Basic information
Number
թիվ 84
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.09.1994-30.06.2000)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
26.09.1994
Signing date
26.09.1994
Effective date
26.09.1994
Interrupt date
30.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 1994 թվականի թիվ 84

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի եվ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության վերահսկողության արդյունավետ իրականացման լրացուցիչ միջոցառումների մասին

 

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության վերահսկողության աշխատանքների արդյունավետության բարձրացման և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողական ֆունկցիաների իրականացման արդյունքում գանձված տուգանքների 10 տոկոսի չափով յուրաքանչյուր եռամսյակ շահույթից լրացուցիչ հատկացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների սոցիալական երաշխիքների ապահովման ֆոնդին:

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատկացումների հաշվին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների լրացուցիչ պարգևատրումն իրականացնել ամեն ամիս` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանով:


քաղ. Երևան
թիվ 84