ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 912-Ա
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի՝
1. Հաստատել «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-229-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 912-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունման ենթակա իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը |
Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները |
Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
1. |
«ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2023 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ արդարադա-տության նախարարություն |
«Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-229-Ն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող «Նոտարիատի մասին» օրենքի 82.6-րդ հոդվածի 5-րդ մաս |
2. |
«Նոտարների միջև գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումների հավասարաչափ բաշխման և վերաբաշխման չափանիշները և կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի ընդունում |
2023 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ արդարադա-տության նախարարություն |
«Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-229-Ն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող «Նոտարիատի մասին» օրենքի 82.5-րդ հոդվածի 2-րդ մաս |
3. |
«Նոտարների միջև գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումների բաշխման և վերաբաշխման համակարգչային ծրագրի շահագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի ընդունում |
2023 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ արդարադա-տության նախարարություն |
«Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-229-Ն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող «Նոտարիատի մասին» օրենքի 82.5-րդ հոդվածի 1-ին մաս |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
07.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |