Գլխավոր տեղեկություն
Համար
N 119
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.12.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
13.12.1994
Ստորագրման ամսաթիվ
13.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 1994 թվականի N 119

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մարտի 11-ի թիվ 6 և սեպտեմբերի 30-ի թիվ 87 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի փետրվարի 25-ի «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներում մուտքագրելու, պահելու և կանխիկ դրամով դուրս գրելու կարգի մասին» թիվ 94 որոշումն ուժը կորցրած ճանաչելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից ձեռնարկություններից և կազմակերպություններից ներգրավված ժամկետային դեպոզիտների դիմաց վճարվող տոկոսադրույքների նվազագույն չափերի մասին» թիվ 6 և 1994 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մարտի 11-ի թիվ 6 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 87 որոշումները: