. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը

1. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Ա, Բ և Գ խմբերում թափուր պաշտոն առաջանալու դեպքում, բացառությամբ հարկային մարմնի ղեկավարի և ղեկավարի տեղակալի պաշտոնների, հարկային մարմնի ղեկավարը կարող է տասնհինգօրյա ժամկետում տվյալ կամ դրան հաջորդող խմբին դասվող հարկային ծառայության պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողներից կատարել նշանակում` առաջնայնությունը տալով այն ծառայողներին, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում կայացրել է սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներորդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև հարկային ծառայության ավելի երկար ստաժ ունեցող ծառայողներին:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետներում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Ա, Բ և Գ խմբերին դասվող թափուր պաշտոնում նշանակում չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է փակ մրցույթ` սույն օրենքի 18-րդ հոդվածի երրորդից վեցերորդ մասերով սահմանված կարգով:

Փակ մրցույթին կարող են մասնակցել հարկային ծառայողները, ինչպես նաև ֆինանսական, բանկային, մաքսային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմինների ֆինանսական ծառայություններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և սույն օրենքի 12-13-րդ հոդվածների պայմանները բավարարող քաղաքացիները:

3. Սույն օրենքով նախատեսված մրցույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարին տալիս է եզրակացություն: Եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հարկային մարմնի ղեկավարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից նշանակում է համապատասխան պաշտոնում` առաջնայնությունը տալով այն հարկային ծառայողներին (քաղաքացիներին), որոնց վերաբերյալ Հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում կայացրել է սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներորդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև հարկային ծառայության (մասնագիտական աշխատանքի) ավելի երկար ստաժ ունեցող ծառայողներին (քաղաքացիներին): Մրցույթով անցած անձը հարկային ծառայության պաշտոնում նշանակվում է անժամկետ, բացառությամբ բաց մրցույթով առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնի նշանակվող անձի, որը նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջանն անցնող անձին այդ մասին հայտնվում է գրավոր` փորձաշրջանի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում:

4. Հարկային մարմնի ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Հարկային մարմնի ղեկավարի տեղակալին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

5. Հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 20. Հարկային ծառայողների ատեստավորումը

1. Յուրաքանչյուր տարի հարկային ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Հարկային ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

Հարկային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

3. Հարկային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրա անմիջական ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կամ հարկային ծառայողի ցանկությամբ:

4. Ատեստավորումն անցկացվում է հարկային ծառայողի անմիջական մասնակցությամբ:

5. Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող հարկային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկային ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ ուշ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

6. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ հարկային ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա հարկային ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հարկային ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հարկային ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում հարկային ծառայողի` իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում հարկային ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է հարկային ծառայության պաշտոնից` ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, 5-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա վերջինիս տված բնութագիրն իրավական ուժ չունի: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա հարկային ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

Հարկային ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հարկային ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորումն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով, իսկ հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնողների համար նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով` հանձնաժողովի սահմանած կարգով:

Թեստերը կազմում, հարցազրույց անցկացնում և արդյունքները գնահատում է հանձնաժողովը` սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

10. Հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի (համապատասխան դեպքերում նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման ստուգման) արդյունքներով կայացնում է հետևյալ եզրակացություններից մեկը.

1) շնորհել ավելի բարձր դասային կամ հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.

4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը վերոնշյալ եզրակացություններից մեկը ներկայացնում է հարկային մարմնի ղեկավարին:

11. Հարկային ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք մինչև հարկային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին այդ արդյունքները ներկայացնելը:

12. Հարկային մարմնի ղեկավարը սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված եզրակացություններն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.

1) հարկային ծառայողին ավելի բարձր դասային կամ հատուկ կոչում շնորհելու կամ տվյալ կոչումը շնորհելու իրավասու անձին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.

2) հարկային ծառայողի վերապատրաստում անցկացնելու մասին.

3) հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե հարկային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:

Հարկային մարմնի ղեկավարը հարկային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրանց աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

13. Սույն հոդվածով նախատեսված բնութագիրը (ութերորդ մաս), եզրակացությունը (տասներորդ մաս) և որոշումը (տասներկուերորդ մաս) կցվում են հարկային ծառայողի անձնական գործին:

14. Սույն օրենքի հիման վրա հարկային ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է հարկային մարմինը:

Հոդված 21. Հարկային ծառայողների վերապատրաստումը

1. Հարկային ծառայողների վերապատրաստումն անցկացվում է հարկային ծառայողի ատեստավորման արդյունքներից ելնելով` հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագիրը փոփոխվելու, ինչպես նաև հարկային մարմնի ղեկավարի որոշած այլ դեպքերում:

2. Հարկային ծառայողի վերապատրաստման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 22. Հարկային ծառայության դասային կոչումները

1. Աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշների համար հարկային ծառայողներին շնորհվում են դասային կոչումներ:

2. Հարկային ծառայողների համար սահմանվում են հետևյալ դասային կոչումները.

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական:

3. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի դասային կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

4. Սույն հոդվածի երրորդ մասում չնշված դասային կոչումները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` կոչման ներկայացվողի վերադասի ներկայացմամբ:

Դասային կոչման ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը:

Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայողին կոչման ներկայացնելը չի կարող հետաձգվել հարկային ծառայության անցնելուց կամ հերթական (արտահերթ) դասային կոչումն ստանալուց հետո` ավելի քան երկու տարի:

5. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողը կարող է զրկվել դասային կոչումից, հարկային ծառայողի դասային կոչումը կարող է իջեցվել, ինչպես նաև հարկային ծառայողին հերթական կոչման ներկայացումը կարող է պատճառաբանված մերժվել:

6. Դասային կոչման իջեցումը կամ դասային կոչումից զրկումը կատարում է տվյալ դասային կոչումը շնորհող պաշտոնատար անձը` ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ:

Հոդված 23. Հարկային ծառայության հատուկ կոչումները

1. Հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ծառայողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.

- Հարկային ծառայության գեներալ-մայոր,

- Հարկային ծառայության գնդապետ,

- Հարկային ծառայության փոխգնդապետ,

- Հարկային ծառայության մայոր,

- Հարկային ծառայության կապիտան,

- Հարկային ծառայության ավագ լեյտենանտ,

- Հարկային ծառայության լեյտենանտ,

- Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտ:

2. Հարկային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում չնշված հատուկ կոչումները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:

Հատուկ կոչման ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը, աշխատանքի ստաժը, հատուկ կամ դասային կոչում ունենալու դեպքում` կոչումները և դրանք հարկային ծառայողին շնորհվելու ամսաթիվը:

4. Սահմանվում են հատուկ կոչում կրելու հետևյալ ժամկետները.

- Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտի և լեյտենանտի համար` 1 տարի,

- Հարկային ծառայության ավագ լեյտենանտի, կապիտանի և մայորի համար` 3 տարի,

- Հարկային ծառայության փոխգնդապետի համար` 4 տարի:

5. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողին հերթական հատուկ կոչման ներկայացնելը կարող է պատճառաբանված մերժվել:

6. Հարկային ծառայողի հատուկ կոչումը կարող է իջեցվել սույն հոդվածի հինգերորդ մասում նախատեսված դեպքերում: Հարկային ծառայողները հատուկ կոչումից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու և սույն հոդվածի հինգերորդ մասում նախատեսված դեպքերում:

Հատուկ կոչման իջեցումը կամ հատուկ կոչումից զրկումը կատարում է տվյալ հատուկ կոչումը շնորհող պաշտոնատար անձը` ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ:

Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը

1. Հարկային ծառայողների վարձատրության համակարգը

Հարկային ծառայողների վարձատրության համակարգն ունի հետևյալ կառուցվածքը.

1) հիմնական աշխատավարձ` պաշտոնային դրույքաչափ, որը պայմանավորված է հարկային ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և հարկային ծառայողի` հարկային մարմնում ունեցած աշխատանքի ստաժով.

2) լրացուցիչ աշխատավարձ, որը ներառում է`

- աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները,

- հարկային ծառայության դասային և հատուկ կոչումների համար տրվող հավելավճարները,

- ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով, հատուկ առաջադրանքների որակյալ կատարման, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության ամփոփ ցուցանիշներից ելնելով` հարկային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդից տրվող պարգևատրումները:

2. Հարկային ծառայողների հիմնական աշխատավարձի համակարգը`

1) հարկային ծառայողների պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.

2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ և յուրաքանչյուր մակարդակում` պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից (աղյուսակ 1):

Աղյուսակ 1. Հարկային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգը

Հարկային ծառայողի աշխատա-վարձի մակար-դակները

Աշխատա-վարձի բնականոն

աճը

ՀԾ կրտսեր
պաշտոններ
(Դ խումբ)

ՀԾ առաջատար պաշտոններ
(Գ խումբ)

ՀԾ գլխավոր պաշտոններ
(Բ խումբ)

ՀԾ բարձրագույն պաշտոններ
(Ա խումբ)

տարած-քային (մարզային) հարկային տեսչության 2-րդ և
1-ին կարգի մասնագետ

տարած-քային (մարզային) հարկային տեսչության հարկային տեսուչ, հարկային մարմնի 2-րդ և 1-ին կարգի մասնագետ

 

 

տարած-քային (մարզային) հարկային տեսչության առաջատար մասնագետ, ավագ հարկային տեսուչ

 տարած-քային (մարզային) հարկային տեսչության գլխավոր մասնագետ, 
տարածքային (մարզային) հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ, հարկային մարմնի հարկային տեսուչ, հարկային մարմնի օպերլիազոր

հարկային մարմնի հետաքննիչ, հարկային մարմնի առաջատար մասնագետ, հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ, հարկային մարմնի  ավագ օպերլիազոր

տարած-քային (մարզային) հարկային տեսչության բաժնի պետ

  հարկային մարմնի ավագ հետաքննիչ, հարկային մարմնի
գլխավոր մասնագետ, հարկային մարմնի գլխավոր հարկային
տեսուչ, հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր

տարած-քային (մարզային) հարկային տեսչության պետի տեղակալ, հարկային մարմնի բաժնի պետ

տարած-քային (մարզային) հարկային տեսչության պետ, հարկային մարմնի վարչության պետի տեղակալ

հարկային մարմնի վարչության պետ

հարկային մարմնի ղեկավարի տեղակալ

11

Աճ չկա

1.40

1.80

2.09

2.43

2.81

3.26

3.78

4.38

4.88

5.38

5.89

10

Երեք

տարին

մեկ

 

1.36

1.74

2.03

2.36

2.73

3.17

3.67

4.26

4.77

5.27

5.78

9

1.32

1.68

1.97

2.29

2.65

3.07

3.56

4.13

4.66

5.16

5.65

8

1.28

1.62

1.92

2.22

2.58

2.99

3.46

4.01

4.55

5.05

5.53

7

Երկու

տարին

մեկ

 

1.24

1.56

1.86

2.16

2.50

2.90

3.36

3.90

4.44

4.94

5.41

6

1.20

1.50

1.81

2.09

2.43

2.81

3.26

3.78

4.28

4.83

5.29

5

1.16

1.44

1.75

2.03

2.36

2.73

3.17

3.67

4.18

4.72

5.17

4

Յուրա-քանչյուր տարի

1.12

1.38

1.70

1.97

2.29

2.65

3.07

3.56

4.08

4.61

5.05

3

1.08

1.32

1.65

1.92

2.22

2.58

2.99

3.46

3.98

4.50

4.94

2

1.04

1.26

1.60

1.86

2.16

2.50

2.90

3.36

3.88

4.39

4.83

1

1.00

1.20

1.56

1.81

2.09

2.43

2.81

3.26

3.78

4.28

4.72

3) հարկային ծառայության որոշակի պաշտոնում հարկային ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով.

4) աշխատավարձի հաշվարկման ժամանակ հարկային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված հարկային ծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան` տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

3. Բազային պաշտոնային դրույքաչափը`

1) հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբի ստորին ենթախմբի պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին` 1.00 գործակից, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:

Հարկային ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածներով.

2) հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել ավելի ցածր, քան նախորդ տարվա բազային պաշտոնային դրույքաչափը:

4. Հարկային ծառայողների աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները`

1) աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հարկային ծառայողի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ.

2) հարկային ծառայողի դասային կոչման համար սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ` հետևյալ չափերով.

Հարկային ծառայության դասային կոչումը

Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության պետական խորհրդական
33 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության առաջին դասի պետական
խորհրդական
29 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության երկրորդ դասի պետական
խորհրդական
26 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության երրորդ դասի պետական
խորհրդական
22 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության առաջին դասի ավագ
խորհրդական
16 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության երկրորդ դասի ավագ
խորհրդական
15 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության երրորդ դասի ավագ
խորհրդական
13 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության առաջին դասի խորհրդական
12 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության երկրորդ դասի խորհրդական
10 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության երրորդ դասի խորհրդական
8 %

3) հարկային ծառայողի հատուկ կոչման համար սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ` հետևյալ չափերով.

Հարկային ծառայության հատուկ կոչումը

Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության գեներալ-մայոր
32 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության գնդապետ
29 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության փոխգնդապետ
26 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության մայոր
23 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության կապիտան
16 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության ավագ լեյտենանտ
15 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության լեյտենանտ
13 %
Հայաստանի Հանրապետության հարկային
ծառայության կրտսեր լեյտենանտ
11 %

4) հարկային ծառայության դասային և հատուկ կոչում ունեցող ծառայողները հավելավճար ստանում են միայն առավել բարձր հավելավճար նախատեսվող կոչման համար:

5. Հարկային ծառայողների վարձատրության վերանայումները`

1) հարկային ծառայողների վարձատրության չափերի փոփոխություն իրականացվում է բազային աշխատավարձի մեծության կամ հարկային ծառայողների վարձատրության համակարգի վերանայման միջոցով.

2) կառավարության լիազորած մարմինը Հարկային ծառայության մարմնի առաջարկով յուրաքանչյուր տարի բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

6. Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ նվիրվածության համար հարկային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) կարգապահական տույժի հանում.

2) դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) օրենքով նախատեսված կարգով աշխատավարձի (վաստակի) բարձրացում.

5) հարկային մարմնի ղեկավարի կողմից շնորհակալության հայտարարում.

6) արտահերթ հատուկ և (կամ) դասային կոչման շնորհում.

7) անվանական զենքով պարգևատրում.

8) «Հայաստանի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրում:

7. Սույն հոդվածի վեցերորդ մասի 1-6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:

8. Անվանական զենքով և «Հայաստանի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրումը հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Հարկային մարմնի ղեկավարին անվանական զենքով և «Հայաստանի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

Հոդված 25. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվությունը

1. Անբարեխիղճ աշխատանքի, ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի և անփութության համար հարկային ծառայողների նկատմամբ կիրառվում են կարգապահական պատասխանատվության հետևյալ տեսակները.

1) բանավոր նկատողություն.

2) գրավոր նկատողություն.

3) կոչման իջեցում.

4) նյութական պատասխանատվության կիրառում.

5) զբաղեցրած պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկում է հարկային ծառայողի անմիջական ղեկավարը, առաջին մասի 2-5-րդ կետերով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկում է հարկային մարմնի ղեկավարը` հարկային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի որոշման հիման վրա:

3. Հարկային ծառայողի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ նշում է կատարվում հարկային ծառայողի անձնական գործում:

Հոդված 26. Հարկային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Հարկային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`

1) հարկային ծառայողի անձնական դիմումը.

2) սույն օրենքի 13-րդ հոդվածի սահմանափակումները խախտելը.

3) հարկային ծառայողին պաշտոնի նշանակման` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

4) ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելը.

5) հարկային ծառայողի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

6) սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

7) սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դեպքերը.

8) սույն օրենքի 19-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն փորձաշրջանը չանցնելը.

9) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս աշխատանքի չներկայանալը (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը).

10) սույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.

11) եկամուտների հայտարարագիր չներկայացնելը.

12) հաստիքները կրճատվելը:

2. Հարկային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Հարկային ծառայությունից ազատվելու դեպքում հարկային ծառայողը հարկային մարմին է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված զենքը, համազգեստը և պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:

Գ Լ ՈՒ Խ  4.

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 27. Հարկային մարմնի ֆինանսավորումը

Հարկային մարմինը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 28. Հարկային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդը

Հարկային և օրենսդրությամբ սահմանված այլ պարտավորությունների կատարման նկատմամբ հարկային մարմնի հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքով սահմանվում է հարկային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ:

Հոդված 29. Հարկային ծառայողների համազգեստը

1. Հարկային մարմնի աշխատակիցները հարկային մարմնի սահմանած կարգով կրում են համազգեստ:

2. Հարկային ծառայողի համազգեստի նկարագիրը, կրելու կարգը և պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 30. Հարկային ծառայողների զենքը

1. Հարկային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հարկային մարմնին զենքով ապահովելու (տրամադրելու), զենքը պահպանելու կարգը, զենքի ու ռազմամթերքի տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 31. Ֆիզիկական ուժի կիրառումը (գործադրումը)

Հարկային ծառայողներն իրավախախտների նկատմամբ իրավունք ունեն կիրառել (գործադրել) ֆիզիկական հարկադրանք (ուժ)`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա հարձակումը կանխելու դեպքում.

2) հարկային մարմնին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և փոխադրամիջոցների վրա հարձակումը կանխելու դեպքում.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարած անձին ձերբակալելու կամ ծառայողական շինություն հասցնելու դեպքում, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց:

Հոդված 32. Հատուկ միջոցների կիրառում

1. Հարկային ծառայողները հատուկ միջոցները (ձեռնաշղթաներ, փականքները բացելու գործիքներ) կիրառում են`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա հարձակումը կանխելու համար.

2) հարկային մարմնին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և փոխադրամիջոցների վրա հարձակումը կանխելու համար.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարող անձին ձերբակալելու կամ ծառայողական շինություն հասցնելու համար, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց:

Հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անչափահասների նկատմամբ հատուկ միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, խմբակային կամ այլ հարձակումների, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողությունների դեպքերի:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցներ հարկային ծառայողները կիրառում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով:

Հոդված 33. Զենքի գործադրումը

1. Զենք կրելու իրավունք ունեցող հարկային ծառայողն իրավունք ունի դա գործադրել`

1) իր կամ այլ անձի վրա զինված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ.

2) զենքի հափշտակման փորձը կանխելու համար:

2. Մինչ զենքի գործադրումը հարկային ծառայողը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:

3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկային ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

Հոդված 34. Հարկային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման պայմանները

1. Նախքան ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման իրավասություն ստանալը, այնուհետև պարբերաբար, հարկային ծառայողները հարկային մարմնի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն և պիտանիության ստուգումներ: Նշված անձինք պարտավոր են ունենալ նաև տուժողին առաջին բուժօգնություն ցույց տալու հմտություն:

2. Հարկային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց (գործադրելուց) առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ, զինված, ռազմական տեխնիկայի և փոխադրամիջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, երբ նման նախազգուշացումն ստեղծված իրավիճակում անտեղի է, անհնարին կամ կարող է առաջացնել վտանգ իր կամ այլ անձանց կյանքին և առողջությանը, հանգեցնել այլ ծանր հետևանքների:

3. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները հարկային ծառայողի կողմից պետք է հասցվեն նվազագույնի:

4. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) հետևանքով մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին հարկային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:

5. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք օգտագործելու լիազորությունների սահմանազանցումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 35. Հարկային ծառայողի պահանջների պարտադիր լինելը

1. Հարկային ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են բոլոր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:

2. Հարկային ծառայողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը և դրանց պատճենները նրա գրավոր պահանջով տրվում են անվճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հարկային ծառայողի պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 36. Համագործակցությունն այլ մարմինների հետ

Իր գործառույթներն իրականացնելիս հարկային մարմինը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այդ թվում` իրավապահ մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել հարկային մարմնին` իր գործառույթներն իրականացնելիս:

Հոդված 37. Հարկային ծառայողներին պատճառված վնասի հատուցման իրավունքը

1. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկային ծառայողին վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք բացառում են հարկային ծառայություն անցնելու նրա հետագա հնարավորությունը, նրան ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի և նրա ամսական միջին վաստակի տարբերության չափով:

2. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրան վնասվածքներ պատճառելու հետևանքով, հարկային ծառայողի խնամքի տակ գտնվող ընտանիքի անչափահաս և (կամ) անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` մահացածի ամսական միջին վաստակից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով: Ամսական միջին վաստակից մահացածին բաժին ընկնող մասը որոշելու համար մահացածի ամսական միջին վաստակը բաժանվում է նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:

3. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկային ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ ծավալով, ներառյալ` բաց թողնված օգուտը:

4. Սույն հոդվածում նախատեսված վնասները հատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 38. Հարկային ծառայության տարբերանշանը և կնիքը

1. Հարկային ծառայությունն ունի տարբերանշան, որի նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարկային ծառայության տարբերանշանը հարկային ծառայողների համազգեստի պարտադիր ատրիբուտ է:

2. Հարկային մարմինն ունի հարկային ծառայության տարբերանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

Գ Լ ՈՒ Խ  5.

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 39. Հարկային ծառայողի պարտականությունները

Հարկային ծառայողի պարտականություններն են`

1) իր իրավասությունների սահմաններում հարկային մարմնի լիազորությունների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվարկումը, ինչպես նաև սահմանված կարգով հաշվարկված գումարների վճարման առաջադրումը.

3) ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տրված հանձնարարականների և ընդունած որոշումների կատարումը.

4) օրենքով սահմանված դեպքերում հետաքննության գործերի սկսումը.

5) պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

6) հարկ վճարողների, նրանց ներկայացուցիչների և հարկային հարաբերությունների այլ մասնակիցների նկատմամբ պատասխանատու և ուշադիր վերաբերմունքի ցուցաբերումը.

7) օրենսդրությամբ սահմանված չափից ավելի վճարված հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվանցման (կամ վերադարձման համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների, տեղեկանքների տրամադրումը) աշխատանքների պատշաճ կատարումը.

8) հարկային ծառայության ընթացակարգերի և հարկային ծառայողի վարքագծի կանոնների պահանջներով խստագույնս առաջնորդվելը.

9) օրենքով սահմանված կարգով եկամուտները հայտարարագրելը:

Հոդված 40. Հարկային ծառայողի իրավունքները

Հարկային ծառայողի իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը, հարցերի քննարկումներին մասնակցելը.

5) ծառայողական քննություն անցկացնել պահանջելը` իր կարծիքով իր նկատմամբ անհիմն մեղադրանքները և կասկածները վերացնելու նպատակով կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.

6) անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

7) սոցիալական և իրավական պաշտպանությունը.

8) սոցիալական ապահովությունը.

9) սահմանված կարգով հարկային ծառայության կոչման բարձրացումը.

10) ատեստավորման արդյունքները բողոքարկելը.

11) հարկային ծառայության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

12) օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 41. Հարկային ծառայողի պատասխանատվությունը

1. Սույն օրենքի խախտման համար հարկային ծառայողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

2. Եթե սույն օրենքի, հարկային ծառայության ընթացակարգերի կամ հարկային ծառայողի վարքագծի կանոնների խախտումները չեն հանգեցրել քրեական կամ վարչական պատասխանատվության կիրառման, ապա հարկային ծառայողները սույն օրենքի 42-րդ հոդվածով սահմանված կարգով կրում են նյութական պատասխանատվություն:

Հոդված 42. Հարկային ծառայողի նյութական պատասխանատվությունը

1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու (ոչ պատշաճ կատարելու) համար, հարկային ծառայության ընթացակարգերին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձը (անձինք)`

1) ստանում է (են) գրավոր նախազգուշացում, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը պակաս է 100.000 դրամից.

2) վճարում է (են) տուգանք, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 100.000-ից մինչև 1.000.000 դրամ` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև 5 տոկոսի չափով.

3) վճարում է (են) տուգանք, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 1.000.001-ից մինչև 5.000.000 դրամ` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև 10 տոկոսի չափով.

4) վճարում է (են) տուգանք կամ ազատվում է (են) հարկային ծառայությունից` ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 5.000.000 դրամից ավելի:

2. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 3-4-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելու համար, հարկային ծառայության ընթացակարգերին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձն առաջին անգամ ստանում է գրավոր նկատողություն:

Գրավոր նկատողությունն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու դեպքում իջեցվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի հարկային ծառայության դասային կամ հատուկ կոչումը:

3. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պարտականությունը չկատարելու դեպքում, հարկային ծառայության ընթացակարգերին համապատասխան, առաջին անգամ իջեցվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի հարկային ծառայության դասային կամ հատուկ կոչումը, իսկ եթե խախտումը տեղի է ունեցել հարկային ծառայությունից ազատվելուց հետո, ապա նա զրկվում է հատուկ և դասային կոչումից:

Մեկ տարվա ընթացքում համանման խախտում կատարելու դեպքում հարկային մարմնի պաշտոնատար անձն ազատվում է հարկային ծառայությունից` ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ:

4. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 6-7-րդ կետերով սահմանված պարտականությունը չկատարելու կամ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում, հարկային ծառայության ընթացակարգերին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձն առաջին անգամ ստանում է գրավոր նկատողություն:

Գրավոր նկատողությունն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու դեպքում իջեցվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի հարկային ծառայության դասային կամ հատուկ կոչումը:

5. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու համար, եթե դա չի առաջացրել սույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված պատասխանատվություն, հարկային ծառայության ընթացակարգերին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձը`

1) ստանում է գրավոր նկատողություն, եթե խախտումը տեղի է ունեցել պաշտոնատար անձի անզգուշությամբ.

2) իջեցվում է հարկային ծառայության դասային կամ հատուկ կոչումը, եթե խախտումը տեղի է ունեցել դիտավորյալ.

3) դասային կամ հատուկ կոչումն իջեցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու դեպքում ազատվում է հարկային ծառայությունից` ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ:

6. Սույն հոդվածով նախատեսված նյութական պատասխանատվության միջոցները կիրառվում են կատարված խախտումների փաստերը ծառայողական քննությամբ հաստատվելուց հետո:

7. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության կոնկրետ տեսակը, նյութական պատասխանատվության չափերը, ինչպես նաև խախտում թույլ տված հարկային ծառայողին (ծառայողներին), որի (որոնց) նկատմամբ կիրառվում են նյութական պատասխանատվության միջոցները, ներկայացնում է հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը:

Նյութական պատասխանատվությունը կիրառվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով:

8. Նյութական պատասխանատվության կիրառման արդյունքում գանձված գումարները մուտքագրվում են հարկային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ:

Հոդված 43. Ծառայողական քննությունների անցկացման կարգը

1. Ծառայողական քննություն անցկացվում է հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կամ հարկային ծառայողի պահանջով` սույն օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքերով:

2. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից:

3. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը, հարկային մարմնի սահմանած կանոնադրությանը համապատասխան, հսկողություն է իրականացնում հարկային ծառայողի վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ, անցկացնում է ծառայողական քննություններ և ընդունում որոշումներ, որոնք ներկայացնում է հարկային մարմնի ղեկավարին և դրա մասին գրավոր տեղեկացնում է շահագրգիռ անձանց:

4. Շահագրգիռ անձինք ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկել դատական կարգով:

Հոդված 44. Հարկ վճարողին հասցված վնասի փոխհատուցումը

Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի սույն օրենքի կամ Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող այլ ակտերի դրույթների խախտումների հետևանքով հարկ վճարողին հասցրած վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հարկային ծառայողի գործողությունները կարող են բողոքարկվել հարկային մարմին կամ դատարան: Հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործողությունները կարող են բողոքարկվել հարկային մարմին կամ դատարան:

Գ Լ ՈՒ Խ  6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 45. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 90 օր հետո:

2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված հարկային ծառայության ընթացակարգերն ընդունվելուց և հարկային ծառայության պաշտոնի նկարագիրը հաստատվելուց հետո հարկային մարմնի համապատասխան պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են հարկային ծառայողներ:

3. Սույն օրենքով նախատեսված հարկային ծառայողի առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 90 օր հետո:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարկային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում դա համալրվում է սույն օրենքով սահմանված կարգով:

5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված հարկային ծառայության հատուկ և դասային կոչումները պահպանվում են:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

1) 1993 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողների դասային և հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

2) 1993 թվականի հուլիսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողներին դասային և հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրության մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության որոշումը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. օգոստոսի 2
Երևան
ՀՕ-407-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.06.2024, ՀՕ-281-Ն ---------
29.02.2024, ՀՕ-100-Ն 27.03.2024, ՀՕ-407-Ն
03.10.2023, ՀՕ-309-Ն 25.10.2023, ՀՕ-407-Ն
16.11.2022, ՀՕ-413-Ն 15.12.2022, ՀՕ-407-Ն
09.06.2022, ՀՕ-168-Ն 01.07.2022, ՀՕ-407-Ն
16.12.2021, ՀՕ-423-Ն 01.01.2022, ՀՕ-407-Ն
21.01.2020, ՀՕ-17-Ն 22.02.2020, ՀՕ-407-Ն
14.11.2019, ՀՕ-227-Ն 01.02.2020, ՀՕ-407-Ն
23.03.2018, ՀՕ-262-Ն 09.04.2018, ՀՕ-407-Ն
01.03.2018, ՀՕ-136-Ն 31.03.2018, ՀՕ-407-Ն
20.12.2017, ՀՕ-23-Ն 18.01.2018, ՀՕ-407-Ն
21.12.2017, ՀՕ-276-Ն 01.01.2018, ՀՕ-407-Ն
06.12.2017, ՀՕ-227-Ն 30.12.2017, ՀՕ-407-Ն
07.05.2015, ՀՕ-43-Ն 01.07.2015, ՀՕ-407-Ն
17.12.2014, ՀՕ-261-Ն 09.01.2015, ՀՕ-407-Ն
21.06.2014, ՀՕ-132-Ն 01.10.2014, ՀՕ-407-Ն
12.12.2013, ՀՕ-175-Ն 01.07.2014, ՀՕ-407-Ն
10.06.2013, ՀՕ-68-Ն 20.07.2013, ՀՕ-407-Ն
22.12.2010, ՀՕ-268-Ն 01.01.2013, ՀՕ-407-Ն
13.11.2012, ՀՕ-198-Ն 01.01.2013, ՀՕ-407-Ն
19.03.2012, ՀՕ-115-Ն 31.05.2012, ՀՕ-407-Ն
29.11.2011, ՀՕ-296-Ն 01.01.2012, ՀՕ-407-Ն
08.12.2010, ՀՕ-187-Ն 01.01.2011, ՀՕ-407-Ն
25.02.2010, ՀՕ-29-Ն 01.04.2010, ՀՕ-407-Ն
17.09.2009, ՀՕ-172-Ն 26.10.2009, ՀՕ-407-Ն
07.04.2009, ՀՕ-95-Ն 16.05.2009, ՀՕ-407-Ն
23.10.2008, ՀՕ-176-Ն 27.11.2008, ՀՕ-407-Ն
24.10.2007, ՀՕ-234-Ն 01.01.2008, ՀՕ-407-Ն
28.11.2006, ՀՕ-208-Ն 01.07.2007, ՀՕ-407-Ն
16.12.2005, ՀՕ-24-Ն 04.02.2006, ՀՕ-407-Ն
24.10.2005, ՀՕ-209-Ն 01.01.2006, ՀՕ-407-Ն
08.07.2005, ՀՕ-149-Ն 22.08.2005, ՀՕ-407-Ն
14.12.2004, ՀՕ-191-Ն 09.01.2005, ՀՕ-407-Ն
25.12.2003, ՀՕ-26-Ն 14.02.2004, ՀՕ-407-Ն
05.11.2003, ՀՕ-28-Ն 27.12.2003, ՀՕ-407-Ն
26.12.2002, ՀՕ-490-Ն 01.01.2003, ՀՕ-407-Ն
19.11.2002, ՀՕ-444-Ն 30.11.2002, ՀՕ-407-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան