Գլխավոր տեղեկություն
Համար
N 1515-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2023 թվականի N 1515-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Իջևան, գյուղ Աճարկուտ, 1-ին փողոցի 13 հասցեում գտնվող, 679.95 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.0649 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական 10072023-11-0002, այսուհետ՝ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):

2. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կիրականացվեն կոմիտեի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրի կնքման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ