Գլխավոր տեղեկություն
Համար
N 1993-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.06.2017
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2017

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

13 հունիսի 2017 թ.

N 1993-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքապետարանի աշխատանքների կազմակերպման ընթացքում, Երևանի քաղաքապետի կողմից տրվող հանձնարարականները և առաջար-կություններն ամփոփելու ու համակարգելու, համապատասխան պաշտոնատար անձանց առաջարկությունները և հաշվետվությունները քննարկելու նպատակով, հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածը, 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N 11-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը.

1. Սահմանել, որ Երևանի քաղաքապետարանում, յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի օրը, ժամը 09.30-ին, Երևանի Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի նիստերի դահլիճում անցկացվում է գործակարգավարական խորհրդակցություն, որը վարում է Երևանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

(1-ին կետը փոփ. 20.06.17 N 2046-Ա, 18.12.19 N 4733-Ա, 21.01.22 N 213-Ա)

2. Գործակարգավարական խորհրդակցության օրը ոչ աշխատանքային լինելու կամ այլ պատճառներով հետաձգվելու դեպքում, սույն որոշման 4-րդ կետում նշված անձինք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության միջոցով նախապես տեղեկացվում են դրա անցկացման օրվա և ժամի մասին:

3. Գործակարգավարական խորհրդակցություններն արձանագրվում են: Երևանի քաղաքապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը հսկելու և համապատասխան հաշվետվություն (տեղեկություն) ներկայացնելու նպատակով, յուրաքանչյուր հաջորդ գործակարգավարական խորհրդակցության անցկացումից առնվազն 1 (մեկ) աշխատանքային օր առաջ, գործակարգավարական խորհրդակ-ցության արձանագրությունները տրամադրվում են սույն որոշման 4-րդ կետում նշված անձանց՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության կողմից:

4. Սահմանել, որ.

1) գործակարգավարական խորհրդակցությանը պարտադիր մասնակցում են սույն որոշման N 1 հավելվածում նշված Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք և Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները.

2) Երևանի քաղաքապետի առաջարկությամբ գործակարգավարական խորհրդակցությանը կարող են մասնակցել սույն որոշման N 2 հավելվածում նշված կառույցների ղեկավարները՝ վերջիններիս համաձայնությամբ.

3) Երևանի քաղաքապետի հրավերով՝ այլ անձինք:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:

(5-րդ կետը փոփ. 18.12.19 N 4733-Ա, 21.01.22 N 213-Ա)

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

Հավելված N 1

Երևանի քաղաքապետի

2017թ. հունիսի 13-ի

N 1993-Ա որոշման

ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

I. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

2. Երևանի քաղաքապետի տեղակալներ

3. Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

5. Երևանի քաղաքապետի խորհրդականներ

6. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալներ

7. Երևանի քաղաքապետի օգնականներ

8. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար:

 

II. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

9. Անշարժ գույքի կառավարման վարչության պետ

10. Առողջապահության վարչության պետ

11. Առևտրի և ծառայությունների վարչության պետ

12. Արտաքին կապերի վարչության պետ

13. Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ

14. Բնապահպանության վարչության պետ

15. Գնումների վարչության պետ

16. Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ

17. Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ

18. Իրավաբանական վարչության պետ

19. Կոմունալ տնտեսության վարչության պետ

20. Կազմակերպական վարչության պետ

21. Հանրակրթության վարչության պետ

22. Մշակույթի և տուրիզմի վարչության պետ

23. Շինարարության և բարեկարգման վարչության պետ

24. Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ

25. Վերահսկողության վարչության պետ

26. Լրատվության վարչության պետ

27. Տրանսպորտի վարչության պետ

28. ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ

29. Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ

30. Գործերի կառավարման և սպասարկման վարչության պետ

31. Ֆինանսական վարչության պետ, գլխավոր ֆինանսիստ

32. Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության պետ

33. Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ

34. Առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի պետ

35. Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ

36. Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ

37. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ

38. Ներքին աուդիտի բաժնի պետ

39. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ

 

40. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար

41. Ավան վարչական շրջանի ղեկավար

42. Արաբկիր վարչական շրջանի ղեկավար

43. Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար

44. Էրեբունի վարչական շրջանի ղեկավար

45. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

46. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

47. Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

48. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար

49. Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար

50. Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար

51. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար:

 

IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

52. Նվարդ Ղուկասյան

53. Լիանա Ալոյան:

 

V. ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

54. «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն

55. «Քաղաքաշինություն» ՓԲԸ տնօրեն

56. «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն

57. «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրեն

58. «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

59. «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն

60. «Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն

61. «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն

62. «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն

63. «ԳՇՊՇ» ՓԲԸ տնօրեն

64. «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն

65. «Ջրային կառույցների» ՓԲԸ տնօրեն

66. «Ձևավորում» ՓԲԸ տնօրեն

67. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն

68. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն

69. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն

70. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ տնօրեն

71. «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն

72. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն

73. «Փարկինգ Սիթի» ՓԲԸ տնօրեն:

(հավելվածը խմբ. 18.12.19 N 4733-Ա, 21.01.22 N 213-Ա)

 

 

Հավելված N 2

Երևանի քաղաքապետի

2017թ. հունիսի 13-ի

N 1993-Ա որոշման

 

ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՅԼ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(վերնագիրը խմբ. 2
1.01.22 N 213-Ա)

 

1. ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչություն

2. ՀՀ ԱԻՆ ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժին

3. Երևան քաղաքի դատախազ

4. Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն

5. ՀՀ ոստիկանության պարեկային ծառայություն

6. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի գազաֆիկացման-գազամատակարարման մասնաճյուղ

7. «Վեոլիա ջուր» ՓԲԸ

8. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

9. ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

10. ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Երևանի քաղաքային կենտրոն»

11. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոն:

(հավելվածը խմբ. 18.12.19 N 4733-Ա, 21.01.22 N 213-Ա)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.01.2022, N 213-Ա 22.01.2022, N 1993-Ա
18.12.2019, N 4733-Ա 19.12.2019, N 1993-Ա
20.06.2017, N 2046-Ա 21.06.2017, N 1993-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան