ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2023 թ. N 65-Ն
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 102-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով՝ ավագանին որոշում է`
1. Ջերմուկ համայնքի բյուջեի եկամտային մասի «38-04-00- միջազգային կազմակերպություններ» (հ/հ - 90036503170) և «37-09-00-այլ ընթացիկ դրամաշնորհներ» (հ/հ- 900365031120) տնտեսագիտական հոդվածները ավելացնել համապատասխանաբար 5,000,000.0 և 2,560,860 ՀՀ դրամներով (ընդամենը՝ 7,560,860 ՀՀ դրամ):
2. Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի՝ բաժին 09, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, 210002-«Նախադպրոցական կրթություն» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4639- այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,560,860.0, բաժին 08, խումբ 02, դաս 06, ծրագիր 51, 210002- «Կինեմատոգրաֆիա» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5511- համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և /կամ/ կապիտալ ակտիվի ձեռք բերում» տնտեսագիտական հոդվածը՝ 5,000,000.0 ՀՀ դրամ գումարներով:
3. Ի գիտություն ընդունել համայնքի բյուջեի գործառնական դասակարգման համապատասխան տնտեսագիտական հոդվածներում կատարված հետևյալ ներքին վերաբաշխումները՝
1) բաժին 06, խումբ 02, դաս 01 , ծրագիր 55, 210002 - «Համայնքների զարգացում » գործառնական նշանակության ծախսերի կատարման «5511-համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և /կամ/ կապիտալ ակտիվի ձեռք բերում» և «4269-հատուկ նպատակային նյութեր» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար ավելացվում են 1,095,000.0 ՀՀ դրամ և 250,000.0 հազար ՀՀ դրամներով՝ նվազեցվելով նույն գործառնական դասակարգման «4241-մասնագիտական ծառայություններ» տնտեսագիտական հոդվածը՝ 1,000,000.0 ՀՀ դրամով և բաժին 04, խումբ 07, դաս 03, ծրագիր 51,210002- «Զբոսաշրջության զարգացում» գործառնական նշանակության ծախսերի կատարման «4234-տեղեկատվական ծառայություններ» տնտեսագիտական հոդվածը՝ 345,000.0 ՀՀ դրամով:
4․ Սույն որոշման 1-ից 3-րդ կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն՝ ս/թ օգոստոս 31-ի դրությամբ՝ համաձայն հավելվածի․
Ընդամենը ՝ Եկամուտների գծով- 909,243,847.0 ՀՀ դրամ
Ծախսերի գծով- 909,243,847.0 ՀՀ դրամ
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -8
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ |
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
2023 թ. սեպտեմբերի 5 ք. Ջերմուկ |
Հավելված Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 5-ի N 65-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|