Գլխավոր տեղեկություն
Համար
N 1993-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.06.2017-19.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.06.2017
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2017

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

13 հունիսի 2017 թ.

N 1993-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքապետարանի աշխատանքների կազմակերպման ընթացքում, Երևանի քաղաքապետի կողմից տրվող հանձնարարականները և առաջար-կություններն ամփոփելու ու համակարգելու, համապատասխան պաշտոնատար անձանց առաջարկությունները և հաշվետվությունները քննարկելու նպատակով, հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածը, 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N 11-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը.

1. Սահմանել, որ Երևանի քաղաքապետարանում, յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի օրը, ժամը 11.00-ին, Երևանի Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի նիստերի դահլիճում անցկացվում է գործակարգավարական խորհրդակցություն, որը վարում է Երևանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

(1-ին կետը փոփ. 20.06.17 N 2046-Ա)

2. Գործակարգավարական խորհրդակցության օրը ոչ աշխատանքային լինելու կամ այլ պատճառներով հետաձգվելու դեպքում, սույն որոշման 4-րդ կետում նշված անձինք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության միջոցով նախապես տեղեկացվում են դրա անցկացման օրվա և ժամի մասին:

3. Գործակարգավարական խորհրդակցություններն արձանագրվում են: Երևանի քաղաքապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը հսկելու և համապատասխան հաշվետվություն (տեղեկություն) ներկայացնելու նպատակով, յուրաքանչյուր հաջորդ գործակարգավարական խորհրդակցության անցկացումից առնվազն 1 (մեկ) աշխատանքային օր առաջ, գործակարգավարական խորհրդակ-ցության արձանագրությունները տրամադրվում են սույն որոշման 4-րդ կետում նշված անձանց՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության կողմից:

4. Սահմանել, որ.

1) գործակարգավարական խորհրդակցությանը պարտադիր մասնակցում են սույն որոշման N 1 հավելվածում նշված Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք և Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները.

2) Երևանի քաղաքապետի առաջարկությամբ գործակարգավարական խորհրդակցությանը կարող են մասնակցել սույն որոշման N 2 հավելվածում նշված կառույցների ղեկավարները՝ վերջիններիս համաձայնությամբ.

3) Երևանի քաղաքապետի հրավերով՝ այլ անձինք:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ս.Մակարյանին:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

Հավելված N 1

Երևանի քաղաքապետի

2017թ. հունիսի 13-ի

N 1993-Ա որոշման

 

ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

I. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Քաղաքապետի առաջին տեղակալ

2. Քաղաքապետի տեղակալներ

3. Քաղաքի գլխավոր ճարտարապետ

4. Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

5. Քաղաքապետի գլխավոր խորհրդական

6. Քաղաքապետի խորհրդական, գլխավոր դիզայներ

7. Քաղաքապետի խորհրդականներ

8. Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալներ

9. Քաղաքապետի օգնականներ։

 

II. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

10. Անշարժ գույքի կառավարման վարչության պետ

12. Առողջապահության վարչության պետ

13. Առևտրի և սպասարկումների վարչության պետ

14. Արտաքին կապերի վարչության պետ

15. Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ

16. Բնապահպանության վարչության պետ

17. Գնումների վարչության պետ

18. Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ

19. Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ

20. Իրավաբանական վարչության պետ

21. Կոմունալ տնտեսության վարչության պետ

22. Կազմակերպական վարչության պետ

23. Հանրակրթության վարչության պետ

24. Մշակույթի և տուրիզմի վարչության պետ

25. Շինարարության և բարեկարգման վարչության պետ

26.Սոցիալական ապահովության վարչության պետ

27. Վերահսկողության վարչության պետ

28. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

29. Տրանսպորտի վարչության պետ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ

30. Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ

31. Քարտուղարության պետ

32. Ֆինանսական վարչության պետ

33. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ

34. Առաջին բաժին

35. Անձնակազմի կառավարման բաժնի պետ

36. Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ

37. Հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային 3-րդ բաժնի պետ

38. Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ

39. Օպերատիվ շտաբի պետ

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ

 

40. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար

41. Ավան վարչական շրջանի ղեկավար

42. Արաբկիր վարչական շրջանի ղեկավար

43. Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար

44. Էրեբունի վարչական շրջանի ղեկավար

45. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

46. Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

47. Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

48. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար

49. Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար

50. Նորք–Մարաշ վարչական շրջանի ղեկավար

51. Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավար։

 

IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

1. Նվարդ Ղուկասյան

2. Լիանա Ալոյան։

 

V. ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն

2. «Քաղաքաշինություն» ՓԲԸ տնօրեն

3. «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն

4. «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրագործման գրասենյակ» ՀՈԱԿ տնօրեն

5. «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրագործման գրասենյակ» ՀՈԱԿ տնօրենի տեղակալ

6. «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն

7. «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն

8. «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն

9. «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ տնօրեն

10. «Նոր բարեկարգում» ՓԲԸ տնօրեն

11. «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն

12. «ԳՇՊՇ» ՓԲԸ տնօրեն

13. «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն

14. «Ջրային կառույցներ» ՓԲԸ տնօրեն

15. «Ձևավորում» ՓԲԸ տնօրեն

16. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն

17. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն

18. «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ տնօրեն։

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար՝

Ս. Մակարյան

 

 

Հավելված N 2

Երևանի քաղաքապետի

2017թ. հունիսի 13-ի

N 1993-Ա որոշման

 

ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

I. ԱՅԼ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության պետ

2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի պետ

3. Երևան քաղաքի դատախազի տեղակալ

4. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ

5. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հարցերի բաժին

6. «Երևան» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն

7. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի գազաֆիկացման-գազամատակարարման մասնաճյուղ

8. «Վեոլիա ջուր» ՓԲԸ

9. «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղ

10. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

11. ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչություն

12. «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

13. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևան քաղաքի ծառայության պետ:

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար՝

Ս. Մակարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.01.2022, N 213-Ա 22.01.2022, N 1993-Ա
18.12.2019, N 4733-Ա 19.12.2019, N 1993-Ա
20.06.2017, N 2046-Ա 21.06.2017, N 1993-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան