Գլխավոր տեղեկություն
Համար
N 1530-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2021 թվականի N 1530-Ն

ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 07.09.23 N 1518-Ն)

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 281-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, ինչպես նաև 421-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 07.09.23 N 1518-Ն)

1. Սահմանել՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 07.09.23 N 1518-Ն)

2) Որպես ազատ պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող կառույցների, շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները, ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները, ազատ պահեստների հիմնման, գործունեության, գործունեության կասեցման և վերսկսման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

(1-ին կետը փոփ., խմբ. 07.09.23 N 1518-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին, մաքսային պահեստներին և ազատ պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «, մաքսային պահեստներին և ազատ պահեստներին» բառերը փոխարինել «և մաքսային պահեստներին» բառերով.

2) նախաբանից հանել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերը.

3) հավելվածի 1.1-ին կետում «Ազատ պահեստների և բաց» բառերը փոխարինել «Բաց» բառով:

3. Ազատ պահեստի տիրապետողների ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր) ձևը, ռեեստրում հաշվառման մասին վկայականի ձևը և դրա լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։

(3-րդ կետը խմբ. 07.09.23 N 1518-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


17.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1530-Ն որոշման

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

(հավելվածն ուժը կորցրել է 07.09.23 N 1518-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1530-Ն որոշման

 

ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը խմբ. 07.09.23 N 1518-Ն)

 

1. Ազատ պահեստների ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 1000 քառ. մետր:

2. (կետն ուժը կորցրել է 07.09.23 N 1518-Ն)

3․ Որպես ազատ պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող կառույցների, շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 281-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասով, որի 6-րդ կետով նախատեսված՝ պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության կամ ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայության պայմանը ենթակա է պահպանման այն դեպքում, երբ ազատ պահեստներում նախատեսվում է պահպանել պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող ապրանքներ։

(3-րդ կետը խմբ. 07.09.23 N 1518-Ն)

3․1․ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջների պահպանումը հավաստվում է՝

1) սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների պահպանումը՝ Հայաստանի Հանրապետության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, իսկ սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանվածության վերաբերյալ տեղեկատվությունն իրավաբանական անձի կողմից ներառվում է համապատասխան ռեեստրում ընդգրկման նպատակով մաքսային մարմին ներկայացվող դիմումի մեջ.

2) շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։

(3.1-ին կետը լրաց. 07.09.23 N 1518-Ն)

3․2․ Սույն հավելվածի 3․1-ին կետով սահմանված պահանջների պահպանման հավաստումն իրականացվում է նույն կետում նշված մարմինների կողմից անցկացվող հետազոտության կամ ստուգման արդյունքներով՝ նույն մարմինների կողմից տրամադրված եզրակացությունների հիման վրա։

(3.2-րդ կետը լրաց. 07.09.23 N 1518-Ն)

4. Ազատ պահեստի պարսպապատմանը և ցանկապատմանը ներկայացվում են հետևյալ տեխնիկական պահանջները՝

1) պարիսպը պետք է պատրաստված լինի քարից, բետոնից կամ այլ նյութից, որն ապահովում է տարածքի մեկուսացվածությունը.

2) պարսպի բարձրությունը պետք է լինի 2.5 մետրից ոչ պակաս.

3) պարիսպը պետք է լինի անընդհատ ամբողջ շրջագծով` բացառությամբ ֆիզիկական անձանց մուտքի, ելքի, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման, արտահանման համար նախատեսված անցագրային կետերի.

4) պարսպի ամբողջ երկայնքով պետք է տեղադրված լինեն տեսախցիկներ, այնպիսի հեռավորությամբ, որ հնարավոր լինի ապահովել ամբողջ տարածքի տեսանելիությունը.

5) պարիսպը պետք է լինի երկկողմանի լուսավորված (դրսից և ներսից):

5. Ազատ պահեստի բաց հրապարակները պետք է լինեն ասֆալտապատված կամ բետոնապատված:

6. Ազատ պահեստ համարվող շենքը կամ շենքի հատվածը պետք է արտաքինից լինի լուսավորված:

7. Ազատ պահեստ համարվող շենքում կամ շենքի այդ հատվածում պետք է տեղադրված լինեն տեսահսկողության միջոցներ, որոնց տեսանելիության ներքո գտնվի ամբողջ շենքը կամ դրա հատվածը:

8․ Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրներում ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմաններին բավարարող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադրված իրավաբանական անձինք։

(8-րդ կետը լրաց. 07.09.23 N 1518-Ն)

9․ Ազատ պահեստների տիրապետողներն իրենց գործունեությունն իրականացնում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ գլխով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ գլխով սահմանված պայմանների և պահանջների պահպանմամբ։

(9-րդ կետը լրաց. 07.09.23 N 1518-Ն)

10․ Ազատ պահեստների տիրապետողների գործունեությունը կասեցվում և վերսկսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 251-րդ հոդվածով սահմանված կարգով։

(10-րդ կետը լրաց. 07.09.23 N 1518-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 07.09.23 N 1518-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2021 թվական: