Basic information
Number
թիվ 140
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.12.1994-21.02.1995)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
26.12.1994
Signing date
26.12.1994
Effective date
26.12.1994
Interrupt date
21.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 1994 թվականի թիվ 140

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 22-ի թիվ 54 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի լուծարման» ժամանակավոր կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության թիվ 54 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի լուծարման» ժամանակավոր կարգի 3-րդ կետից հանել «դրա կազմում պարտադիր ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիազոր ներկայացուցչին» բառերը:

2. Նշված կարգի 4-րդ կետի վերջում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

 

քաղ. Երևան
թիվ 140

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation