Գլխավոր տեղեկություն
Համար
N 129-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.01.2021
Ընդունող մարմին
Կապան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
30.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
30.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020թ. N 129-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 80-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների հավելավճարի կիրառման կարգը և չափը՝ համաձայն հավելվածի:

2․ Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Կապան քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների համար հավելավճարներ սահմանելու մասին» N 80-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ ( 10 )`

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ  

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Դեմ ( 0 )  
Ձեռնպահ ( 0 )  

 

Համայնքի ղեկավար

Գ. Փարսյան

 

2020 թ. դեկտեմբերի 30

ք. Կապան

 

Հավելված

ՀՀ Սյունիքի մարզի

Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 129-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Կապանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճանի համար աշխատանքի վարձատրության պաշտոնային դրույքաչափի նկատմամբ և համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար հավելավճարի կիրառման կարգի և չափի հետ կապված հարաբերությունները:

2. Կապանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճանի համար աշխատանքի վարձատրության պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հավելավճարը սահմանվում է այն համայնքային ծառայողների նկատմամբ, ովքեր «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստացել են համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճաններ և կիրառվում է ավելի բարձր դասային աստիճանը շնորհելու ամսվան հաջորդող ասվա մեկից:

3. Կապանի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճարի տրամադրման դեպքում համայնքային ծառայողի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տոկոսային ավելացում 4%-ի չափով՝ ավելի բարձր դասային աստիճանի համար, շնորհված նաև այլ համայնքների աշխատակազմերում:

4. Համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար հավելավճարը տրվում է տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար:

5. Համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար հավելավճարը համայնքային ծառայողի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ կիրառվում է համաձայն աղյուսակի՝

 

Աշխատակազմում համայնքային ծառայողի աշխատանքային ստաժը

Մինչև 5 տարի

5 տարի

6 տարի

7 տարի

8 տարի

9 տարի

10 տարի

11 տարի և ավել

Պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հավելավճարի չափը /պաշտոնային դրույքաչափի նկատմամբ %-ով/

-

5

6

7

8

9

10

12

և կիրառվում է սահմանված աշխատանքային ստաժի լրանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից:

6. Համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունենալու, ինչպես նաև տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար հավելավճարը յուրաքանչյուր ամիս վճարվում է աշխատավարձի հետ միասին` ընդհանուր գումարով:

 

Աշխատակազմի քարտուղար

 Նելլի Շահնազարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան