ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«01» փետրվարի 2021թ. N 04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 13.01.2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 13-ի «Համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 02-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները համաձայն հավելվածի
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ` |
կողմ |
դեմ |
ձեռնպահ |
Խաչատրյան Գևորգ |
_____ |
_____ |
_____ |
Մխիթարյան Վանիկ |
_____ |
_____ |
_____ |
Մուրադյան Արտյոմ |
_____ |
_____ |
_____ |
Շահինյան Էդգար |
_____ |
_____ |
_____ |
Սարգսյան Գրիգոր |
_____ |
_____ |
_____ |
Քամալյան Վիրաբ |
_____ |
_____ |
_____ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՂ |
ՍԵՐԺԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ |
2021 թվականի փետրվարի 01, Նորակերտ համայնք |
Հավելված Հայաստանի Հանրապետության Նորակերտ համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 01-ի N 04-ն որոշման |
1) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 4 000 000 ՀՀ դրամն ուղղել հետևյալ հոդվածներին՝
ա. 3 000 000 ՀՀ դրամն ուղղել 10 բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի 4729 հոդվածին.
բ. 1 000 000 ՀՀ դրամն ուղղել 09 բաժնի 1-ին խմբի 1-ին դասի 45111 հոդվածին.
2) Հաստատաել տարեսկզբի ազատ մնացորդը 54 057 100 ՀՀ դրամ
որից` վարչական բյուջե – 18351,7 հազար ՀՀ դրամ
ֆոնդային բյուջե – 35705,4 հազար ՀՀ դրամ
Վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից 500,0 հազար ՀՀ դրամը նախատեսել էլ. Էներգիայի նախորդ տարիների պարտքի մարմանը, իսկ 17851,7 հազար ՀՀ դրամը ուղղել ֆոնդային բյուջե:
Ընդամենը վարչական բյուջե` 500,0 հազար ՀՀ դրամ
Ֆոնդային բյուջե` 53557,1 հազար ՀՀ դրամ
Համայնքի ֆոնդայի բյուջեի ազատ մնացորդը 53 557 100 ՀՀ դրամն ուղղել ծախսերի կատարման հետևյալ հոդվածներին
ա. 500 000 ՀՀ դրամն ուղղել 01 բաժնի 1-ին խմբի 1-ին դասի 51212 հոդվածին՝ համայնքապետարանի կարիքների համար վարչական սարքավորումների ձեռքբերմանը.
բ. 2 000 000 ՀՀ դրամն ուղղել 01 բաժնի 6-րդ խմբի 1-ին դասի
5122 հոդվածին 1 000 000 ՀՀ դրամ՝ վարչական սարքավորումների ձեռքբերման համար,
5112 հոդվածին 1 000 000 ՀՀ դրամ շենքերի և շինությունների շինարարության համար.
գ. 2 500 000 ՀՀ դրամն ուղղել 09 բաժնի 1-ին խմբի 1-ին դասի
5122 հոդվածին՝ 1 500 000 ՀՀ դրամ վարչական ձեռքբերման համար,
5112 հոդվածին՝ 1 000 000 ՀՀ դրամ շենքերի և շինությունների շինարարության համար.
դ. 17 000 000 ՀՀ դրամն ուղղել 04 բաժնի 3-րդ խմբի 2-րդ դասի
5112 հոդվածին 16 000 000 ՀՀ դրամ գազատարի կառուցման ծախսերի համաֆինանսավորման համար,
5134 հոդվածին 1 000 000 ՀՀ դրամ նախագծանախահաշվային աշխատանքների համար.
ե. 18 000 000 ՀՀ դրամն ուղղել 09 բաժնի 2-րդ խմբի 2-րդ դասի
5112 հոդվածին դպրոցի մարզադահլիճի կառուցման ծախսերի համաֆինանսավորման համար
զ. 7 057 100 ՀՀ դրամն ուղղել 04 բաժնի 5-րդ խմբի 1-ին դասի
5112 հոդվածին 6 757 100 ՀՀ դրամ ասֆալտապատման աշխատանքների կատարման համար
5134 հոդվածին 300 000 ՀՀ դրամ նախագծանախահաշվային աշխատանքների համար.
Է. 1 000 000 ՀՀ դրամն ուղղել 08 բաժնի 2-րդ խմբի 3-րդ դասի 5112 հոդվածին՝ մշակույթի տան ջեռուցման համակարգի կառուցման համար.
ը. 1 500 000 ՀՀ դրամն ուղղել 06 բաժնի 4-րդ խմբի 1-ին դասի
5122 հոդվածին՝ 1 000 000 ՀՀ դրամ փողոցների լուսավորության սարքավորումների ձեռքբերման համար
5112 հոդվածին 500 000 ՀՀ դրամ փողոցային լուսավորության ցանցի շինարարության համար
թ. 1 000 000 ՀՀ դրամն ուղղել 04 բաժնի 2-րդ խմբի 2-րդ դասի 5112 հոդվածին անտառային տնտեսության զարգացման համար
ժ. 1 000 000 ՀՀ դրամն ուղղել 02 բաժնի 2-րդ խմբի 1-ին դասի 5122 հոդվածին՝ բնակչության քաղաքացիական պաշտպանության սարքավորումներ համար.
ժա. 2 000 000 ՀՀ դրամն ուղղել 08 բաժնի 2-րդ խմբի 4-րդ դասի 5112 հոդվածին՝ համայնքի գերեզմանատան բարեկարգման համար
ՆՈՐԱԿԵՐՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ |
Վ. ԴՈՎԼԱԹՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|