ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 600-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված ներքոհիշյալ բեռների ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը`
1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված ջրակայուն սավանները, տակդիրները և սայլակը՝ 5 տեղ, 39,5 կգ ընդհանուր քաշով, 110 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, (Երևանի մաքսային սպասարկման կենտրոն- մաքսատուն, վարչություն).
2) առաջին կարգի հաշմանդամ Էրիկ Արթուրի Խաչատուրյանի համար ուղարկված Lexus IS մակնիշի (2009 թվականի արտադրության, նույնականացման համարը` JTHBK262295087809, 8000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2500 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն- վարչություն) ավտոմեքենան:
(1-ին կետը փոփ. 12.09.23 N 622-Ա)
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |