Գլխավոր տեղեկություն
Համար
N 1527-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2023 թվականի N 1527-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ԵՎ N 1599-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 7-րդ մասի, 160-րդ հոդվածի, 161-րդ հոդվածի 2-րդ մասի և 183-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 1-ին կետում «Բժիշկ» բառը փոխարինել «Ավագ բուժաշխատող» բառերով.

2) 2-րդ կետում «Ատամնաբույժ» բառը փոխարինել «Ստոմատոլոգ» բառով.

3) 4-րդ կետում «Բուժքույր» բառը փոխարինել «Միջին բուժաշխատող» բառերով.

4) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 49-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների կրտսեր բուժաշխատողներ (սանիտար՝ ըստ գործառույթների)».

6) 49-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային ընդհանուր տիպի փոքր տների, տնային պայմաններում ընդհանուր տիպի խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական սպասարկողներ (կենցաղային սպասարկում իրականացնողներ)»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանելու մասին» N 1599-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2-րդ կետի 2-րդ սյունակը «երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ» բառերից հետո լրացնել «, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, համայնքային փոքր տներ» բառերով, իսկ 2-րդ կետի 5-րդ սյունակում «ղեկավար, նրա տեղակալ» բառերը փոխարինել «տնօրեն, տեղակալ՝ տնօրենի» բառերով.

2) 7-րդ կետի 2-րդ սյունակում «հոգեկան առողջության խնդիրներ ունեցող՝

18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ» բառերը փոխարինել «տարեց և (կամ) հաշմանդամու թյուն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություն ներ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, համայնքային փոքր տներ» բառերով, իսկ 5-րդ սյունակը «սոցիալական աշխատող,» բառերից հետո լրացնել «մասնագետ՝ թերապիաների, խմբավար, հրահանգիչ՝ մարմնակրթու թյան,» բառերով.

3) 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 29-րդ կետի 2-րդ սյունակում «18 տարին լրացած՝ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններ» բառերը փոխարինել «տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններ, տնային պայմաններում հատուկ (մասնագիտացված) խնամք տրամադրող կազմակերպություններ, համայնքային հատուկ (մասնագիտացված) փոքր տներ» բառերով, իսկ 5-րդ սյունակում «բժիշկ, բուժքույր, միջին բժշկական անձնակազմ, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ (սանիտար, սպասուհի, դայակ)» բառերը փոխարինել «ավագ բուժաշխատող (բժիշկ՝ ըստ մասնագիտացումների), միջին բուժաշխատող (ավագ բուժքույր, բուժքույր՝ ըստ մասնագիտացումների), կրտսեր բուժաշխատող (սանիտար՝ ըստ գործառույթների, հսկիչ՝ բաժանմունքի, սոցիալական սպասարկող, սպասուհի, դայակ)» բառերով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման՝

1) N 1 հավելվածի N 1 ցանկի II պարբերության՝

ա. վերնագրում «տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համար ընդհանուր տիպի հաստատություններ, 18 տարին լրացած՝ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններ, խնամքի կարիք ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ» բառերը փոխարինել «տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններ, համայնքային փոքր տներ» բառերով,

բ. 1-ին սյունակում «Բժիշկներ, միջին բժշկական անձնակազմ (բուժքույր), մինչև վեց տարեկան երեխաների խնամքի աշխատողներ (դայակ), կրտսեր բժշկական անձնակազմ, այդ թվում՝ սանիտար (ըստ մասնագիտացումների), ախտահանող և հսկիչ՝ բաժանմունքի» բառերը փոխարինել «Ավագ բուժաշխատողներ (բժիշկներ՝ ըստ մասնագիտացումների), միջին բուժաշխատողներ (ավագ բուժքույրեր, բուժքույրեր՝ ըստ մասնագիտացումների), կրտսեր բուժաշխատողներ (սանիտարներ՝ ըստ գործառույթների, հսկիչներ՝ բաժանմունքի, սոցիալական սպասարկողներ, ախտահանողներ, սպասուհիներ, դայակներ)» բառերով.

2) N 2 հավելվածի՝

ա. 1-ին կետում «տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համար ընդհանուր տիպի հաստատությունների, 18 տարին լրացած՝ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատությունների, խնամքի կարիք ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպությունների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող՝ 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների» բառերը փոխարինել «տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, համայնքային փոքր տներ» բառերով,

բ. 3-րդ կետի 6-րդ ենթակետը «էրգոթերապիստի,» բառից հետո լրացնել «թերապիաների մասնագետի, խմբավարի,» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասա կար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոն ների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1698-Ն որոշման N 1 հավելվածի ցանկի «XIV. Առողջապահական և սոցիալական ապահովության հիմնարկներ» գլխում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատության պետ՝ բժշկական ծառայության, ավագ բուժաշխատող (բժիշկ՝ ըստ մասնագիտացումների), միջին բուժաշխատող (ավագ բուժքույր, բուժքույր՝ ըստ մասնագիտացումների, բացառությամբ դիետաբանների և դեղատան բուժքույրերի), հրահանգիչ՝ մարմնակրթության, սոցիալական աշխատող, հոգեբան, մասնագետ` թերապիաների, խմբավար, կրտսեր բուժաշխատող (սանիտար՝ ըստ գործառույթների, հսկիչ՝ բաժանմունքի), լվացող-արդուկող, վարսավիր».

2) 27-րդ կետում «Բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի» բառերը փոխարինել «Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հոգածության հատուկ (մասնագիտացված) ցերեկային կենտրոնների» բառերով.

3) 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28-րդ և 29-րդ կետերով.

«28. Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում հատուկ (մասնագիտացված) խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատող, հոգեբան, միջին բուժաշխատող (բուժքույր), սոցիալական սպասարկող (կենցաղային սպասարկում իրականացնող)

29. Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային հատուկ (մասնագիտացված) փոքր տների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների սոցիալական աշխատող, մասնագետ՝ թերապիաների, սոցիալական սպասարկող»։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան