ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2023 թվականի N 1424-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի «Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները, հավատարմագրման վկայագրի ձևը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1115-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1471-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով․
«3) համալիր փորձաքննություն իրականացնելու նյութատեխնիկական միջոցներից (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ) օգտվելու հմտություններ և կարողություններ»,
բ․ 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1․2-րդ և 5-րդ ենթակետերով.
«1.1) մեկ 3*4 չափի լուսանկար․»,
«1.2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը․»,
«5) համալիր փորձաքննություն իրականացնելու նյութատեխնիկական միջոցներից (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ) օգտվելու հմտությունները և կարողությունները հավաստող փաստաթուղթ»,
գ․ 33-րդ կետում «անժամկետ՝» բառը փոխարինել «հինգ տարի ժամկետով՝» բառերով,
դ․ 37-րդ կետում «ստորաբաժանում» բառը փոխարինել «նախարարությունը» բառով, իսկ «երկու ամսվանից» բառերը՝ «մեկ ամսից» բառերով,
ե․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 39․1-ին կետով.
«39.1. Սույն կարգի 39-րդ կետի հիմքով վկայագրի գործողությունը դադարեցնելու դեպքում՝ նոր վկայագիր շնորհելու վերաբերյալ հայտը կարող է ներկայացվել վկայագրի դադարեցման օրվանից 1 (մեկ) տարի հետո։».
2) որոշման N 2 հավելվածում «անժամկետ» բառը փոխարինել «5 տարի ժամկետով» բառերով:
2․ Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, տրված վկայագրերը ուժի մեջ են մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական: